Inkscape (ինքսքեյփ), ազատ կոդով վեկտորային գրաֆիկական խմբագրիչ, ընդհանուր նշանակության նկարչական և տեխնիկական աշխատանքների համար։ Շնորհիվ ազատ SVG ֆորմատի հետ աշխատելու հնարավորությանը, որի մշակումներն արվում են համացանցի համաշխարհային կոնսորցիումի (W3C) չափորոշիչներով, ծրագիրը մեծ հնարավորություններ է տալիս։ Քանի որ SVG-ն հիմնված է նշագծման XML լեզվի վրա, նրա համար հնարավոր է ստեղծել ընդլյանումներ, ինչից օգտվում են Inkscape֊ի հեղինակները[12]։ Ծրագիրը թողարկված է GNU General Public License արտոնագրի պայմաններով։
Inkscape-ի պատմությունը սկզիբ է առնում 2003 թ․, երբ մի խումբ ծրագրավորողները և ծրագրավորման հմտություններ ունեցող դիզայներները, չբավարարվելով Sodipodi վեկտորային գրաֆիկայի խմբագրիչի զարգացմամբ, որոշեցին ստեղծել վերջինից ճյուղավորումը (fork)[13], որն անվանեցին Inkscape։ Այդ ժամանակ գոյություն ուներ Լինուքս ՕՀ–ում աշխատող ևս երկու վեկտորային խմբագրիչ , Sodipodi և SKetch (վերջինս անվանափոխվեց Skencil), սակայն իրանց զարգացումը ժամանակի հետ կանգնեց։ Inkscape 0.91 տարբերակում ավելացվեց բազում նոր հնարավորություններ և վերացվեց ավելի քան 700 սխալ, որոնք թույլ էր տրվել 0.48 տարբերակում։ Փոփոխությունների շնորհիվ Inkscape-ը դարձավ ավելի պատրաստ առօրյա կիրառման համար[14]։ Inkscape-ը փաստացի դարձավ իր ոլորտի ամենատարածված ազատ խմբագրիչը։
Inkscape-ի մշակողները հաճախ են շփվում GIMP և Scribus թիմերի հետ և բազմիցս հանդիպում են Libre Graphics Meeting ամենամյա կոնֆերանսին։ Inkscape-ի օգտագործողները և մշակողները հանդիսանում են Open Clip Art Library վեկտորային պատկերների ազատ գրադարանի զգալի մասի հեղինակներ[15]։ Բացի այդ, ծրագիրն ակտիվորեն օգտագործում են Open Street Map նախագծի մասնակիցները։