The Ecstasy of Gold
«The Ecstasy of Gold» | |
---|---|
Էնիո Մորիկոնեի երգը | |
Ժանր | Ֆիլմի երաժշտություն |
Լեզու | առանց լեզվական բովանդակության |
Կոմպոզիտոր | Էնիո Մորիկոնե[1][1] |
«The Ecstasy of Gold», Էննիո Մորիկոնեի գործիքային ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Սերջո Լեոնեի «Լավը, վատը, չարը» ֆիլմի սաունդթրեքի համար։ Թեմատիկ երգը հնչում է, երբ ֆիլմի հերոսներից մեկը՝ Տուկոն (Էլի Ուոլլակ), գերեզմանոցում որոնում է այն գերեզմանը, որտեղ 200,000 դոլար ոսկի է թաղված։ Կոմպոզիցիայի վոկալ մասը, որը կատարել է իտալացի սոպրանո երգչուհի Էդդա Դելլ'Օրսոն, խորհրդանշում է ոսկին[2]։ «The Ecstasy of Gold»-ը Մորիկոնեի ամենահայտնի երաժշտական թեմաներից մեկն է։
Կոմպոզիցիայի այլ կիրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականից ամերիկյան Metallica խումբը պարբերաբար օգտագործել է «The Ecstasy of Gold»-ը որպես իրենց համերգների բացման երաժշտություն[3]։ Այն հայտնվում է Metallica խմբի կենդանի ալբոմներում: Through the Never, S&M և Live Shit: Binge & Purge: 2007 թվականին հարգանքի տուրքի «We All Love Ennio Morricone» ալբոմում թողարկվել է երգի քավեր տարբերակը, որը ձայնագրել է Metallica-ն իրեն բնորոշ մետալ ոճով (Ջեյմս Հեթֆիլդը կատարում է վոկալը և նվագակցում կիթառով)։ Այս քավեր տարբերակը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն ռոք գործիքային կատարում» անվանակարգում։ Կոմպոզիցիայի օրիգինալ տարբերակը հնչել է Guitar Hero: Metallica խաղի թրեյլերում[4]։
1975 թվականի «Ռոքի Հոհորի սարսափների շոու» ֆիլմում հնչում է մեղեդու մի հատված, երբ գլխավոր հերոսը մահացած դոկտոր Ֆրենկ էն Ֆուրտերին տանում է RKO աշտարակ[5]։ Բացի այդ, կոմպոզիցիան հնչում է «Սիմփսոնները» անիմացիոն սերիալի 26-րդ սեզոնում (դրվագ «Super Franchise Me») և «Սամուրայ Ջեկ» անիմացիոն սերիալի 5-րդ սեզոնում (դրվագ «XCIII»)[6]։ Բացի այդ, թրեքը հնչում է «Հիմարներ» ֆիլմի սկզբում, երբ գլխավոր հերոսները փախչում են ցլերի երամակից[7]։ Նաև կոմպոզիցիան հնչում է «Սպունգ Բոբը 3D», «Կյանքի գիրքը» մուլտֆիլմերում և Blur տեսախաղում[8]։
Ռեփ երաժիշտ Ջեյ Զին ընտրել է կոմպոզիցիայի մեղեդին իր «Blueprint2» երգի համար, որը թողարկվել է The Blueprint 2: The Gift & The Curse ալբոմում։ Մեկ այլ ռեփ կատարող՝ Immortal Technique-ը, ընտրել է կոմպոզիցիայի մի մասը իր «Land of the Gun» թրեքի համար։ Ռեմիքսը հնչում է նաև Modelo Especial գարեջրի գովազդում[9].
Գոյություն ունի նաև կոմպոզիցիայի տարբերակը, որը տերմենվոքսով կատարել է գերմանացի երաժիշտ և երաժշտության ուսուցչուհի Կարոլինա Էյքը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SIAE repertory
- ↑ Charles Leinberger Ennio Morricone's The Good, The Bad And The Ugly: A Film Score Guide. — Scarecrow Press, 2004. — P. 79. — 137 p. — ISBN 9780810851320
- ↑ «We All Love Ennio Morricone». Metallica.com. Արխիվացված է օրիգինալից 2015-01-24-ին. Վերցված է 2007-03-11-ին.
- ↑ «Guitar Hero Metallica Reveal Trailer» (անգլերեն). YouTube. Արխիվացված է օրիգինալից 2019-05-08-ին. Վերցված է 2018-01-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Cletus Hunnicutt (2015-07-19), The Rocky Horror Picture Show (1975) - Super 8mm Digest - Film Print from the 1970s? (2 of 2), Արխիվացված օրիգինալից 2017-04-06-ին, Վերցված է 2017-03-19-ին «Источник». Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին. Վերցված է 2018-01-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Fashwath _07 (2017-03-18), Samurai Jack Season 5 Episode 2 - XCIII, Արխիվացված օրիգինալից 2017-04-06-ին, Վերցված է 2017-03-19-ին
{{citation}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) «Источник». Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին. Վերցված է 2018-01-25-ին.{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Movie connections for Jackass Number Two (2006)». Imdb.com. Արխիվացված է օրիգինալից 2008-04-28-ին. Վերցված է 2007-11-13-ին.
- ↑ «Clip from 'Sponge Out of Water'». Արխիվացված է օրիգինալից 2020-07-06-ին. Վերցված է 2018-01-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Modelo Especial commercial». Արխիվացված է օրիգինալից 2017-04-07-ին. Վերցված է 2018-01-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ennio Morricone - The Ecstasy of Gold - Theremin & Voice». Արխիվացված է օրիգինալից 2022-01-01-ին. Վերցված է 2022-01-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)