[go: up one dir, main page]

Jump to content

աքաղաղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [akaghagh]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Կրկնավոր կազմության բնիկ հնդեվրոպական ծագման * քալ < հնդեվրոպական * kəl- կամ * kl- ձևից, որ * kel- «կանչել» արմատի ձայնադարձային ձևն է. հմմտ. հին հնդկերեն usa-kalā, հին իռլանդերեն ceilech, կիմրերեն ceilliog (անկախ կազմություններ * kel- արմատից)։ վանկեր՝ ա-քա-ղաղ 

Գոյական

  • հավի արուն
  • փասյանի և նման թռչունների արուն
  • (խոհր․) միսն օգտագործում են տարբեր կերակուրներ պատրաստելու, տապակում, խորովում
Հոմանիշներ
[խմբագրել]
  • աքլոր, որձակ (կենդբ․)
  • խոսնակ (արևմտհ․)
  • այգաղաղ, աքալար, գալլոս (հզվդ․)
  • լուսականչ, խորոզ, ճետ, տկլոզ (բրբ․)
  • կուտուզ (պոչատ), ճուտլոզ, ճտլոզ (նոր կանչող), բազրիկ (երկու տարեկան) (բրբ․)
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։