[go: up one dir, main page]

Jump to content

եկամուտ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«եկամուտ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ե•կա•մուտ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. որևէ տնտեսական ձեռնարկությունից` գործունեությունից ստացվող նյութական արժեքների ամբողջությունը, հասույթ ◆ Ինչ որ հիմնեց նա, բոլորի գոյությունը ապահովեցրեց հաստատուն եկամուտներով: (Րաֆֆի) ◆ Կոլտնտեսությունը պետք է ունենա այնպիսի խաղողներ, որոնք եկամուտ են բերում։ Անահիտ Սեկոյան
  2. օգուտ, շահ ◆ Գրաբար տարրը թե իբրև բնակազմ և թե եկամուտ առատորեն խառնվեց նոր գրականի մեջ։ (Մամուլ)
  3. (պաշտանվ․) նյութական արժեք կամ դրամական միջոց, որն ատացվել է որևէ գործունեության հետևանքով՝ որոշակի ժամանակահատվածում
  4. (տնտգ․) ընկերությունների ակտիվների ավելացման կամ պարտավորությունների նվազում, որ ձեռնարկության սովորական տնտեսական շահերի ստացման աճն է, որը հանգեցնում է սեփական կապիտալի ավելացմանը
  5. (ֆին․) եկամուտը իրացումից հասույթի և այլ եկամուտների հանրագումարն է
  6. (կենսթոշ․) ներդրումներից մատուցված ծառայությունների և/կամ կատարված աշխատանքների դիմաց ստացված գումար
  7. շահույթ-վնասի հաշվետվության ամենավերին տողը
  8. (գյուղտնտ․) (անտառ․) եկամտաբերություն, շահութաբերություն
  9. արդյունավետություն
  10. օգտավետություն
  11. բերքատվություն
  12. (տնտգ․) տե՛ս ընդհանուր հասույթ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հասույթ
  2. արդյունք, շահ, օգուտ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. գալիք եկամուտ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Աշոտ Մարկոսյան, Տիգրան Դավթյան, Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Լեգալ Պլյուս», 2008 — 218 էջ։
  • Արա Սարգսյան, Ռուբեն Մարկոսյան, Արման Ուդումյան, Կենսաթոշակային բացատրական բառարան, Երևան, «Բավիղ», 2007 — 80 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  • Ա․Հ․ Բայադյան, Ֆինանսական բացատրական բառարան, Երևան, «Ասողիկ», 2004 — 334 էջ։
  • Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։
  • Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։