[go: up one dir, main page]

Jump to content

տուն

Վիքիբառարան-ից

Հայերեն

«տուն» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Տուն

Դասական ուղղագրութեամբ՝ տուն

վանկեր՝ տուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *dem-՝ *dem(o)- «կառուցել, իրար հարմարեցնել» արմատից. հմմտ. հին հնդկերեն dāma- «տուն», հունարեն δώμα «տուն»։

Գոյական


  1. բնակության կամ տարբեր հիմնարկների ու ձեռնարկությունների օգտագործման համար կառուցված շենք, շինություն, կառույց ◆ Հեռվից երևում էին քաղաքի տները:
  2. բնակարան ◆ Գարեգինը տնից դուրս էր գալիս աքլորականչին Սերո Խանզադյան
  3. մարդու մշտական բնակավայրը (հայրենի գյուղը՝ քաղաքը՝ երկիրը) ◆ Նա տուն էր գալիս կարմիր բանակից (Նաիրի Զարյան)
  4. ընտանիք, գերդաստան ◆ Միակ նեցուկն էր նա տան՝ բոլորին պահող Եղիշե Չարենց
  5. տնային տնտեսություն ◆ Տան գործերում բոլորովին անընդունակ էր Սերո Խանզադյան
  6. կուլտուր-լուսավորական, գիտական, կենցաղային ևն հաստատություն, ինչպես և դրա շենքը ◆ Պիոներական տուն, արվեստի աշխատողների տուն։
  7. առևտրական հիմնարկություն՝ հաստատություն ◆ Առևտրի տուն:
  8. (պատմ․) ազնվական տոհմ Նախարարական տներից շատերը վայելում էին առանձին արտոնություններ (Րաֆֆի)։
  9. (պատմ․) թագավորական տոհմ, Հարսաություն, դինաստիա։ Արշակունյաց տուն։
  10. (գրականագիտություն)։ հանգերի համակարգով և ընդհանուր առոգանությամբ կամ միայն առոգանությամբ (առանց հանգավորման) միավորված մի քանի չափածո տողերի միասություն, որ չափական ստեղծագործության մեկ կառուցվածքային հատվածն է կազմում։ Քառատող տուն, ութտողանի տուն։
  11. զանազան խաղերի մեջ (նարդի, դամա ևն)՝ խաղատախտակի բաժանմունքներից յուրաքանչյուրը։
  12. սենյակ ◆ Իրիցկինը ներքի տնից դուրս վազեց։ (Ակսել Բակունց)
  13. (փոխաբերական) գյուղ՝ քաղաք կամ երկիր, որպես բնակիչների ընդհանուր կացարան՝ օջախ։ Ամեն օր ծեգին… դիտում (եմ) մեր քաղաքամայր տունը նորակերտ (Սարմեն)։
  14. երգ, ծուխ։ Գյուղն ուներ ութսուներեք տուն (Գ. Սարյան)։
  15. (գվռ․):գութանի լծերի ամեն մի բաժանմունքը։
  16. (գվռ․): ջուլհակի բանկահի նետի տակ գտնվող փայտը։
  17. (գվռ․): մի զգեստ կարելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները։
  18. (կրոն.): աստվածաշնչի մեջ փոքրիկ հատված, որ առանձին թվահամար է կրում։
  19. (փխբ․), (ժղ․) խելք, միտք։ Տան մը հարկը պակաս է։
  20. (ժղ․) կին։
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. բնակարան, օթևան, պալատ, դղյակ, դաստակերտ, առանձնատուն, մենատուն, վրան, տաղավար
  2. ազգ, ազգատոհմ, ցեղ
  3. երկիր, աշխարհ
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. տուն անել
    1. ներս անել, ներ քաշել՝ ածել
    2. տուն ու տեղ անել, տան՝ ընտանիքի տեր դարձնել
    3. բանտարկել
  2. տուն արած, դուռը երեսին փակած - անտեր անտերունչ
  3. տուն բերել - նույնն է՝ տուն տանել
  4. տուն գլուխ - ամեն մի տուն, յուրաքանչյուր տնից, ամեն տնից
  5. տուն գնալ - նորահարսի առաջին անգամ իր ծնողների տուն այցելել
    1. ներս՝ տուն մտնել
    2. որևէ հեռավոր տեղից՝ օտարությունից հայրենիք վերադառնալ
  6. տուն գցել - ներս մտցնել, մի կերպ ներս անել, ներս շպրտել
    1. տուն բերել, յուրացնել տակով անել
  7. տուն դառնալ - նույնն է՝ տուն ու տեղ դառնալ
    1. տուն վերադառնալ
  8. տուն դնել - տուն ու տեղ լինել, ընտանիք կազմել, տան՛ ստացվածքի տեր դառնալ
  9. տուն թողնել - թույլ տալ իր տունը մտնելու՝ գալու, ներս ընդունել
  10. տուն շինել - բարօրություն բերել, խաղաղություն հաստատել, բարիք գործել
  11. տուն տալ (արևմտհ․) - նույնն է՝ տոն տալ (տոնի էակ)
  12. տուն տանել - իր տունը հրավիրել
  13. տուն տեղ - տե՛ս տունտեղ
  14. տուն ու դուրս անել - և՝ տան և՝ դրսի աշխատանք կատարել
  15. տունը անցնել - նույնն է՝ տունը քանդվել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։