երազ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [jɛˈɾɑz]
Դասական ուղղագրութեամբ՝
Արտասանություն
[խմբագրել]վանկեր՝ ե•րազ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հայկական բառ
Գոյական
- քնի մեջ երևացող պատկերներ՝ պատկերացումներ ◆ Երազումս մի մաքի Մոտս եկավ հարցմունքի։ Հովհաննես Թումանյան
- (փխբ․) երևակայական՝ անիրագործելի բան ◆ Մեր աշխատանքը դյուցազնական նրան թվում էր սին մի երազ:Եղիշե Չարենց
- (փխբ․) անցյալի քաղցր հիշողություն՝ վերհուշ
- (փխբ․) վաղանցուկ բան՝ իրողություն
- (փխբ․) տենչանք, փափագ ◆ Վռազ անցան երազ, մուրազ ու չհասա ոչ մեկին։ ◆ Կյանքս թեթև տանուլ տված երազ եղավ, անց կացավ։ Հովհաննես Թումանյան ◆ Նրան թվում էր, թե հիմք դրվեց իր երազների իրականացման, և այսօր դրա առաջին օրն է։ Դերենիկ Դեմիրճյան
Ածական
- երազային, չքնաղ, կախարդական ◆ Ապրում ու բազմանում են այն երազ հովտում։ (Վախթանգ Անանյան)
- (փխբ․) երազի նման քաղցր՝ անուշ՝ երջանկավետ երազ օրեր
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]- երազով ընկնել - երազ տեսնել
- երազ դառնալ
- երազի վերածվել
- անհետանալ, չքանալ, անէանալ
- երազ բացել՝ մեկնել - երազներն իբրև լինելիքի նախանշաններ բացատրել՝ մեկնաբանել
- երա՞զ ես տեսել - ի՞նչ բաներ ես ասում, խելքըդ գլխի՞դ է
Հոլովում |
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
Ուղղ. | երազ(ը) | երազներ(ը) |
Սեռ. | երազի | երազների |
Տր. | երազի(ն) | երազների(ն) |
Հայց. | երազ(ը) | երազներ(ը) |
Բաց. | երազից | երազներից |
Գործ. | երազով | երազներով |
Ներգ. | երազում | երազներում |
Թարգմանություններ | |
Հայերեն
- ՄՀԱ՝ [jɛˈɾɑz]
- (ռուս. Ераз-Ереванцкий автомобильный завод) Երևանի ավտոմոբիլային գործարան
Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Մարգարյան Ալ․ Ս․, Հայոց լեզվի հապավումների բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1979 — 149 էջ։
- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Հայերեն ածականներ
- Քաղվածք/Վախթանգ Անանյան
- Հայերեն բառեր գրքային իմաստով
- Հայերեն հապավումներ
- Բառեր «Հայոց լեզվի հապավումների բառարան» գրքից
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից