[go: up one dir, main page]

Jump to content

SOS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SOS ազդանշանի փորձարկում
SOS ազդանշան

SOS (ՍՕՍ) (անգլ.՝ Save Our Souls/Save Our Spirits (փրկեք մեր հոգիները), Save Our Ship (Փրկեք մեր նավերը), Swim Or Sink (լողացեք կամ խեղդվեք), Stop Other Signals (վերջացրեք այլ ազդանշանները) ինչպես նաև ռուսերեն տարբերակը՝ Փրկեք մահից), համաշխարհային (կապի) ազդանշան։ Ստեղծել է Մորզեն։ Օգտագործվում է Մորզեի այբուբենի հետ միասին (նաև առանձին)։ Ազդանշանը իրենից ներկայացնում է՝ «3 կետ - 3 գծիկ - 3 կետ»։

Առաջին օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ասվում է, որ առաջին անգամ SOS ազդանշանը արձակվել է Տիտանիկի խորտակման ժամանակ, 1912 թվականի ապրիլի 15-ին, ժամը՝ 00։45։
  • Շատ գիտնականներ ասում են, որ առաջին անգամ SOS ազդանշանը հնչել է «Սլավոնիա» շոգենավից, 1909 թվականի հունիսի 10-ին։
  • SOS ազդանշանը օգտագործվել է «Կենտուկի» շոգենավի խորտակման ժամանակ, երբ շոգենավի վրա մեծ ալիք է բարձրացել, շոգենավի անձնակազմը SOS ազդանշան է արձակել և բարեբախտաբար փրկվել է։
  • SOS ազդանշանի արձակման վերաբերյալ, իր երգերում է օգտագործել Վլադիմիր Վիսոցկին։
  • SOS ազդանշանը օգտագործվել է նաև «72 մետր» և «Պատահար 36-80 փակուղում» ֆիլմերում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SOS» հոդվածին։