[go: up one dir, main page]

Jump to content

աղետ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ աղէտ

վանկեր՝ ա•ղետ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Առաջացել է բնիկ հնդեվրոպական բառից, բայց բուն ձևի վերականգնումը դժվարություն է հարուցում․ ամենից ավելի հավանական է, որ առաջացել է հնդեվրոպական oleid ձևից՝ lei- < elei-` «դադարել, փոքրանալ, անհայտանալ» արմատից և համապատասխանաբար հյուսիսիսլանդական litt` «քիչ, վատ» (այլև՝ lei-t >), գերմաներեն՝ leiden` «հանդուրժել, տառապել» բառերից։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը ol-` «ոչնչացնել, վնասել, փչացնել» արմատի ածանցյալների հետ։

Գոյական

  1. կոտորած, ավարառության, ավերանք, տեղահանում, ողբերգական անցուդարձ ◆ Թող չլինի պատերազմը, որ այնքան աղետների, որ այնքան թշվառություննևրի պատճառ դարձավ։ (Րաֆֆի) ◆ Դարեր շարունակ, ժողովուրդ դու իմ, տեսել ես միայն փորձանք ու աղետ։ Եղիշե Չարենց
  2. դժբախտություն, չարիք, շատ ծանր դժբախտ պատահար ◆ Պատը փուլ եկավ, զույգ երեխաներին տրորեց, այս աղետից խեղճ մայրը խելագարվեց։ ◆ Աղետը բույն էր դրել նրանց տանը։
  3. մանր վիշտ, սրտի կսկիծ՝ իբրև հետևանք եկած դժբախտության ◆ Բարեկամների կարեկցությունը թեթևացնում է դժբախտի աղետը։ ◆ Աղետը կրծում է սիրտս։
  4. խիստ ծանր դժբախտություն, չարիք, որ հարվածում է հասարակությանը ◆ Պատերազմը ոչ միայն աղետ է, այլև աղետների մայր, որ ծնում է սով, տիֆ և կործանում։ ◆ Պետությունը ժողովրդական աղետների ժամանակ կազմակերպում է բժշկական և պարենավորման օգնություն։
  5. բնական պատահար (կարկուտ, հեղեղ, փոթորիկ, երաշտ և այլև) ◆ Մեծ աղետ էր եկել այդ տարի գյուղին, մայիսի սկզբին հանկարծ ձյուն էր տեղացել։ (Ակսել Բակունց)
  6. պատերազմ ◆ Թե որտեղից արդյոք ծագեց էս ընդհանուր աղետը մեծ։ Հովհաննես Թումանյան
  7. (ռազմ․) զինված ուժերում ռազմական տեխնիկայի (ինքնաթիռների, նավերի, տանկերի և այլնի) հետ պատահար, որը բերում է մարդկային գոհերի
  8. (արտ․իր․) խոշոր վթար, որը մարդկային զոհերի է հանգեցնում, մարդկանց առողջությանը վնաս և քայքայում պատճառում կամ էլ օբյեկտների և այլ նյութական արժեքների զգալի չափով ոչնչացում առաջացնում, ինչպես նաև լրջորեն վնասում շրջակա միջավայրը
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. փորձանք, անբախտություն, ձախորդություն, պատահար, պատուհաս, չարիք, վնաս, արհավիրք (բրբ․)
  2. փաթերակ, դար, զուլում
Արտահայտություններ
[խմբագրել]
  • աղետի ենթարկվել — աղետվել, աղետից վնասվել ◆ Ձորակի մեջ երևաց աղետի ենթարկված տրակտորը։ Սերո Խանզադյան
  • աղետի ազդանշան-լուսային, ձայնային,ակնդետ, ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրական ազդանշաններ, որոնց միջոցով տեղեկացվում է, որ դրանց աղբյուրը վտանգված է և օգնության կարիք ունի
  • աղետի առողջական հետևանք-մարդու վրա աղետի ժամանակ առաջացած գործոնների ազդեցության արդյունքը, որը կարող է դրսևորվել աղետի ժամանակ բնակչության կրած ընդհանուր, սանիտարական և անդառնալի կորուստերի տեսքով
  • աղետի գոտի-արտակարգ իրավիճակի գոտու մաս, որը պահանջում է լրացուցիչ և անհապաղ տրամադրվող օգնություն ու նյութական միջոցներ՝ արտակարգ իրավիճակի վերացման համար
  • աղետի ենթարկված սուզանավ-սուզանավ, որը պառկած է հատակին և չի կարող բարձրանալ
  • բնական աղետ-բնական, բնամարդային կամ մարդկային համակարգի կայունության խաթարում, որը տեղի է ունենում համակարգի ներքին ևկամ արտաքին գործառութային բնութագրիչների՝ պարամետրների փոփոխման հետևանքով
  • բնապահպանական աղետ-բնական համալիրների անդառնալի փոփոխություն՝ կապված կենդանի օրգանիզմների զանգվածային մահվան հետ
  • համալիր աղետ-որոշակի տեսակի արտակարգ իրավիճակ, որը պայմանավորված է մարդու միջամտությամբ, և որի առաջացման պատճառներն ու տուժածներին օգնության կազմակերպումը կապված են քաղաքական նկատառումների հետ (օրինակ՝ քաղաքացիական հակամարտությամբ պայմանավորված ԱԻ)
  • սոցիալական աղետ-հասարակության թռիչքաձև փոփոխություններ, որոնք ծագում են արտաքին պայմանների սահուն փոփոխմանը սոցիալական համակարգի հանկարծակի արձագանքի ձևով
  • տարերային աղետ-արտակարգ բնույթի բնական երևույթ, որը հանգեցնում է բնակչության բնականոն գործունեության խաթարմանը, մարդկանց զանգվածային կործանմանը, նյութական արժեքների ավերմանը և վերացմանը
  • տեխնածին աղետ-չկանխատեսված բնական աղետ կամ տեխնիկական օբյեկտում տեղի ունեցած մեծ չափերի վթար, որոնք հանգեցնում են մարդկանց զանգվածային ոչնչացման, ավերումների կամ բնապահպանական աղետի
Թարգմանություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Լ.Վ. Քոթանջյան, Ս.Ե. Ներսիսյան, Հայերեն ռազմական տերմինների բացատրական բառարան, Երևան, 2006 — 408 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Արտակարգ իրավիճակների բառարան, Երևան։