[go: up one dir, main page]

Jump to content

պանիր

Վիքիբառարան-ից

Հայերեն

«պանիր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
պանիր

Դասական ուղղագրութեամբ՝ պանիր

վանկեր՝ պա•նիր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *panīr. հմմտ. միջին պարսկերեն panēr, panīr:

Գոյական

  • կաթի հատուկ եղանակով խմորման միջոցով պատրաստվող սննդամթերք ◆ Իրենց տանը, երբ սովում էր, գնում էր տաշիցը հաց էր առնում, կճուճիցը պանիր էր հանում, ուտելով գնում խաղալու։ Հովհաննես Թումանյան
  1. (կենսք․) սննդամթերք, ստացվում է կաթից՝ կազեինի մակարդման և դրա հետագա մշակման հետևանքով
  2. (նորբ․) մոթալ, մաճառակ
Հոմանիշներ
[խմբագրել]
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. պանիր հաց՝ սիրտը բաց - քիչ բան, բայց անկեղծ սրտով
  2. հաց ու պանիր - հասարակ բան, հեշտ բան ◆ Ձեզ համար սերը «հաց ու պանիր» է, այսօր այստեղ եք, վաղը այնտեղ։ (Վահան Տերյան)
  3. պանիր հացիկ՝ պարզ երեսիկ - աղքատ, բայց պատվով
  4. պանիր հաց չէ, ամեն մարդու բան չէ - ասում են մեկին, որ ուզում է ձեռնարկել իր ուժերից վեր գործ
  5. անքաշ պանիր - անարատ կաթից պատրաստած պանիր
  6. քաշած պանիր - սերը քաշած կաթից պատրաստած պանիր
  7. դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտես - դեռ շատ պետք է սովորես, դեռ շատ պետք է փորձվես
  8. (խոհր․) պատրաստում են կովի, գոմեշի, այծի կաթից, անարատ կամ սերզատ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
  • Ա․Ա․ Սիմոնյան, Ա․Ա․ Գալոյան, Ռուսերեն-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն», 1997 — 428 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Պանիր: