[go: up one dir, main page]

Jump to content

This Love

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«This Love» (հայերեն՝ «Այս սերը»), ամերիկյան Maroon 5 փոփ-ռոք խմբի «Songs about Jane» ալբոմի երկրորդ սինգլը։ Թողարկվել է 2004 թվականի հունվարի 27-ին։

Երգի տեքստը հիմնված է Ադամ Լևինի և նրա նախկին ընկերուհու բաժանման վրա։ Երգը գրվել է նրա կյանքի հուզականորեն ծանր ժամանակահատվածում։ Նա նաև բնութագրել է երգի տեքստը որպես չափազանց էրոտիկ։

Երգը ներառվել է բազմաթիվ հիթ-շքերթների առաջին տասնյակում՝ գլխավորելով Billboard ամսագրի մի քանի հիթ-շքերթներ, այդ թվում՝ հասնելով «Hot Adult Top 40 Tracks» հիթ-շքերթի առաջին հորիզոնականին։ Երաժշտական տեսահոլովակը դիմավորվել է բանավեճերով, որոնք առաջացել են Լևինի և նրա ընկերուհու միջև ինտիմ տեսարանները։ Երգը հաղթել է «Լավագույն նոր երգ» անվանակարգում և ստացել է «MTV Video Music Award» մրցանակը, ինչպես նաև դարձել է 2004 թվականի երրորդ ամենահայտնի երգը։

Երգը զբաղեցրել է «Եվրոպա պլյուս» ռուսական ռադիոկայանի «Еврохит Топ 40» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, այն զբաղեցնելով ընդհանուր առմամբ 31 շաբաթ[1]։ 2006 թվականի փետրվարին երգը խմբին բերել է երկրորդ «Գրեմմի» մրցանակը, այս անգամ՝ «Լավագույն վոկալ փոփ կատարում դուետով կամ խմբով» անվանակարգում։ 2007 թվականին այն նաև կատարվել է «The Tonight Show with Jay Leno» շոուի ժամանակ։ Երգը նաև օգտագործվել է «Lipton: Yellow Label» թեյի գովազդային հոլովակում։

Երաժշտություն և տեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը խոստովանել է, որ երգը գրվել է Սթիվի Ուանդերի ազդեցության տակ[2][3]։ Ստեղծագործությունը գրվել է դո մինոր տոնայնությունում, մետրը՝ երաժշտության ռիթմի կազմակերպման համակարգը, եղել է սովորական, իսկ տեմպը՝ 95 հարված րոպեյում[4]։ Allmusic խմբի անդամ Ջոնի Լոֆթուսի խոսքերով երաժշտությունն երգում «սահուն կերպով R&B ռիթմից անցում է կատարում փոփ-դիանմիկայի»[5]։

The Boston Globe թերթի խմբագիր Սթիվ Մորիսը նկարագրել է սինգլը որպես «ցնցող, հուզիչ պատմություն հարաբերությունների ընդհատման մասին»[6]։ The Daily Campus-ից Մեգան Բարդը հավելել է, որ երգում լսելի է Սթիվի Վանդերի վոկալն ու ֆանկային R&B ռիթմը[3]։

Rolling Stone-ին տված հարցազրույցում Լևին երգի անսովոր տեքստի մասին հարցին պատասխանել է․

Այո, դա սեքսուալ է։ Իմ սիրտը խառնում էր սովորական տեքստերից, ինչպիսին է «օ, փոքրիկս, ես սիրում եմ քեզ» և նման ամբողջ քաքից։ Ես մտածեցի, որ առավել անկեղծ մոտեցումը կհնչի ավելի յուրատեսակ։ Աղջիկներին դուր կգա, իսկ իմ տատիկներն ու պապիկները չեն հասկանա ինչում է բանը։ Բայց երգը կհարվածի իմ նախկին ընկերուհուն մեկ տոն աղյուսների նման։ Դա հրաշալի է։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն արժանացել է քննադատների հավանությանը։ 2004 թվականի մայիսին Ջոն Մեյերը խոստովանել է Rolling Stone ամսագրին, որ նրան դուր է եկել խմբի «Songs About Jane» ալբոմը։ Մեյերը նաև նշել է «This Love» երգը։

Այս երգը լսելու ժամանակ ես շշմեցի։ Սա այն հրաշալի երգերից մեկն է, որի նմանը դուք հույս ունեք ստեղծել

Սինլգը նաև առավել գրավիչ է դարձրել «Maroon 5» խմբին և օգնել է հաստատել նրանց որպես 2004 թվականի առաջխաղացում ունեցած խմբերից մեկը։ Ավելի ուշ՝ 2004 թվականի մայիսին Քանյե Ուեսթը ստեղծել է երգի This Love (Kanye West remix) ռեմիքսը[7]։ Խումբը թողարկել է նաև «1.22.03.Acoustic» անվամբ մինի ալբոմ, որում ներկայացվել է «This Love» երգի ակուստիկ տարբերակը[8]։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամ Լևինը 2009 թվականին կատարում է This Love երգը

Երգը հայտնվել է Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ հասնելով հինգերորդ հորիզոնականին[9]։ Այս երգի ռեմիքսը գլխավորել է Billboard Hot Dance Music/Club Play հիթ-շքերթը[10]։ «This Love» երգը հասել է Billboard հիթ-շքերթի «Թոփ-40 մեյնսթրիմների» առաջին հորիզոնականին։ Այն նաև հասել է Billboard Hot Adult Top 40 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և այնտեղ մնացել 10 շաբաթ։ 2007 թվականին երգը կրկին ընդգրկվել է հիթ-շքերթում՝ հայտնի երգերի ցանկի 36-րդ հորիզոնականում։ 2014 թվականի հունիսի դրությամբ ԱՄՆ-ում երգը վաճառվել է 2 120 000 օրինակով[11]։

Երգը տասներկու երկրներում ընդգրկվել է «Թոփ-10» ցուցակում։ 2004 թվականի մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում երգը հասել է UK Singles Chart հիթ-շքերթի երրորդ հորիզոնականին[12][13]։ Երգն առաջին տասնյակում է հայտնվել Ֆրանսիայում, Բելգիայում և Ավստրալիայում[14][15]։ Սինգլն ընդգրկվել է Նորվեգիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Ավստրիայի և Նոր Զելանդիայի լավագույն հնգյակում[14]։ Բացի այդ, «This Love» երգը ներառվել է Իտալիայի, Գերմանիայի և Իռլանդիայի երաժշտական հիթ-շքերթներում։

Հիթ-շքերթներ և հավաստագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Illegal chart entered CIS|6
Հիթ-շքերթ (2004) Հորիզոնական
Ավստրալիա ARIA[16] 8
Ավստրիա Ö3 Austria Top 75[17] 3
Բելգիա Ultratop Flanders[18] 21
Բելգիա Ultratop Wallonia[19] 7
Canada Hot AC Top 30 (Radio & Records)[20] 1
Czech Republic (IFPI)[21] 1
Europe (Eurochart Hot 100)[22] 8
Ֆրանսիա SNEP[23] 6
Գերմանիա Media Control AG[24] 5
Greece (IFPI)[25] 1
Հունգարիա Rádiós Top 40[26] 1
IRMA[27]
Իտալիա FIMI[28] 3
Նիդերլանդներ Dutch Top 40[29] 3
Նիդերլանդներ Mega Single Top 100[30] 5
Նոր Զելանդիա RIANZ[31] 4
Նորվեգիա VG-lista[32] 3
Poland (Polish Airplay Charts)[33] 1
Romania (Romanian Top 100)[34] 2
Շոտլանդիա Scottish Singles Top 40[35] 3
Շվեդիա Sverigetopplistan[36] 26
Շվեյցարիա Schweizer Hitparade[37] 4
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[38] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[39] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Alternative Songs (Billboard)[40] 14
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[41] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[42] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[43] 18
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[44] 21
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[45] 1
Venezuela Pop/Rock Songs (Record Report)[46] 1
Հիթ-շքերթ (2012) Հորիզոնական
South Korea International Chart (Gaon)[47] 59

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2004) Հորիզոնական
Australia (ARIA)[48] 60
Austria (Ö3 Austria Top 40)[49] 19
Belgium (Ultratop 50 Flanders)[50] 69
Belgium (Ultratop 50 Wallonia)[51] 34
CIS (Tophit)[52] 45
France (SNEP)[53] 77
Germany (Official German Charts)[54] 26
Hungary (Rádiós Top 40)[55] 15
Netherlands (Dutch Top 40)[56] 11
Netherlands (Single Top 100)[57] 25
New Zealand (Recorded Music NZ)[58] 39
Switzerland (Schweizer Hitparade)[59] 19
UK Singles (Official Charts Company)[60] 39
US Billboard Hot 100[61] 4
Chart (2019) Position
Portugal (AFP)[62] 1552

Վերջնական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ Հորիզոնական
US Adult Top 40 (Billboard)[63] 33
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա Ավստրալիա (Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միություն) Ոսկե 35 000
Կանադա Կանադա (Music Canada) Պլատինե 80 000
Գերմանիա Գերմանիա (Bundesverband Musikindustrie) Ոսկե 150 000
Իտալիա Իտալիա (Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա) Ոսկե 25 000
Ճապոնիա Ճապոնիա (Ձայնագրման ընկերությունների Ճապոնական ասոցիացիա) Ոսկե 100 000
South Korea Ոսկե 1,168,853[64]
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա (Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միություն) Պլատինե 608,000[11]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա) 2× Պլատինե 2,120,000

«This Love» երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է «MTV Total Request Live» հեռուստաալիքում 2004 թվականի հունվարի 6-ին[65]։ Տեսահոլովակի ռեժիսորը Սոֆի Մյուլերն է։

Երաժշտական տեսահոլովակում Լևինը պատկերված է իր այն ժամանակվա ընկերուհի, մոդել Քելի Մաքիի հետ։ Տեսանյութում հիմնականում օգտագործվել են ստեղծագործական ռակուրսներ, որպեսզի խուսափեն դաշնային կապերի հանձնաժողովի գործողություններից[66]։ Ստեղծվել է նաև տեսահոլովակի ցենզուրային տարբերակը, որտեղ անկողնային տեսարանները քողարկվում են համակարգչային վարդի թերթիկներով[67]։ Տեսանյութի նկարահանման մասին Լևին ասել է.

Զարմանալի է, բայց տեսահոլովակի նկարահանումների ընթացքում սեռական ոչինչ չի եղել։ Շատ հարմար էր։ Ես հուզված չէի, կամ ինչ-որ բան այս տեսակի, ինչը տարօրինակ էր, քանի որ ես նկարահանվում էի իմ ընկերուհու հետ[68]:

Այնուամենայնիվ, տեսահոլովակը վիճելի է ընկալվել, և The Daily Telegraph-ից Սիլվիա Փաթերսոնը այն բնութագրել է որպես պոռնո-փոփ տեսահոլովակ։ Բաս կիթառահար Մայքլ Մեդենն այդ հակասությունն անվանել է չափազանց անհեթեթ արձագանք[69]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. eurohittop40.ru: Maroon 5 — This Love
  2. Hoard, Christian (2004 թ․ մայիսի 19). «Maroon 5's Whiter Shade of Funk». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  3. 3,0 3,1 Bard, Meghan (2003 թ․ ապրիլի 1). «Get down with Maroon 5». The Daily Campus. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  4. «Maroon 5 Digital Sheet Music: This Love». Musicnotes. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
  5. «This Love — Maroon 5». Allmusic. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  6. Morse, Steve (2004 թ․ մայիսի 21). «Maroon 5». The Boston Globe. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  7. D'Angelo, Joe (2004 թ․ մայիսի 13). «Maroon 5 Turn To Kanye West For 'This Love' Remix; Record Track For Spidey». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2009-05-06-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  8. Moss, Corey (2004 թ․ հունիսի 7). «Maroon 5 Plan To Keep It Hot And Steamy In Next Video». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2004-12-01-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  9. «Maroon 5 tops singles chart with record leap». Billboard. Reuters. 2007 թ․ մայիսի 3. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  10. «Maroon 5 > Charts & Awards». Allmusic. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  11. 11,0 11,1 Trust, Gary (2014 թ․ հունիսի 15). «Ask Billboard: MAGIC!'s 'Rude' Revives Reggae». Billboard. Prometheus Global Media.
  12. «Maroon 5 crowns US album charts». BBC News Online. 2007 թ․ մայիսի 31. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  13. «The Official Charts Company — Maroon 5 - This Love». Official Charts Company. 2004 թ․ մայիսի 1. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  14. 14,0 14,1 «Maroon 5 - This Love». Austrian Charts. 2004 թ․ մարտի 21. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  15. «Maroon 5 - This Love — Music Charts». Music Square. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  16. Australian-charts.com — Maroon 5 — This Love. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  17. Maroon 5 — This Love Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  18. Ultratop.be — Maroon 5 — This Love (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  19. Ultratop.be — Maroon 5 — This Love (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  20. «RR Canada Hot AC Top 30» (PDF). էջ 55. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  21. «Oficiální Česká Hitparáda - Pro týden 39/2004» (Czech). IFPI ČR. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Hits of the World – Eurocharts» (PDF). Billboard. Vol. 116, no. 28. 2004 թ․ հուլիսի 10. էջ 59. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  23. Lescharts.com — Maroon 5 — This Love (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  24. Maroon 5 - This Love (գերմ.). Charts.de. Media Control.
  25. «Top 50 Singles - Εβδομάδα 10-16/10» (Greek). IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է December 9, 2010.
  27. "The Irish Charts – Search Results – This Love". Irish Singles Chart. Ստուգվել է January 28, 2020.
  28. Italiancharts.com — Maroon 5 — This Love (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  29. Nederlandse Top 40 - Maroon 5 search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  30. Dutchcharts.nl — Maroon 5 — This Love (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 9, 2015.
  31. Charts.org.nz — Maroon 5 — This Love. Top 40 Singles. Hung Medien.
  32. Norwegiancharts.com — Maroon 5 — This Love. VG-lista. Hung Medien.
  33. «Polish Airplay Charts - Lista krajowa 28/2004» (Polish). PiF PaF Production. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «Arhiva romanian top 100: Editia 41, saptamina 11.10 - 17.10, 2004». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ հունվարի 18. Վերցված է 2005 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  35. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է October 9, 2015.
  36. Swedishcharts.com — Maroon 5 — This Love. Singles Top 60. Hung Medien.
  37. Maroon 5 — This Love swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  38. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 9, 2015.
  39. Maroon 5 Album & Song Chart History Billboard Hot 100 for Maroon 5.
  40. Maroon 5 Album & Song Chart History Billboard Adult Alternative Songs for Maroon 5.
  41. Maroon 5 Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Maroon 5.
  42. Maroon 5 Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Maroon 5.
  43. Maroon 5 Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Maroon 5.
  44. Maroon 5 Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Maroon 5.
  45. Maroon 5 Album & Song Chart History Billboard Pop Songs for Maroon 5.
  46. «Pop Rock». Record Report. 2004 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  47. «2012년 07주차 Digital Chart» (Korean). Gaon Chart. 2013 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. «ARIA Charts – End of Year Charts – Top 100 Singles 2004». ARIA. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  49. «Jahreshitparade Singles 2004». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  50. «Jaaroverzichten 2004» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  51. «Rapports annuels 2004» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  52. «Top Radio Hits 2004». Tophit. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  53. «Tops de L'année | Top Singles 2004» (ֆրանսերեն). SNEP. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  54. «Top 100 Single–Jahrescharts 2004» (գերմաներեն). GfK Entertainment. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  55. «Rádiós Top 100 – hallgatottsági adatok alapján – 2004» (հունգարերեն). Mahasz. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  56. «Top 100–Jaaroverzicht van 2004» (հոլանդերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  57. «Jaaroverzichten – Single 2004» (հոլանդերեն). MegaCharts. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  58. «End of Year Charts 2004». Recorded Music NZ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  59. «Schweizer Jahreshitparade 2004» (գերմաներեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  60. «The Official UK Singles Chart 2004» (PDF). UKChartsPlus. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  61. «Top 100 Hits of 2004». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  62. «Top AFP - Audiogest - Top 3000 Singles + EPs Digitais» (PDF) (Portuguese). Associação Fonográfica Portuguesa. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «Greatest of All Time Adult Pop Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  64. Copsey, Rob (2019 թ․ հոկտեմբերի 30). «Maroon 5's biggest singles on the Official Chart». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  65. «Maroon 5 Hit the Ground Running in 2004». Business Wire. 2018 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  66. Uncensored music video for "This Love" ՅուԹյուբում
  67. «This Love — Maroon 5 - Music Video». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010-10-06-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
  68. D'Angelo, Joe; Evan James (2004 թ․ հունվարի 26). «Chart Topping And Topless Girl All Part Of Maroon 5 Singer's Plan». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2008-02-25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  69. Bergmann, Caitlin. «An iVillage Exclusive Q&A with Maroon 5». iVillage. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]