Ռաբաթ
Քաղաք | |||
---|---|---|---|
Ռաբաթ | |||
الرباط | |||
| |||
Երկիր | Մարոկկո | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Ռաբաթ | ||
Հիմնադրված է | 1146 թ. | ||
Մակերես | 118±1 կմ² | ||
ԲԾՄ | 75 մ | ||
Պաշտոնական լեզու | արաբերեն | ||
Բնակչություն | ▼509 916 մարդ (2024)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 537 | ||
Փոստային դասիչ | 10000–10220 | ||
Պաշտոնական կայք | rabat.ma | ||
| |||
Ռաբաթ (արաբ․՝ الرباط՝ Ար-Ռիբաթ, որը նշանակում է ռիբաթ՝ «ամրացված վանք»), Մարոկկոյի մայրաքաղաքը, նրա մշակութային և արդյունաբերական կենտրոնը։ Անմիջապես Ռաբաթին հարում է Սալե քաղաքը, որը նրանից առանձնացված է Բու-Ռեգրեգ գետով և նրա հետ կազմում է մայրաքաղաքի ագլոմերացիան։ Մարոկկոյի մայրաքաղաքը CNN-ի վարկածով զբաղեցրել է երկրորդ տեղը «2013 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների» ցանկում[2]։ Ռաբաթը Մարոկկոյի չորս կայսերական քաղաքներից մեկն է, իսկ նրա Մեդինան ներառված է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Ռաբաթը հիմնադրվել է 12-րդ դարում Ալմոհադի կառավարիչ Աբդ ալ Մումինի կողմից որպես ռազմական քաղաք[3]։ Այն անշեղորեն աճել է, սակայն Ալմոհադի փլուզումից հետո երկար ժամանակ անկում է ապրել։ 17-րդ դարում Ռաբաթը ապաստան է դարձել բերբերյան ծովահենների համար։ 1912 թվականին ֆրանսիացիները Մարրոկոյի մոտ պրոտեկտորատ են տեղադրել և Ռաբաթը դարձրել իրենց վարչական կենտրոնը։ 1955 թվականին Մարոկկոն անկախություն է ստացել, և Ռաբաթը դարձել է նրա մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ ▼509 916 մարդ (2024)[1]:
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 12-րդ դարում՝ որպես օտարերկրացիների դեմ պայքարի համար ամուր բնակավայր։ Ի սկզբանե կոչվում էր Ռիբաթ էլ Ֆաթխ, որտեղ «ռիբաթ» արաբերենից թարգմանաբար նշանակում է «ամուր զինվորական ճամբար» կամ «սահմանապահ զինվորական դիրք», իսկ ֆաթխ՝ «հաղթանակ», այսինքն՝ «հաղթանակի ճամբար»։ Այդ կոչումը քաղաքը ստացել է 1170 թվականին՝ ի պատիվ իր ռազմական նշանակության[4]։ Սակայն ժամանակակից օգտագործման մեջ անունը պահպանել է միայն օբյեկտի բնույթը սահմանող եզրույթը՝ Ռաբաթ, որն արաբերեն կարդացվում է Ռիբաթ[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաք-նավահանգիստը տեղակայված է Ատլանտյան ափին՝ Բու-Ռեգրեգ գետի գետաբերանի երկայնքով, Ատլանտյան սարերի ստորոտին։ 90 կմ հարավ-արևմուտք գտնվում է երկրի խոշորագույն քաղաքն ու նավահանգիստը՝ Կասաբլանկան։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաբաթի կլիման միջերկրածովյան է։ Ամռանը ցերեկային ջերմաստիճանը սովորաբար տատանվում է 25-28 °C-ի միջև, գիշերն ավելի ցուրտ է։ Սառը Կանարյան հոսանքը զգալիորեն նվազեցնում է ամառային ջերմաստիճանը, ու թեև այն կարող է գերազանցել 40 °C-ը, դա հնարավոր է միայն Սահարա անապատից տաք օդային զանգվածների ներխուժման դեպքում։ Օգոստոսը սովորաբար համարվում է ամենատաք ամիսը՝ 22 °C միջին ջերմաստիճանով, որն ավելի ցածր է, քան միջերկրածովյան կլիմա ունեցող քաղաքների մեծ մասը։ Հավասարաչափ կլիման Ռաբաթը դարձնում է աշխարհի առավել հարմարավետ քաղաքներից մեկը, որովհետև քաղաքում տարվա կտրվածքով ջերմաստիճանը հազվադեպ է դուրս գալիս հարմարավետ նշանակություն ունեցող ջերմաստիճանի սահմաններից։
Ձմեռը սովորաբար մեղմ է, բայց ձմռան ընթացքում միջինում 1-2 գիշեր կարող է լինել ցրտահարություն։ Ձյուն շատ հազվադեպ է տեղում։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտավորապես 12 °C է, ուստի միջսեզոնային տատանումները քաղաքում կազմում են մոտավորապես 10 °C։ Տեղումներ լինում են միայն ձմեռային ամիսներին, ամռանը տեղումներ գրեթե չեն լինում։
Rabat (Rabat–Salé Airport) 1961–1990, extremes 1943–presentի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 27.0 (80.6) |
31.0 (87.8) |
32.6 (90.7) |
35.6 (96.1) |
39.8 (103.6) |
43.7 (110.7) |
45.6 (114.1) |
45.8 (114.4) |
42.3 (108.1) |
36.3 (97.3) |
35.1 (95.2) |
28.3 (82.9) |
45.8 (114.4) |
Միջին բարձր °C (°F) | 17.2 (63) |
17.7 (63.9) |
19.2 (66.6) |
20.0 (68) |
22.1 (71.8) |
24.1 (75.4) |
26.8 (80.2) |
27.1 (80.8) |
26.4 (79.5) |
24.0 (75.2) |
20.6 (69.1) |
17.7 (63.9) |
21.9 (71.4) |
Միջին օրական °C (°F) | 12.6 (54.7) |
13.1 (55.6) |
14.2 (57.6) |
15.2 (59.4) |
17.4 (63.3) |
19.8 (67.6) |
22.2 (72) |
22.4 (72.3) |
21.5 (70.7) |
19.0 (66.2) |
15.9 (60.6) |
13.2 (55.8) |
17.2 (63) |
Միջին ցածր °C (°F) | 8.0 (46.4) |
8.6 (47.5) |
9.2 (48.6) |
10.4 (50.7) |
12.7 (54.9) |
15.4 (59.7) |
17.6 (63.7) |
17.7 (63.9) |
16.7 (62.1) |
14.1 (57.4) |
11.1 (52) |
8.7 (47.7) |
12.5 (54.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −3.2 (26.2) |
−2.6 (27.3) |
−1.0 (30.2) |
3.8 (38.8) |
5.3 (41.5) |
10.0 (50) |
11.6 (52.9) |
13.0 (55.4) |
10.0 (50) |
7.0 (44.6) |
−0.6 (30.9) |
0.9 (33.6) |
−3.2 (26.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 77.2 (3.039) |
74.1 (2.917) |
60.9 (2.398) |
62.0 (2.441) |
25.3 (0.996) |
6.7 (0.264) |
0.5 (0.02) |
1.3 (0.051) |
5.7 (0.224) |
43.6 (1.717) |
96.7 (3.807) |
100.9 (3.972) |
554.9 (21.846) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 9.9 | 9.8 | 9.0 | 8.7 | 5.7 | 2.4 | 0.3 | 0.4 | 2.4 | 6.4 | 10.2 | 10.4 | 75.6 |
% խոնավություն | 82 | 82 | 80 | 78 | 77 | 78 | 78 | 79 | 80 | 79 | 80 | 83 | 80 |
Միջին ամսական արևային ժամ | 179.9 | 182.3 | 232.0 | 254.5 | 290.5 | 287.6 | 314.7 | 307.0 | 261.1 | 235.1 | 190.5 | 180.9 | 2916,1 |
Աղբյուր #1: NOAA[6] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (humidity, record highs and lows)[7], Meteo Climat (record highs and lows)[8] |
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեֆեկտուրան վարչականորեն բաժանվում է հետևյալ մասերի․
Անվանում | Աշխարհագրական կոդ | Տեսակ | Տնային տնտեսություններ | Բնակչություն (2014) | Օտարազգի բնակչություն | Մարոկկոյի բնակչություն |
---|---|---|---|---|---|---|
Ագդալ Ռիյադ | 421.01.01. | շրջան | 22,399 | 77,257 | 4,572 | 72,685 |
էլ Յուսուֆիա | 421.01.03. | շրջան | 42,312 | 170,561 | 2,858 | 167,703 |
Հասան | 421.01.05. | շրջան | 32,848 | 108,179 | 2,151 | 106,025 |
Սուիսի | 421.01.06. | շրջան | 5,924 | 23,366 | 1,203 | 22,163 |
Տուագրա | 421.01.07. | մունիցիպալիտետ | 812 | 3,932 | 8 | 3,924 |
Յակուբ ալ Մանսուր (يعقوب المنصور) | 421.01.09. | շրջան | 47,375 | 194,532 | 2,099 | 192,433 |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակակից Ռաբաթի և Սալեի տրամվայ
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաբաթի միջնադարյան և նոր ժամանակաշրջանի (20-րդ դարի կեսերի) հուշարձանները 2012 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցանկում։
- Ռաբաթի թագավորական ապարանք
- Մուհամմեդ V-ի դամբարան
- Մուհամմեդ V-ի պողոտա (կառուցված ֆրանսիացի ճարտարապետների կողմից պրոտեկտորատի ժամանակներում)
- Փոստատուն
- Պառլամենտ
- Ալ Մագրիբ բանկ
- Կասբահ Ուդայա
- Անդալուզիական այգի
- Դիտահարթակ
- Բաբ էլ Կեբիր դարպաս
- Նուզա Ասան այգի
- Ռաբաթի փարոս
-
Մուհամմեդ V-ի դամբարանի պահակախմբի հերթափոխ
-
Հասանի մինարեթ
-
Կասբահ Ուդայա ամրոց
-
Կասբահ Ուդայայի ամրոցի փողոց
-
Անդալուզիական այգի
-
Շելա ամրոցի ավերակներ
-
Թագավորական պալատի մուտք
-
Թագավորական նստավայր Ռաբաթում
-
Քաղաքի նոր հատվածի փողոց
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաբաթում տեղակայված են մի շարք թանգարանններ․
- Մարոկկոյի արվեստի «Ուդայա» թանգարանը ստեղծվել է 1915 թվականին։ Թանգարանի մուտքի մոտ տեղադրված են թնդանոթներ՝ նվաճված մարոկկոյական ծովահենների կողմից 17-18-րդ դարերում։ Թանգարանի բաժիններից մեկում ներկայացված է մարոկկոյական մի ընտանիքի տան ավանդական ինտերիերը, մյուսներում ցուցադրված են անդալուզիացիների և մարոկկոյական վարպետների գործերը՝ կանացի ավանդական զգեստների հավաքածուներ, հնագույն զենքերի հավաքածուներ, Մարոկկոյի ազգային զգեստների օրինակների հավաքածուներ, ազգային երաժշտական գործիքներ, շինարարական բաժիններ, կերամիկա։ Ցուցադրված են նաև 18-19-րդ դարերի գորգեր՝ գործված Մարոկկոյի տարբեր շրջաններում։ Սրահներից մեկում ներկայացված են արաբական ձեռագրեր, Ղուրանի հնագույն ցուցակներ։
- Արվեստի ազգային թանգարանը ցուցադրում է մարոկկոյական արհեստավորների ժամանակակից արվեստը։
- Հնությունների թանգարան
- Ազգային արվեստի թանգարան
- Ռաբաթի հնագիտական թանգարան
- Շելլայի ամրոց՝ Մարինիների արքայատոհմի գերեզմանատան հետ
Կրոնական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասանի մինարեթ (1199), որը պետք է դառնար իսլամական աշխարհի ամենաբարձր շենքը։
- Սուրբ Պետրոսի Տաճար (1921 կամ 1930)՝ Ռաբաթի արխիեպարխիայի կաթոլիկ եկեղեցու Մայր տաճարը
- Քրիստոսի Հարության ռուսական ուղղափառ եկեղեցի (1932, որմնանկար 2011)
- Աս-Սուննա մզկիթ (Մուհամմեդ V)
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամման, Հորդանան
- Աթենք, Հունաստան
- Բաղդադ, Իրաք
- Բուրսա, Թուրքիա
- Բեթղեհեմ, Պաղեստին
- Հոնոլուլու, ԱՄՆ
- Դամասկոս, Սիրիա
- Կահիրե, Եգիպտոս
- Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Իսպանիա
- Լիսաբոն, Պորտուգալիա
- Մադրիդ, Իսպանիա[9]
- Նաբլուս, Պաղեստին
- Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն
- Սևիլյա, Իսպանիա[10]
- Ստամբուլ, Թուրքիա
- Ստոկհոլմ, Շվեդիա
- Թունիս, Թունիս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2024 Moroccan census / High Commission for Planning
- ↑ «Top travel destinations for 2013 - CNN.com». Edition.cnn.com. 2013 թ․ հունվարի 2. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ Статья|ссылка=https://www.archnet.org/authorities/3900%7Cавтор=ArchNet%7Cзаглавие=Rabat%7Cиздание=N/A}}(չաշխատող հղում)
- ↑ تاريخ رباط الفتح - عبد الله السويسي.
- ↑ Поспелов, 2002, էջ 348
- ↑ «Rabat Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Klimatafel von Rabat-Salé (Int. Flugh.) / Marokko» (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑
«Station Rabat» (PDF) (French). Météo Climat. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ www.madrid.es https://www.madrid.es/portal/site/munimadrid/menuitem.dbd5147a4ba1b0aa7d245f019fc08a0c/?vgnextoid=4e84399a03003110VgnVCM2000000c205a0aRCRD&vgnextchannel=4e98823d3a37a010VgnVCM100000d90ca8c0RCRD&vgnextfmt=especial1&idContenido=1da69a4192b5b010VgnVCM100000d90ca8c0RCRD. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Inicio». AN^MAR (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
- Поспелов Е. М. Географические названия мира. Топонимический словарь / отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — 512 с. — 3000 экз. — ISBN 5-17-001389-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1401 ռուս.. • անգլ.. • ֆր. |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբաթ» հոդվածին։ |
|