Մարդ
Արտաքին տեսք
Քաղվածքներ
[խմբագրել]- Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ[1]։
- Այո՛, մարդ-տիեզերական մարմինը մի եզակի ու անկրկնելի երևույթ է տիեզերքում, իր մենության ու միայնակության մեջ ապշեցուցիչ մի առեղծված։ Ու, թերևս, տիեզերական «կարմիր գրքում» գրանցվելիք մի արժեք՝ ինքնաոչնչացման եզր հասցված...[2]
- Մարդն իր բնույթով հասարակական էակ է[3]։
- Չափազանց շատ ուրախություն ճաշակող մարդիկ անխուսափելիորեն բթանում են[3]։
- Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թուլությունները[3]։
- Մեծ մարդիկ ուտելու մեջ միշտ չափավոր են[3]։
- Մարդը հարուստ է կամ աղքատ է ոչ թե իր ունեցվածքով, այլ իր ներքին բովանդակությանբ[3]։
- Ամենից կարևորը մարդկանց մտածել սովորեցնելն է[3]։
- Մարդը միայն մարդկանց մեջ կարող է ճանաչել իրեն[3]։
- Մարդը ինքն իրեն ճանաչում է միայն այն չափով, ինչ չափով նա ճանաչում է աշխարհը[3]։
- Ով իր մասին մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան ինքը կարծում է[3]։
- Չնայած իրենց բոլոր թերություններին, մարդիկ ամենից շատ արժանի են սիրո[3]։
- Սարսափելի է նա, ով արդեն կորցնելու բան չունի[3]։
- Մարդուն հատուկ է վատաբանել այն, ինչին ինքն անընդունակ է[3]։
- Ոչ ոք չի կարող դատել ուրիշներին, քանի դեռ չի սովորել դատել իրեն[4]։
- Մարդը մյուս բոլոր արարածներից տարբերվում է ծիծաղելու ունակությամբ[4]։
- Մարդը մահկանացու է, ժողովուրդը՝ անմահ[4]։
- Եթե մարդկությունը գոյություն չունենար, ամեն ինչ անկատար կլիներ[4]։
- Եթե կա մարդը, ապա դա ծիծաղող էակ է, և եթե կա ծիծաղող էակ, ապա դա մարդն է[4]։
- Մարդը ծնվում է հասարակության մեջ[4]։
- Մարդը պետք է ունենա երեք լավ հատկանիշ. արդարամտություն, ազատակամություն, մեծահոգություն [4]։
- Ամենահամարձակ մարդը վախկոտ է դառնում, եթե հաստատուն հայացքներ չունի[4]։
- Իսկական ազնիվ մարդը պետք է իրենից գերադասի ընտանիքը, ընտանիքից՝ հայրենիքը, հայրենիքից՝ մարդկությունը[4]։
- Մարդիկ կան, որոնք չարության համար ծնված են, ինչպես օձն ու կարիճը թունավորելու համար[1]։
- Այն մեծ մտքից, որ մարդ եմ ես, վեհանում է միշտ հոգիս[1]։
- Մարդը կատարելագործված գազան է[1]։
- Եթե ամեն մարդ մարդ դառնա, արար աշխարհը վարդ կդառնա[1]։
- Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա[1]։
- «Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։»
- Ո՛չ հզորը պիտի պարծենա իր հզորությամբ, ո՛չ մեծը՝ իր մեծությամբ և ո՛չ էլ իմաստունը՝ իր իմաստությամբ[1]։
- Մարդու իսկական էությունը ապրելն է, այլ ոչ թե գոյություն ունենալը[1]։
- Այն մարդիկ, որոնք երբեք ժամանակ չունեն, սովորաբար ոչինչ չեն անում[1]։
- Մարդն ընկերություն է սիրում, թեկուզ դա լինի միայն վառվող մոմի հետ[1]։
- Ինչպիսին մարդիկ են, այնպիսին էլ նրանց գրքերն են[1]։
- Որոշ մարդկանց համար խելացի մարդն ավելի գարշելի էակ է, քան ամենաանուղղելի սրիկան[1]։
- Ես քեզ մի բան կարող եմ ասել. եթե ուզում ես մարդուն ճանաչել ինչպես որ հարկն է, պետք է գոնե մեկ անգամ վիճել նրա հետ։ Միայն այդ ժամանակ կարելի է դատել նրա մասին[5]։
- Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։
- Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։
- Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
- Մարդը իր ծննդյան համար պատասխանատու լինել չի կարող, իհարկե, բայց գիտակցական կյանքի, իր ապրած օրերի բարոյական արդյունքի համար պատասխանատու է անպայման[6]։
- Կա մարդ, որ հազար արժե, հազար էլ կա, որ մեկ չարժե։ Այն մեկը, որ հազար արժե, տգետի համար մեկ կոպեկ էլ չարժե[7]։
- Կատարյալ մարդ կլինես, երբ սկսես ուսուցանել,
- Երբ ոխը սրտիցդ հանես և ատելուն սրտով սիրես[8]։
- Մարդ լինել շանակում է պատասխանատու լինել։ Նշանակում է քեզ անհարմար զգալ, երբ բախվում ես աղքատությանը, նույնիսկ այն դեպքում, երբ թվում է՝ քեզնից ոչինչ կախված չէ։ Հպարտանալ ընկերներիդ տարած հաղթանակով։ Ու ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը[10]։
- Փախի՛ր, ո՛վ մարդ․․․ մարդն է գալիս[11]։
Տես նաև
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 263։
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 199. ISBN 99930-2-263-2.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 262։
- ↑ http://grqamol.am/mejberumner-grqeric/anna-frank-anna-franki-oragiry/
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 73
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 46
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 55
- ↑ Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ
- ↑ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկանց երկիրը» grqamol.am կայքում
- ↑ «Փախի՛ր, ո՛վ մարդ․․․ մարդն է գալիս»