[go: up one dir, main page]

Jump to content

World of Tanks

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
World of Tanks
ՄշակողWargaming?
ՀրատարակիչWargaming?
ԴիստրիբյուտորMicrosoft Store, Steam[1], Google Play և App Store
Միջերեսի լեզուանգլերեն[1], ֆրանսերեն[1], իտալերեն[1], գերմաներեն[1], չեխերեն[1], հոլանդերեն[1], ֆիններեն[1], հունգարերեն[1], ճապոներեն[1], կորեերեն[1], լեհերեն[1], բրազիլիական պորտուգալերեն[1], ռումիներեն[1], ռուսերեն[1], Latin American Spanish?[1], շվեդերեն[1], թուրքերեն[1], ուկրաիներեն[1], ավանդական չինարեն[1], պարզեցված չինարեն[1] և ղազախերեն
Սերիայի մասWorld of War?
Թողարկման թվականօգոստոսի 12, 2010, մարտի 15, 2011, ապրիլի 12, 2011, ապրիլի 12, 2011, մարտի 8, 2012, մարտի 16, 2012, դեկտեմբերի 27, 2012 և սեպտեմբերի 5, 2013
ՊլատֆորմներWindows, Xbox 360, Xbox One, PlayStation 4, մաքՕՍ, Անդրոիդ, iOS և PlayStation 5
ՇարժիչRiot Sydney? և Havok
Վերջին տարբերակ1.20.1[2]
Ժանրէքշն, զանգվածային բազմաօգտատեր առցանց խաղ և tank simulation game?
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ[1]
PEGIPEGI 7[3]
USKUSK 12
ESRBESRB T[4]
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար, մկնիկ և թաչսքրին
🌐worldoftanks.com(անգլ.)
 World of Tanks Վիքիպահեստում

World of tanks, Այսօր մեծ ճանաչում ունեցող World of Tanks խաղը նախատեսված է օն-լայն ռեժիմի համար։ Խաղացողներն առանց նախապատրաստվելու միանգամից անցնում են մարտի։ Ի սկզբանե խաղացողը ստանում է ամեն երկրի առաջին մակարդակի մեկական տանկ։ Տանկերը տրամադրում է ՍՍՀՄ-ը, Գերմանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Չինաստանը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան։ Մասմակցելով մարտերին, խաղացողը կուտակում է վարկեր, հավաքելով փորձի միավորներ, ինչը հնարավորություն կտա ձեռք բերել նոր մեքենաներ։ Կուտակած վարկերը խաղացողը ծախսում է նաև տանկի վերանորոգման, ռազմամթերքի և նոր մեքենաների ձեռքբերման համար։

World of Tanks-ը թիմային խաղ է։ Ամեն թիմում ընդգրկված են պատահական ընտրված 15 խաղացող։ Ընդ որում նույն թիմում կարող են լինել տարբեր մոդելի տանկեր։ Խաղի նպատակն է վերացնել հակառակ թիմի բոլոր տանկերը։ Խաղացողներն իրար մեջ կարող են նաև զրույց ծավալել՝ ինչը և արվում է չաթի օգնությամբ։

Այս խաղում կարևորվում է նաև տանկերի պատմական ճշգրիտ նկարագրությանը։ Սա վերաբերում է և մեքենաների արտաքին տեսքին, և իրական ամրագրմանը, և ագրեգատներին ու նաև՝ ներքին անձնակազմին։ Ամեն տանկի մշակման աշխատանքների ժամանակ, հեղինակները խորհրդակցել են ռազմական պատմաբանների ու էքսպերտների հետ։

Այսօր խաղը ստեղծողները մտադիր են որպես օգնության միջոց, ավելացնել նաև ավիացիա, հրետանի, ինչպես նաև հետևակ։ Խաղում առկա են նաև ռազմական քարտեզները։ Ստանդարտ քարտեզի չափը 1 կիլոմետրը՝ 1 կիլոմետրի վրա։ Որոշ քարտեզներ՝ օրինակ <Էնսկը> ունի ավելի փոքր չափեր։ Մոտ ժամանակներս խաղի հեղինակները ծրագրավորում են մշակել նաև ավելի մեծ չափի քարտեզներ։ Քարտեզների վրա նշված են ավերված օբյեկտները։

Խաղում ներկայացված է մոտ 300 տեսակի տանկ։ Հատկանշական է, որ խաղում կան ինչպես տանկեր, որոնք իրականում մասնակցել են մարտական գործողություններին, այնպես էլ էքսպերեմենտալ տանկեր, որոնք նկարագրված են միայն գծագրերի վրա։ Հարցումներից ելնելով, խաղի հեղինակները ժամանակ առ ժամանակ փոփոխում են տարբեր տանկերի մարտավարությունը՝ այն ավելի հետաքրքիր դարձնելու համար։

World of Tanks խաղն ունի բազում երկրպագուներ։ Այն նաև արժանացել է մի շարք մրցանակների։ Իսկ հիմա վերջերս կատարված նորարարությունների մասին։

Վերջերս խաղում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք իհարկե՝ շատ ավելի հետաքրքիր են այն դարձրել։ Առաջին հերթին փոփոխություններն ազդել են որոշակի մոդելների տանկերի վրա։ Մշակվել է նաև տանկերի վնասվածքներ ստանալու ընթացքը։ Խանութում արդեն կարելի է տեսնել տանկերի մի քանի նոր մոդելներ։ Տեստավորման համար Սուպերթեստի մասնակիցների կողմից խաղում նույնպես ավեացված են տանկերի նոր մոդելներ։ Խաղի որոշ հատվածներում ավելացված են հատուկ ռազմական ռեզերվները, որոնք կարելի է օգտագործել հատուկ հանձնարարաությունների դեպքերում։ Նշենք, որ քարտեզների վրա նույնպես գրանցվել են որոշակի փոփոխություններ։ Ավելացվել են նաև ռեժիմներ։ Դրանք են . <Լեսվիլը>, <Հանքավայրերն> ու <Ավազե գետը>։ Խաղում բարելավվել է նաև հրամանային մարտերի ռեժիմը՝ Հիմելսդորֆ քարտեզի վրա։ Ստալինգրադին ուղղված բարրիկադները նույնպես ենթարկվել են փոփոխությունների։ Հատուկ էֆֆեկտները խաղում ակնհայտ են դարձել։ Հիշեցնենք նաև, որ խաղում նոր տանկերը նշված են աստղանիշով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]