[go: up one dir, main page]

Jump to content

նեղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ նեղ

վանկեր՝ նեղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *sner-lo-՝ *sner- «պտտել, ոլորել» արմատից․ հմմտ․ հին անգլերեն nearu, անգլերեն narrow «նեղ»։

Ածական

  1. լայնական տարածությունը փոքր, ոչ մեծ լայնություն ունեցող ◆ Նեղ ճանապարհ՝ հուն՝ փողոց։
  2. հարկ եղածից փոքր լայնություն ունեցող, ոչ ազատ, սեղմ ◆ Նեղ զգեստ։◆ Կոշիկը ոտքին նեղ է։
  3. (փխբ․) ոչ շատ բան կամ ոչ շատերին ընդգրկող, սահմանափակ ◆ Ծանոթների նեղ շրջանակ։
  4. (փխբ․) որոշակի շրջանակներով սահմանափակված՝ սահմանափակվող, գիտելիքների՝ զբաղմունքի՝ գործունեության և այլնի որոշ մասնաճյուղ ներկայացնող ◆ Նեղ մսանագիտություն։
  5. (փխբ․) լայն ընդգրկում չունեցող, ոչ ընդարձակ, աղքատիկ ◆ Նեղ մտահորիզոն։
  6. չափազանց փոքրիկ՝ սեղմ ◆ Նեղ անցք։
  7. (փխբ․) ոչ ընդարձակածավալ, ոչ լայնատարած, փոքր տարածություն ունեցող ◆ Նեղ բնակարան։
  8. (լեզվբ․) բերանի նեղ բացվածքով արտասանվող, փակ (ձայնավորների մասին)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. անձուկ, նեղանձուկ, սեղմ, նեղլիկ, նեղավուն, նեղկեկ, նեղկիկ, նեղկուկ
  2. տե՛ս սահմանափակ
  3. տե՛ս աղքատիկ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. նեղ ապրել - ծանր դժվարին ապրուստ ունենալ
  2. նեղ գալ - հագուստը հարկ եղած լայնքը՝ ընդարձակությունը չունենալ, նեղ լինել
  3. նեղ իմաստ - սահմանափակ՝ որոշ մասնավորեցնում ունեցող իմաստ
  4. նեղ տեղ
    1. խոցելի՝ թույլ տեղ
    2. դժվար կացություն՝ վիճակ
  5. նեղը գցել
    1. նեղել, դժվարին վիճակի մեջ գցել
    2. ճնշել, բռնադատել
    3. փաստարկներով՝ առարկություններով և այլնով պարտության մատնել՝ հաղթել
  6. նեղը դնել
    1. նեղել, դժվարին վիճակի մեջ գցել
    2. ճնշել, բռնադատել
    3. փաստարկներով՝ առարկություններով և այլնով պարտության մատնել՝ հաղթել
  7. նեղը լինել - նեղ դրության մեջ լինել
  8. նեղը լծել
    1. նեղել, դժվարին վիճակի մեջ գցել
    2. ճնշել, բռնադատել
    3. փաստարկներով՝ առարկություններով և այլնով պարտության մատնել՝ հաղթել
  9. նեղը տիրել - նեղ վիճալի մեջ ընկնել, նեղն ընկնել
  10. նեղից կամ նեղ տեղից դուրս գալ - նեղությունից նեղ դրությունից ազատվել
  11. նեղն ընկնել - դժվարին դրության՝ կացության մեջ ընկնել

Աղբյուրներ

[խմբագրել]