Օփիոն
Արտաքին տեսք
Հունական աստվածություններ | |||
---|---|---|---|
Ջրային աստվածներ | |||
|
|||
Օփիոն (նաև Օպիոն, Օֆիոն, հին հունարեն՝ Ὀφίων - «օձ», Ὀφιονεύς), հին հունական դիցաբանությունում[1] օվկիանուհի Եվրինոմեի որդին և ամուսինը[2]։ Այլ տարբերակով՝ Ուրանոսը Օփիոնի և ավագ Թետիսի որդին է[3], Մեծ օձ, Տիտանների արքա, որոշ առասպելներում՝ Օլիմպոսի առաջին տիրակալը։
Օփիոնն ունեցել է հսկայական օձի ձև։ Ըստ հունական առասպելների մի վարկածի (Փերեկիդես Սիրոսացու մեկնումով)՝ դեռևս մինչև Զևսի գալը և աստվածներին իշխելը Օլիմպոսում, այնտեղ գահակալում էին Օփիոնը և Եվրինոմեն[4]։ Ըստ Փերեկիդեսի՝ Օփիոնը Քրոնոսի հակառակորդն էր[5], Օփիոնիդների հայրը։ Օփիոնը ձեռնամարտի է բռնվել Քրոնոսի հետ[6]։
Քրոնոսը տապալել է նրան և սկսել իշխել Օլիմպոսում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лукиан. Трагоподагра, 100.(ռուս.)
- Нонн. Деяния Диониса, II 573; VIII 161; XII 44; XLI 352.(ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]