[go: up one dir, main page]

Jump to content

Վինդհուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վինդհուկ
Windhoek / Windhuk
Զինանշան

ԵրկիրՆամիբիա Նամիբիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքԿհոմաս
Հիմնադրված է1840 թ.
Մակերես645 կմ²
ԲԾՄ1650 մ
Բնակչություն431 000 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+264 61
Պաշտոնական կայքwindhoekcc.org.na
Վինդհուկ (Նամիբիա)##
Վինդհուկ (Նամիբիա)

Վինդհուկ (անգլ.՝ Windhoek, աֆրիկաանս՝ Windhoek, գերմ.՝ Windhuk), Նամիբիայի Հանրապետության մայրաքաղաք և ամենախոշոր քաղաքը։ Բնակչությունը՝ 431 000 մարդ (2020):

Վինդհուկը համարվում է երկրի սոցիալ, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Նամիբիական ցանկացած ազգային ձեռնարկության, պետական մարմնի, կրթական և մշակութային հաստատությունների շտաբ-կայանները գտնվում են այստեղ։

Վինդհուկի այժմյան գտնվելու վայրում նամա ժողովրդի առաջնորդի իշխանության տակ առաջին բնակավայրը ի հայտ է եկել 1800 թվականին, սակայն քաղաքի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1890 թվականին, երբ այն հռչակվել է Գերմանական Հարավ-Արևմտյան Աֆրիկայի մայրաքաղաք։ Քաղաքի անվանում է թարգմանաբար նշանակում է «քամոտ անկյուն»։ Առաջին համաշխարհային պատերազմից սկսած մինչև 1990 թվականի մարտի 21-ը Վինդհուկը գտնվել է ՀԱՀ իշխանության տակ։ Անկախության հռչակումից հետո 1990 թվականի մարտի 21-ին քաղաքը դարձել է Նամիբիայի մայրաքաղաքը։

Քաղաքի անվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Windhoek» բառն առաջացել է աֆրիկաանսից և նշանակում է «քամոտ անկյուն» (գերմ.՝ Windecke)։ Առաջին անգամ այդ անվանումը բազմաթիվ անվանափոխություններից հետո կիրառվել է նամայի վեցերորդ առաջնորդ Յան Յոնկեր Աֆրիկաների նամակում։

Ավելի վաղ, այդ ցեղի լեզվով Վինդհուկը կրում էր ǀAi-ǁGams («տաք աղբյուր»)։ Քաղաքը կրում էր այդ անունը, քանի որ մոտակայքում գտնվում էր հիդրոթերմալ հանքավայր։ Նույն պատճառով հերերո լեզվով այն կոչվել է Otjomuise («գոլորշու վայր»)[1]։

Քաղաքը գտնվում է կիսաանապատային կլիմայական գոտում։ Ամառային ամիսներին այստեղ չոր է և տոթ, գիշերները՝ զով։ Առավելագույն ցերեկային ջերմաստիճանը ամռանը կազմում է 31 °C: Ձմռան ամիսներին (հունիս, հուլիս և օգոստոս) թափվում են աննշան քանակությամբ տեղումներ։ Նվազագույն ջերմաստիճանը տատանվում է 5 °C-ից մինչև 18 °C: Գիշերները սառն են, սակայն ջերմաստիճանն երբեմն է լինում 0 °C-ից ցածր և գրեթե երբեք ձյուն չի տեղում։ Առավելագույն ցերեկային ջերմաստիճանը կազմում է մոտ 20 °C:

Վինդհուկ, Նամիբիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 36
(97)
34
(93)
34
(93)
31
(88)
32
(90)
26
(79)
25
(77)
29
(84)
33
(91)
34
(93)
36
(97)
36
(97)
36
(97)
Միջին բարձր °C (°F) 30.5
(86.9)
29.1
(84.4)
27.8
(82)
26.2
(79.2)
23.7
(74.7)
21.0
(69.8)
21.3
(70.3)
23.9
(75)
27.6
(81.7)
29.7
(85.5)
30.4
(86.7)
31.6
(88.9)
26.9
(80.43)
Միջին ցածր °C (°F) 17.8
(64)
17.2
(63)
16.1
(61)
13.2
(55.8)
10
(50)
7.1
(44.8)
7.0
(44.6)
9.0
(48.2)
12.6
(54.7)
15.0
(59)
16.2
(61.2)
17.3
(63.1)
13.21
(55.78)
Ռեկորդային ցածր °C (°F) 9
(48)
7
(45)
4
(39)
2
(36)
−2
(28)
−3
(27)
−3
(27)
−4
(25)
−1
(30)
2
(36)
1
(34)
3
(37)
−4
(25)
Տեղումներ մմ (դյույմ) 91.3
(3.594)
87.0
(3.425)
69.5
(2.736)
32.3
(1.272)
6.2
(0.244)
1.2
(0.047)
0.4
(0.016)
0.8
(0.031)
3.8
(0.15)
11.4
(0.449)
25.7
(1.012)
33.2
(1.307)
362.8
(14.283)
% խոնավություն 45 53 58 54 45 43 38 30 26 28 31 36 40.6
Աղբյուր #1: BBC Weather[2]
Աղբյուր #2: Ministry of Works and Transport (Meteorological Service Division)

«Ministry of Works & Transport: Tabulation of Climate Statistics for Selected Stations in Namibia» (PDF). 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.

Քաղաքում գործում են մի քանի մարզական ակումբներ։

Բազմաթիվ բռնցքամարտիկներ, ինչպիսիք են Պաուլուս Մոզեսը, Պաուլուս Ամբունդան և Ամբերկ Շինդյուուն ծնվել են Վինդհուկում։

Նամիբիայի հավաքականը կրիկետի հիմնական տնային խաղերը խաղում են Wanderers Cricket Ground մարզադաշտում[3], ինչպես նաև մի քանի այլ մարզադաշտերում[4][5]։

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Menges, Werner (12 мая, 2005). «Windhoek?! Rather make that Otjomuise». The Namibian.
  2. = TT000470 «Average Conditions Windhoek, Namibia». BBC Weather. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  3. Wanderers Cricket Ground, Windhoek, CricketArchive Retrieved 26 September 2011.
  4. United Ground, Windhoek, CricketArchive Retrieved 26 September 2011.
  5. Trans Namib Ground, Windhoek, CricketArchive Retrieved 26 September 2011.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինդհուկ» հոդվածին։