Կասբահ Ուդայա
Նկարագրություն | |
Տեսակ | արաբական միջնաբերդ |
Տեղագրություն | Մարոկկո, Ռաբաթ |
Վարչական միավոր | Ռաբաթ |
Երկիր | Մարոկկո |
Kasbah of the Udayas Վիքիպահեստում |
Կասբահ Ուդայա (արաբ․՝ قصبةالوداية), կասբահ, արաբական անտիկ միջնաբերդ, որը գտնվում է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Պատմաճարտարապետական հուշարձանը գտնվում է մավրիտանական ճարտարապետական ոճով։
Միջնաբերդի անվանումը կապված է Մարոկկոյի տարածքում բնակվող «Ուդայ» ավազակային ցեղի անունից։ Ամրոցը գտնվում է Բու Բեգրեգ գետի հովտում։ Յակուբ ալ-Մանսուրը, ով Մարոկկոյում իշխել է երկար տարիներ՝ 1184-1199 թվականներին, կառուցել է ամրոցի գլխավոր մուտքը։ Դրանց վրա պատկերված են արաբական ճարտարապետությանը ոչ այնքան բնորոշ կենդանապատկերներ։
Ալ-Մանսուրը հրամայել է Ուդայա Կասբահի կողքին կառուցել նաև իսլամական տաճար, սակայն շինարարական աշխատանքները չեն հասցրել ավարտվել։ Միջնաբերդի շրջակայքում վեր է խոյանում 44 մետր բարձրություն ունեցող աշխատարկը, որը կրում է Հասանի անունը։
Ալմոհադների արքայատոհմի իշխանության անկումից հետո ամրոցը հայտնվել է անմխիթար վիճակում և ապա վերստին վերակառուցվել։ Վերակառուցողական աշխատանքներն ընթացել են երկու փուլով․ առաջինն ընթացել է 1666-1672 թվականներին, իսկ երկրորդը՝ 1757-1792 թվականներին։ Միջնաբերդի պատերին պահպանվել են 17-րդ դարի թնդանոթներ։
Ամրոցի ներսում ներկայումս գործում են ավանդական բազմաբնակարան տներ՝ սպիտակ և կապույտ պատերով։ Կասբահի հյուսիսային հատվածը զբոսաշրջային կարևոր օբյեկտ է։ Այստեղից զբոսաշրջիկների համար բացվում է տեսարան դեպի ազատ ծով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կասբահ Ուդայի պատմությունը Ռաբաթ քաղաքի պաշտոնական կայքում
- Մավրիտանական ճարտարապետության նմուշներ Մարոկկոյում
- Զբոսաշրջությունը Մարոկկոյում, Ռաբաթի հնավայրեր
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կասբահ Ուդայա կատեգորիայում։ |