քեն
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kʰɛn]
Դասական ուղղագրութեամբ՝ քէն
վանկեր՝ քեն
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- վրեժխնդրության զգացմունք մեկի նկատմամբ, որից չարիք է հասել. ոխ, ոխակալություն, քինախդրություն ◆ Աչքերի մեջ — ատելություն, Սըրտերի մեջ – դարավոր քեն: Հովհաննես Թումանյան
- (բրբ․) իրար հետ գժտված` խրով լինելը
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]- քեն պահել - ոխ պահել, վրեժխնդրության զգացմունք ունենալ` սպասելով առիտի, որ վրեժ առնի ◆ Հիմա կհուսա՞ք որ դարավոր քեն պահած ըլլամ իրեն դեմ: Տիգրան Կամսարական
- քեն ունենալ - վրեժխնդրության՝ զգացմունք տածել մեկի նկատմամբ ◆ Ես ոչ մեկի նկատմամբ քեն չունեմ: Սերո Խանզադյան
- քենով լցվել - վրիժառության զգացում տածել մեկի նկատմամբ
Թարմանություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։