Tvorchi
Tvorchi | |
---|---|
Երկիր | Ուկրաինա, Կիև |
Ժանրեր | Փոփ, ինդի փոփ, էլեկտրոնիկա |
Գործունեություն | 2018-ներկա |
Պարգևներ | |
Անդամներ | |
Անդրեյ Գուցուլյակ Ջեֆրի Քեննի | |
Tvorchi Վիքիպահեստում |
TVORCHI[1]՝ Տերնոպոլից ուկրաինական էլեկտրոնային երաժշտական դուետ, որը հիմնադրվել է 2018 թվականին ձայնային պրոդյուսեր Անդրեյ Գուցուլյակի և վոկալիստ Ջեֆրի Քենիի կողմից։ Ուկրաիներենից «творчі»-ն թարգմանվում է որպես «ստեղծագործական»։ Նրանք կատարում են ուկրաիներեն և անգլերեն երգեր[2]։ Սկավառակագրությունը ներառում է չորս ստուդիական ալբոմ՝ «The Parts» (2018), «Disco Lights» (2019), «13 Waves» (2020) և «ROAD» (2021): Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում ներկայացրել են Ուկրաինան և զբաղեցրել են վեցերորդ հորիզոնկանը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ալբոմներ՝ The Parts և Disco Lights
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Գուցուլյակը և Ջեֆրի Քեննին պատահաբար հանդիպել են միմյանց փողոցում, երբ Գուցուլյակը մոտեցել է իր անգլերենի մակարդակը ստուգելու և զրուցելու համար[4]։ Ծանոթությունը վերածվել է համագործակցության, որտեղ Գուցուլյակը դարձել է երաժշտական պրոդյուսեր, իսկ Քենին դարձել է երգերի հեղինակ և վոկալիստ[4]։ Երկուսն էլ սովորել են Տերնոպոլի Ի. Յ. Գորբաչևսկու անվան ազգային բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում[5][6][7]։
2017 թվականի մայիսի 30-ին թողարկվել է խմբի առաջին սինգլը՝ «Slow»: Նույն թվականի սեպտեմբերի 4-ին թողարկվել է երկրորդ «You» սինգլը[1]։
2018 թվականի փետրվարի 2-ին խումբը ներկայացրել է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվում է «The Parts»: 2018 թվականի սեպտեմբերի 20-ին խումբը թողարկել է տեսահոլովակ «Молодість» երգի համար[8]։
2019 թվականի փետրվարի 14-ին թողարկվել է երկրորդ «Disco Lights» ալբոմը[9]։ Փետրվարի 21-ին խումբը թողարկել է «Believe» երգի տեսահոլովակը[10]։ Ըստ տղաների՝ նկարահանման բյուջեն կազմել է 100 ԱՄՆ դոլար[11]։ Մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում հավաքել է 400 հազար դիտում, իսկ երգն ինքնին զբաղեցրեց 9-րդ հորիզոանականը Ուկրաինայի Google Play հիթ-շքերթներում[11]։ Նույն տարվա ամռանը խումբը ելույթ է ունեցել «Файне місто» (Տերնոպոլ), Atlas Weekend (Կիև) և Ukrainian Song Project (Լվով) երաժշտական փառատոներում[12][13]։ Սեպտեմբերի 9-ին խումբը թողարկել է «#не_танцюю» սինգլը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ նրա տեսահոլովակը։
Մասնակցություն Եվրատեսիլ մրցույթի ընտրությանը և երրորդ՝ 13 Waves ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 31-ին TVORCHI-ն ներկայացրել «Bonfire» երգը՝ նվիրված բնապահպանական խնդիրներին և դրանով նրանք մասնակցել են Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի ազգային ընտրությանը և հասել են եզրափակիչ[14][15]։ Վերջնական ընտրության օրը խումբը ներկայացրել է մրցութային ստեղծագործության տեսահոլովակը, որի ռեժիսորն է եղել Մաքսիմ Գեթմանը[16]։ «Bonfire»-ը դարձել է 2020 թվականի ամենահայտնի ուկրաինական երգը «Deezer» եվրոպական հարթակում։ Թրեքը 12 ամիս գլխավորել է հարթակի լավագույն հիթ-շքերթները։ Մայիսի 7-ին խմբի YouTube-ի էջում և M1 հեռուստաալիքի «ДК Премьер» ծրագրի շրջնակներում կայացել է «Disco Lights» երկրորդ ստուդիական ալբոմի «Мова тіла» երգի տեսահոլովակի պրեմիերան[17]։ Տեսահոլովակը, որի ռեժիսորն է Անդրեյ Լագուտինը, նկարահանվել է 2019 թվականի աշնանը Կիևում[18]։
2020 թվականի մայիսի 31-ին «Золотая жар-птица» երաժշտական մրցանակաբաշխությունում (11-րդ մրցանակաբաշխություն) TVORCHI-ն հաղթել է «ԻՆԴԻ» անվանակարգում[19]։
2020 թվականի սեպտեմբերի 25-ին կայացել է «13 Waves» ալբոմի առաջատար սինգլի՝ «Living My Life»[20] տեսահոլովակի պրեմիերան։ Ստեղծագործության ռեժիսորը Դմիտրի Դորոշն է[21]։
2020 թվականի սեպտեմբերին TVORCHI-ն թողարկել է իր երրորդ ալբոմը՝ «13 Waves», որը ձայնագրվել է հեռակա կարգով՝ Ուկրաինայում COVID-19 համավարակի պատճառով[22]։ Ալբոմը ստացել է ավելի քան երկու միլիոն դիտում երաժշտական հարթակներում՝ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[23]։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին արտիստները դարձել են «Culture Ukraine» առցանց երաժշտական մրցանակի դափնեկիր երկու անվանակարգերում՝ «Լավագույն նոր կատարող», ինչպես նաև «Անգլալեզու սինգլ»՝ «Bonfire» հիթով։
YUNA-2021 մրցանակաբաշխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 12-ին «Ուկրաինա» արվեստի ազգային պալատում տեղի է ունեցել ուկրաինական YUNA երաժշտական մրցանակաբաշխությունը[24]։ Անդրեյ Գուցուլյակի և Ջեֆրի Քենի երաժշտական դուետը հաղթել է «Լավագույն փոփ խումբ», «Լավագույն ալբոմ» և «Լավագույն էլեկտրոնային հիթ» անվանակարգերում[25][26]։
Road ալբոմի պրեմիերն և Եվրատեսիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի սեպտեմբերի 10-ին երաժշտական դուետը բոլոր երաժշտական հարթակներում ներկայացրել է իր չորրորդ «ROAD» ալբոմը, ալբոմի բոլոր երգերը ոգեշնչված ենՈւկրաինայի տարբեր քաղաքներում երիտասարդ կատարողների հյուրախաղերից[27][28]։
2022 թվականի հուլիսին խումբը ստացել է երկու YUNA մրցանակ «Լավագույն կենդանի շոու» և «Լավագույն այլալեզու երգ» անվանակարգերում «Falling»-ի համար[29]։
2022 թվականի դեկտեմբերի 17-ին դուետը հաղթել է Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի ազգային ընտրության փուլը և եզրափակիչում ներկայացրել է «Heart of Steel» երգը՝ «ուժի և աննկուն մարդկանց» մասին[30]։ Լիվերպուլում կայացած երգի մրցույթում խումբը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ ստանալով 54 միավոր ժյուրիից և 189 միավոր հանդիսատեսից։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018: The Parts
- 2019: Disco Lights
- 2020: 13 Waves
- 2021: ROAD
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2022: Heart of Steel
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017: «Slow»
- 2017: «You»
- 2019: «#не_танцюю»
- 2020: «Bonfire»
- 2020: «Мова тіла»
- 2020: «Living My Life»
- 2021: «Віч-на-віч»
- 2021: «Falling»
- 2022: «Боремося»
- 2022: «Вимкни телефон»
- 2022: «Heart of Steel»
Տեսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Ալբոմ | Ռեժիսոր |
---|---|---|---|
2018 | «Молодість» | The Parts | Մորիս Թերնևիչ |
2019 | «Believe» | Disco Lights | Անդրեյ Օբոլոնչիկ |
«#не танцюю» | Առանց ալբոմ | Կիրիլ Սուլիգա | |
2020 | «Bonfire» | 13 Waves | Մաքսիմ Գեթման |
«Мова тіла» | Disco Lights | Անդրեյ Լագութին | |
«Living My Life» | 13 Waves | Դմիտրի Դորոշ | |
2021 | «Віч-на-віч» | Առանց ալբոմ | Կիրիլ Սուլիգա |
«Falling» | Առանց ալբոմ | Անդրեյ Լագուտին | |
«Іди сюда» | ROAD | Եկատերինա Բոնդարենկո
Բոգդան Ռագուլսկի | |
«Alive» | |||
«Dance On The Beat» | |||
«Code» | |||
«Troublemaker» | |||
«Crush» | |||
«Loco» | |||
«Electrify» |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Նշում |
---|---|---|---|---|
2020 | «Золотая жар-птица» | Ինդի | Հաղթանակ | [31] |
2021 | «YUNA» | Լավագույն փոփ խումբ | Հաղթանակ | [32] |
Լավագույն ալբոմ | Հաղթանակ | [33] | ||
Լավագույն էլեկտրոնային հիթ | Հաղթանակ | [34] | ||
2022 | «YUNA» | Լավագույն համերգային շրջագայություն | Հաղթանակ | [35] |
Այլալեզու լավագույն երգ | Հաղթանակ | [35] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «TVORCHI». kasa.in.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «TVORCHI: 10 фактов об участниках Нацотбора на «Евровидение — 2020»...». novy.tv (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Tvorchi wins Vidbir in Ukraine – To Eurovision 2023 with "Heart of Steel"». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Кліп тернопільського гурту TVORCHI зібрав понад півмільйона переглядів на YouTube - 20 хвилин». te.20minut.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «У ТДМУ відбувся день фармацевтичного факультету». ТЕРНОПІЛЬСЬКИЙ НАЦІОНАЛЬНИЙ МЕДИЧНИЙ УНІВЕРСИТЕТ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Творчі таланти ТДМУ здобули нові перемоги». ТЕРНОПІЛЬСЬКИЙ НАЦІОНАЛЬНИЙ МЕДИЧНИЙ УНІВЕРСИТЕТ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Випускники ТНМУ потрапили до фіналу національного відбору «Євробачення-2020»». ТЕРНОПІЛЬСЬКИЙ НАЦІОНАЛЬНИЙ МЕДИЧНИЙ УНІВЕРСИТЕТ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «TVORCHI - Молодість (Official Video)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «TVORCHI подарували тернополянам новий альбом – Терен» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ TVORCHI - Believe (Official Video) (ուկրաիներեն), Արխիվացված է օրիգինալից 2021-05-26-ին, Վերցված է 2019-09-10-ին
- ↑ 11,0 11,1 «TVORCHI у фіналі Ukrainian Song Project 2019: найцікавіше про яскравих новачків шоу-бізу». maximum.fm. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «The Hardkiss та Kadebostany. Хто виступатиме на фестивалі «Файне місто Тернопіль»». Шпальта (ուկրաիներեն). 2019 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Фестиваль "Файне місто-2018" оголосив повний лайн-ап». ТСН.ua (ուկրաիներեն). 2018 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Bonfire. Группа Tvorchi презентовала песню для нацотбора на "Евровидение 2020". Видео». gordonua.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Дует TVORCHI: що відомо про тріумфатора другого півфіналу Нацвідбору». РБК-Украина (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Дуэт TVORCHI представил клип на песню для Евровидения-2020». lifestyle.segodnya.ua (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Премьера: TVORCHI выпустили яркое видео этой весны на трек "Мова тіла"». lifestyle.segodnya.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «TVORCHI випустили відео-звільнення від сірих буднів». Marie Claire - женский журнал - все о моде, звездах и красоте (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Золотая Жар-Птица 2020: Кто победил смотреть онлайн концерт 31-05-2020». glavred.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Группа TVORCHI выпустила ритмичный трек Living My Life». ТСН.ua (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Living My Life. Tvorchi презентовали интимный клип с участием водного балета. Видео». gordonua.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Vogue.ua. «Группа TVORCHI представила новый альбом 13 waves». Vogue UA. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «TVORCHI випустили альбом 13 Waves. І це музика світового рівня». Karabas Live (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Назвали победителей Национальной музыкальной премии YUNA 2021». www.ukrinform.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «YUNA-2021: назвали переможців музичної премії». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Любовь Блажко (2021 թ․ մայիսի 12). «Музыкальная премия YUNA-2021 в Киеве: названы победители всех номинаций». OBOZREVATEL NEWS (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Группа TVORCHI презентовала новый альбом ROAD и готовится к масштабному шоу в столице». 24 Канал (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Группа Tvorchi выпустила альбом "Road"». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Оголошені переможці YUNA 2022». yuna.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Украинцы проголосовали за музыкальную группу, которая представит страну на «Евровидении-2023». Это дуэт Tvorchi». Новая газета Европа. 2022 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Золота Жар-Птиця 2020: переможці музичної премії». 24 Канал (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Любовь Больбух (2021 թ․ մայիսի 13). «MONATIK, Alyona Alyona и SERDUCHKA: названы победители музыкальной премии YUNA-2021». podrobnosti. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «YUNA-2021: победители музыкальной премии». 24 Канал (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Оголошено імена переможців YUNA 2021». yuna.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 35,0 35,1 «Оголошені переможці YUNA 2022». yuna.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tvorchi» հոդվածին։ |
|