[go: up one dir, main page]

Jump to content

քար

Վիքիբառարան-ից

Հայերեն

«քար» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Քար

Դասական ուղղագրութեամբ՝ քար

վանկեր՝ քար 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *kar- «քար, կարծր» արմատից. հմմտ. հին հնդկերեն karkara- «կարծր, կոշտ», հունարեն κάρκαρος «կարծր, անհարթ», լատիներեն cancer «խեցգետին», կիմրերեն carn «քարակույտ»։

Գոյական

  1. միահաղույն զանգվածի կամ առանձին կտորների ձևով կարծր, անկռելի, և ջրում չլուծվող լեռնային ապար
  2. այդպիսի լեռնաապարի առանձին բեկոր, կտոր (որպես շինանյութ, քանդակագործության նյութ և այլն)
  3. ակ, թանկագին քար
  4. շիրմաքար, գերեզմանաքար
  5. լեռ, սար, ժայռ (ժղ․)
  6. հնատիպ զենքերի կայծքար (հնց․)
  7. կշռաքար
  8. ներքին օրգաններում առաջացած ախտաբանական ծագումով պինդ, քարանման գոյացություն (բժշկ․)
  9. զանազամ խաղերի պայտյա, ոսկրե, մետաղյա և այլն փոքրիկ իրերից, ֆիգուրներից յուրաքանչյուրը
  10. ճնշող, ծանր ներգործություն ունեցող հանագամանք, զգացմունք, ծանրություն ◆ Վշտերի քար: (փխբ․)

Ածական

  1. պինդ, կարծր
  2. ճնշող, ծանր, տանջող (փխբ․)
  3. քարասիրտ (մարդ)
  4. անտարբեր (փխբ․)
  5. անմռունչ ◆ Տոլայկը… դեմքը ձեռքերով ծածկած, - անշարժ և լուռ քար: Եղիշե Չարենց (փխբ․)
  6. քարե, քարից սարքած, պատրաստած

Գոյական

զանազան նպատակների համար համապատասխան ձև տված քարաբեկոր, վեմ ◆ Սանդի քար, կտրի քար:

Հոմանիշներ
[խմբագրել]
  1. ապառաժ, վեմ (խոշոր)
  2. մանրախիճ, խիճ, կոպիճ, խճաքար (մանր)
  3. սալ, սալաքար (սալահատակի)
  4. վիրգ բաբանաքար (բաբանով նետելու) (պատմ․)
  5. պարսաքար (պարսատիկի) (պատմ․)
  6. տապանքար, դամբանաքար, գերեզմանաքար, շիրմաքար (շիրիմի)
  7. կայծքար, գայլախազ (կայծհանի)
  8. երկնքար (աղորիքի), ներքնակ (աղորիքի տակի), վերնակ (վրայինը)
  9. հեսան, հեսանաքար (սրելու)
  10. լեսան (տրորելու)
  11. կշռաքար (կշեռքի)
  12. ակ, ակնքար, ակնաքար, ադամանդ, գոհար, զմրուխտ, շափյուղա, սուտակ, ալմաստ (թանկարժեք)
  13. որձաքար, հատաքար, սնպաճիտ, զմռնիտ (կարծր)
  14. փխար, փխրաքար, տուֆ, տուփ, տոփ (կակուղ)
  15. շինաքար
  16. փորձաքար, սմբատակ (ոսկի, արծաթ փորձելու)
  17. լեփ, տափաքար (խաղի կլոր տափարակ)
  18. խիպար (պատի ծերփերը խցելու, մանր)
  19. խաղաքար (շախմատի, տամայի)
  20. սահմանաքար, կոպար (սահմանի)
  21. լողքար (տանիքը հարթելու)
  22. եզնակ (հորի եղերքի)
  23. փամփշտաքար (միզափամփուշտի)
  24. երկնքար, օդաքար, շանթաքար, շողաձիգ, երկասպաթ
  25. հաճար, քարանյութ (հնում որպես դեղ)
  26. տե´ս պինդ, կարծր
  27. տե´ս անզգա, անգութ
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. քար առնել - նույնն է` քար կտրել
  2. քար գցել
    1. խափանել, ձախողել
    2. նույնն է` քար քաշել
  3. քար գցել մեկի բոստանը, պարտեզը - ակնարկով մեկի մասին մի բան ասել, ակնարկել
  4. քար դառնալ
    1. քարի նման պնդանալ, կարծրանալ
    2. անգութ, անկարեկից դառնալ
    3. քարանալ, արձանանալ, քար կտրել
  5. քար դնել մեկի բախտին - հաջողությունը, գործի ընթացքը ձախողել, խափանել
  6. քար կտրել, կտրվել
    1. քարհանքից քար հանել
    2. ապշահար լինել, ապուշ կտրել
    3. քարանալ, անշարժանալ, արձանանալ
    4. քարասիրտ դառնալ, գութը կորցնել
    5. ընդարմանալ (ցրտից, հոգնածությունից և այլն)
    6. պնդանալ, քարի նման պինդ, կարծր դառանալ (սառչելով, չորանալով և այլն)
  7. քար հալեցնել - չափազանց աղիողորմ, սրտաշարժ լալ, աղաչել
  8. քար նետել - կծու ակնաևկություն անել
  9. քար ու կապ - տե´ս քարուկապան
  10. քար ու կապան - տե´ս քարուկապան
  11. քար ու կարկուտ աղալ գլխին - շատ նեղել, չարչարել
  12. քար ուտել - չարքաշ կյանք վարել
  13. քար ու քանդ - տե´ս քարուքանդ
  14. քար քաշել
    1. շատ ծանր աշխատանք կատարել
    2. չարչարվել
    3. գերեզմանին քար դնել, շիրմաքար դնել
  15. քար քարի վրա չթողնել - հիմնահատկ կործանել, ավերել
  16. քարը գոգիցը թափել - զիջել
  17. քարը գլուխը - աստված իր հետ, ինչպես ուզում է լինի
  18. քարը ծովն ընկնել
    1. ձախողվել, ձախորդության հանդիպել
    2. ուժից, իշխանությունից, դիրքից ընկել
  19. քարը ծովը ընկնել - օրը մթնեցնել, չարիք պատճառել
  20. քարը կտրել - խաղի մեջ քարը, ֆիգուրը տանել կամ հանել
  21. քարին դեմ առնել (խոփը, գրիչը, բահը և այլն) - առաջ չգնալ, խոչընդոտի հանդիպել
  22. քարից կաթի սեր քամել - չարչարանքով ապրուստ վաստակել
  23. քարից հաց հանել, քամել - չարչարանքով ապրուստ վաստակել
  24. քարից յուղ հանել - չարչարանքով ապրուստ վաստակելՓ
  25. քար խառնել - տե´ս խոչընդոտել
  26. քար կրել - տե´ս չարչարվել, տանջվել
  27. քարե սենյակ - տե´ս արտաքնոց
  28. քարեն առնել, քացախին տալ - տե´ս նախատել
  29. քարը գլխին տալ - տե´ս սխալվել
  30. քարը տրաքել - տե´ս նախանձել
  31. քարը քսած - տե´ս լիրբ
  32. քարի կարոս - ազատքեղ, կարոս մակեղոնի, քամազ, գռուզխոտ (բսբ․)
  33. քարի կոկոն - տե´ս ժլատ
  34. քարին զարնել - տե´ս արհամարել
  35. քարով քոլով ընկնել - տե´ս թափառել
  36. քար ու քացախ - չոռ, գրող, ցավ, զահրումար, գրող ու ցավ, գրող ու մահ, չոռ ու ցավ (անեծք) (բրբ․)
  37. քարաթաղ անել - վարան քարեր նետելով, քարերի տակ թաղել
  38. քարալեխ անել - քարկոծել, քարաջարդ անել (հնց․)
  39. քարածեծ անել - քարկոծել, քարերով ծեծել, սպանել
  40. քարահար անել - քարկոծել
  41. քար լռություն
  42. քարից հաց առնել
  43. քարի հետ քաղվել, մաղի հետ մաղվել


Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։