[go: up one dir, main page]

Jump to content

Դորա Մար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորա Մար
ֆր.՝ Henriette Markovitch
Ի ծնեֆր.՝ Henriette Théodora Markovitch[1]
ԿեղծանունDora Maar
Ծնվել էնոյեմբերի 22, 1907(1907-11-22)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Վախճանվել էհուլիսի 16, 1997(1997-07-16)[2][4][5][…] (89 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Ժյուլիանի ակադեմիա և Les Arts décoratifs?
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարչուհի, բանաստեղծուհի, պարուսույց, քանդակագործ, մոդել, գրող և օֆորտանկարիչ
Ոճսյուրռեալիզմ
Թեմաներպոեզիա
ՈւսուցիչԱնդրե Լոտ
ՀայրJosip Marković?
ՄայրLouise Voisin?
Համատեղ ապրողՊաբլո Պիկասո[6]
 Dora Maar Վիքիպահեստում

Դորա Մար (ֆր.՝ Dora Maar, իրական անունը՝ Henriette Theodora Markovitch, նոյեմբերի 22, 1907(1907-11-22)[2][3][4][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 16, 1997(1997-07-16)[2][4][5][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսուհի նկարչուհի և լուսանկարչուհի։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրենցի ֆրանսուհի և խորվաթական ծագման ճարտարապետի աղջիկ, ապրել է Արգենտինայում։

Դորա Մարի տունը Վոքլյուզում

1920 թվականին եկել է Փարիզում, սովորել գեղանկարչություն, ապա լուսանկարչություն, ծանոթացել է Բրասաի, Անրի Կարտիե Բրեսոնի, սյուրռեալիստների հետ (Անդրե Բրետոն, Ժորժ Բատայ)։ Եղել է Ման Ռեյի օգնականը։ 1935 բացել է իր սեփական լուսանկարչական ստուդիան։ Նրա «Հայրի՛կ, կսպանեմ» (1936) ֆոտոմոնտաժը դարձել է սյուրռեալիստական արվեստի մի յուրատեսակ այցեքարտ։

1936 թվականին ֆրանսիական «Դե Մագո» սրճարանում Պոլ Էլուարը Մարին ծանոթացրել է Պիկասսոյի հետ։ 9 տարի Մարը եղել է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին ու մուսան։ Մարը հաճախ է լուսանկարել Պիկասոյին (հատկապես «Գեռնիկայի» վրա աշխատելու ժամանակ), նրա ազդեցությամբ է անդրադարձել գեղանկարչությանը։ Պիկասոն շատ է նկարել Մարին՝ հատկապես որպես թախծող, տխրող կին։ Նրա նկարներում Մարը մշտապես ներկայացել է որպես «թախծող կին»։

1945 թվականին՝ Պիկասոյի հետ բաժանումից հետո, Մարը խորը հոգեկան ճգնաժամ է ունեցել, հոգեբուժարանում բուժվել է Ժակ Լականի մոտ։ Գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսից հետո (1957) երկար տարիներ փակվել է իր սենյակում, բանաստեղծություններ է գրել, նկարներ է նկարել, եղել է գրեթե մոռացված։

Մարի գեղնկարչական ժառանգությունը մեծ մասամբ բարձր է գնահատվել հասարակության և քննադատության կողմից, ներկայացվել է հետմահու ցուցահանդեսին (1999):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Մար» հոդվածին։