Գոթեր
Գոթեր (գոթ.՝ 𐌲𐌿𐍄𐌰𐌽𐍃, Gutans, լատին․՝ Gothi, Got(h)ones, հին հունարեն՝ Γότθοι), գերմանական ցեղեր 2-9-րդ դարերում։ Մինչև 8-րդ դարը Եվրոպայում խաղացել են մեծ դեր։ Գոթերը հավանաբար ունեցել են սկանդինավյան ծագում և խոսել են արևելագերմանական լեզու գոթերենով (որի համար Ուլֆիլա եպիսկոպոսը IV դարում ստեղծեց այբուբեն)։ Առաջին դարերում գոթերը գաղթելով Շվեդիայից հասան Սև ծով և Դանուբ գետ՝ մոտենալով Հռոմեական կայսրության սահմաններին։ Հետագայում գոթերը կիսվեցին երկու ճյուղի՝ վեստգոթեր կամ արևմտյան գոթեր և օստգոթեր կամ արևելյան գոթեր։ Հետագայում դրանցից օստգոթերը Ապենինյան թերակղզում, իսկ վեստգոթերը՝ Պիրենեյան թերակղզում ստեղծեցին իրենց թագավորությունները։ Գոթերը դավանում էին արիոսականություն։ Գոթական ցեղերի արշավանքները Հռոմեական կայսրություն ունեցան մեծ դերակատարություն կայսրության կործանման պատմության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 146)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթեր» հոդվածին։ |
|