[go: up one dir, main page]

Jump to content

Ագապենոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագապենոր
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհին հունական
Սեռարական
Հունական գրաձևἈγαπήνωρ
Հիշատակումներ«Իլիական»
ՀայրԱնկեյ
ՄայրԻոտիդ
ԱմուսինՀեղինե
ԶավակներLaodice?
Կապված իրադարձություններՏրոյական պատերազմ

Ագապենոր (հուն․՝ Ἀγαπήνωρ), հին հունական դիցաբանության կերպար։ Անկեյի և Իոտիդի որդին[1]։ Արքադացիների առաջնորդ։ Թեգեի արքա։ Հեղինեի փեսացուն[2]։ Նրան Ֆեգեյի որդիները ստրկության են հանձնում Արսինոյին։ Նրա տանը Ալկմեոնի որդիները սպանում են Ֆեգեյի որդիներին[3]։

Տրոյայի մոտ է բերել 60 նավ[4] (կամ 7[5])։ «Իլիական»-ում հիշատակվում է միայն մեկ անգամ։ Մասնակցել է Աքիլեսի պատվին կազմակերպված ցատկի մրցումներին[6]։ Եղել է Տրոյական ձիու մեջ[7]։

Մինչ նա Տրոյայում էր, Արկադիայում եղնիկ են բռնում[8]։ Տրոյաից վերադառնալուց հետո բնակություն է հաստատում Կիպրոսում[9]։ Վերադառնալու ժամանակ արկադացիների նավերը քշվում են Կիպրոս, այնտեղ Ագապենորը կառուցում է Պաֆոսը և Հին Պաֆոսում կանգնեցնում է Աֆրոդիտեի տաճարը։ Տուն չի վերադառնում[10]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գիգին։ Առասպելներ 97
  2. Կեղծ Ապոլոդոր։ Դիցաբանական գրադարան III 10, 8; Գիգին։ Առասպելներ 81
  3. Կեղծ Ապոլոդոր։ Դիցաբանական գրադարան III 7, 5-6
  4. Հոմերոս։ Իլիական II 610; Գիգին։ Առասպելներ 97
  5. Կեղծ Ապոլոդոր։ Դիցաբանական գրադարան Э III 12
  6. Կվինտ Սմիրիացի։ Հոմերոսից հետո IV 523—531
  7. Կվինտ Սմիրիացի։ Հոմերոսից հետո XII 348
  8. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրությունը VIII 10, 10
  9. Կեղծ Ապոլոդոր։ Դիցաբանական գրադարան Э VI 15; Լիկոֆրոն։ Ալեքսանդրա 478—493
  10. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրությունը VIII 5, 2; Ստրաբոն։ Աշխարհագրություն XIV 6, 3 (стр.683)
  11. (5023) Ագապենոր աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Фриц Граф : . Agapenor В: Новый Поли (ДНП). Том 1, Metzler, Штутгарт 1996 года, ISBN 3-476-01471-1, Sp. 231-м
  • Георг Кнаак : Agapenor . В: Поли Realencyclopädie классической археологии (RE). Том I, 1, Штутгарт 1893, Sp. 733 ф.