[go: up one dir, main page]

Jump to content

The Doors (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The Doors (այլ կիրառումներ)
The Doors
ստուդիական ալբոմ
ԹողարկվածՀունվար 4, 1967
ՁայնագրվածՕգոստոս 24-31 1966
Ժանրռոք,ասիդ ռոք, պսիխոդելիկ ռոք
Տևողություն2548 s
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ռոթշիլդ
-ի ալբոմների ժամանակագրություն
The Doors
(1967)
Strange Days
(1967)
Սինգլներ The Doors  ալբոմից
  1. «Break On Through (To the Other Side)/End of the Night»
    Թողարկվել է՝ Հունվար 1, 1967
  2. «Light My Fire/The Crystal Ship»
    Թողարկվել է՝ Ապրիլ, 1967

The Doors-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի առաջին ստուդիական ալբոմն է։ Այն ձայնագրվել է 1966 թվականի օգոստոսին և թողարկվել է 1967 թվականի հունվարին։ Ալբոմն ներառում է խմբի ամենաճանաչված հիթը "Light My Fire" երգը։ Ալբոմը համարվում է ռոքի պատմության ամենակարևոր ալբոմներից մեկը, և հայտնի Rolling Stone ամսագիրը այն ընդգրկել է իր 500 բոլոր ժամանակների մեծագույն ալբոմների ցանկում՝ 42-րդ հորիզոնականում[1]։ Ալբոմը վաճառվել է 17 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և համարվում է խմբի ամենահաջողված ստուդիական ալբոմը վաճառքների քանակով։

Խմբի վերջնական կազմը ձևավորվեց երբ այն լքեցին Ռեյ Մանզարեկի երկու եղբայրները, և խմբին միացավ նոր կիթառիստ Ռոբի Կրիեգերը[2]։ Խումբը ի սկզբանե վեցամսյա պայմանագիր ուներ "Columbia Records" գործընկերության հետ, սակայն խումբը չկարողացավ գտնել պրոդյուսեր այդ գործընկերությունից, այդ իսկ պատճառով էլ նրանք խզեցին կնքված պայմանագիրը[3]։ Պայմանագիրը խզելուց հետո խումբը համերգներ էր ունենում մի շարք ակումբներում այդ թվում նաև London Fog-ում և հայտնի Whisky a Go Go-ում մինչև որ նրան պայմանագիր ստորագրեցին "Elektra Records" գործընկերության հետ, Ջեք Հոլզմանի միջնորդությամբ[4][5]։

Ալբոմը ամբողջությամբ ձայնագրվել է Sunset Sound Studios ստուդիայում, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում։ Ձայնագրումբը տևել է ընդամենը վեց օր, պրոդյուսեր Պոլ Ռոթչայլդի և ձայնային իժիներ Բրյուս Բոտնիկի հետ[6]։ Չորս տեղնոց ձայնագրման սարք է օգտագործվել ձայնագրության համար։ Առաջինի վրա ձայնագրվել են բաս կիթառի և հարվածային գործիքների մասերը, երկրորդի վրա ձայնագրվել են կիթառի և դաշնամուրային մասերը, երրորդի վրա ձայնագրվել է Ջիմ Մորիսոնի վոկալային հատվածները։ Իսկ չորրորդը օգտագործվել է օվերդուբի համար։ Ձայնագրման ժամանակ բաս կիթառահար Լարի Նետչելը մասնակցել է մի քանի երգերի նվագակցությանը, որպեսզի ուժ հաղորդի Ռեյ Մանզարեկի օգտագործած օրգանի բասսային հատվածներին։ "The End" երգը կատարվել է երկու անգամ, և վերջում երկու տարբերակները միացվել են իրար և ստացվել է վերջնական երգը[7]։

Չնայած այն բանին որ երգերի հեղինակ որպես այդպիսին ալբոմում նշվել են խմբի բոլոր անդմաները, երգերի մեծամասնությունը գրել են Մորիսոնը և Կրիեգերը։ "The End" երգի Էդիպյան բառերով առաջին անգամ կատարվել է Whisky a Go Go-ում՝ խումբը պարզապես դւորս է շպռտվել ակումբից Մորիսոնի հետևյալ խոսքերի՝ Մայր... ես ցնականում եմ բռնաբարել քեզ պատճառով։ "Alabama Song"-ը գրվել է 1927 թվականին Կուռտ Վեիլի, և Բերտոլտ Բրեչտի կողմից նրանց Rise and Fall of the City of Mahagonny օպերայի համար։ "Back Door Man" երգը գրվել է Վիլի Դիքսոնի կողմից, սակայն ձայնագրվել է Հովլին Վուլֆի կողմից։ "End of the Night" երգի հետևյալ տողերը "Որոշները ծնվել են քաղցր բերկրանքով, որոշները ծնվել են անվերջ գիշերվա մեջ", վերցված են Ուիլյամ Բլեյքի "Անմեղության Գուշակությունները" բանաստեղծությունից։

Երգերի արագությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի 40ամյա տարելիցի վերաթողարկման ժամանակ "Light My Fire" երգը առաջին անգամն է ձայնագրվել իր ճիշտ արագությամբ։ Երգը համարյա 3,5% դանդաղ է եղել իր իրական արագության չապից, և այս մասին Բրյուս Բոտնիկի ասել է "Brigham Young University" համալսարանի պրոսեֆորը, ով նկատել է որ համերգային կատարումների ժամանակ խումբը երգը նվագել է համարյա կես տոն ավելի բարձրէ լյա նոտայով քան ստուդիական ձայնագրության ժամանակ որտեղ երգը սկսվում է լյա բեմոլ / սոլ մաժոր տոնայնության մեջ։ Մինչև 2006 թվականը միայն օրիգինալ 45 RPM-ով ձայնագրված "Light My Fire" և "Break On Through" սինգլներն են ունեցել ճիշտ արագություն[8]։

Մոնո տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնո LP տարբերակը (Elektra EKL-4007) ունի եզակի միքսեր որոնք տարբերվում են ալբոմի սետերո տարբերակից (EKS-74004)։ Սակայն մոնո տարբերակը ջնջվեց հենց ձայնագրվելուց հետո, և մինչև 2010 թվականը անհասանելի էր խմբի երկրպագուների համար։ Չնայած սրան 2010 թվականին խումբը թողարկեց սահմանափակ քանակով մոնո տարբերակները Rhino Records գործընկերության հետ միասին։ Այս տարբերակը երբեք չի թողարկվել CD-ի տեսքով սակայն կա նրա թվային տարբերակը "iTunes"-ում և "Amazon"-ում։

Այլ թողարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը թողարկվել է երկտեղանի DVD-ի տեսքվ 2006 թվականին[9], բացի այս վերաթողարկվել է նաև 2011 թվականի սեպտեմբերի 14-ին[10]։

Տարածումը և ընդունումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic 5/5 stars[11]
Robert Christgau B–[12]
Rolling Stone 5/5 stars[13]
The Rolling Stone Record Guide 5/5 stars[14]
Slant Magazine 4/5 stars[15]

Ալբոմը միանգամից բարձր հորիզոնական զբաղեցրեց Billboard 200-ի չարթերում, գրավելով 2-րդ հորիզոնականի և զիջեց միայն Բիթլզի "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" ալբոմին։ Իհարկե սրան նպաստեց հիթային սինգլի՝ "Light My Fire"-ի գրանցած մեծ հաջողությունները Ամերիկայի ամբողջ տարածքում։ Սակայն արձագանքը նույնը չեղավ Եվրոպայում, հիթային սինգլը զբաղեցրեց միայն 49-րդ հորիզոնականը Անգլիայում, իսկ ալբոմը ընդհանրապես տեղ չգտավ անգլիական չարթերում։ Այունամենայնիվ 1991 թվականին "Light My Fire"-ի վերաթողարկված տարբերակը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը անգլիական չարթերում, իսկ ալբոմը զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը և չարթերում մնաց ավելի շատ քան խմբի մեկ այլ ալբոմ։

Ալբոմը Rolling Stone ամսագրի կողմից ընդգրկվել է 500 բոլոր ժամանակների մեծագույն ալբոմների ցանկում, և բացի այդ ընդգրկվել է համանուն ամսագրի փառքի սրահում։ Q ամսագրիը այն ընդգրկել է իր 100 լավագույն ալբոմների ցանկում, ալբոմը նաև զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը NME ամսագրի բոլոր ժամանակների մեծագույն ալբոմների ցանկում[16]։ 2007 թվականին Rolling Stone ամսագիրը ընդգրկել է այն իր "1967 թվականի 40 կարևորագույն ալբոմներ"-ի ցնակում, և նշել "Խմբի լավագույն ալբոմը ցույց է տալիս, թե ինչքան պոպային բան կար այն պսիխոդելիկ ժամանակներում"[17]։

Գրաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերը որոնք ընդգրկվել են ալբոմում նաև գրաքննության են ենթարկվել։ Մասնավորապես "Break On Through"-ի երգի ժամանակ այս տողերից "Նա վեր է բարձրանում" ("She gets high") կտրվել է վերջին բառը, քանի որ այդ ժամանակ տվյալ բառը վերաբերում էր թմրանյութերի չարաշահմանը, և Elektra գործընկերությունը մտավախություն ուներ որ երգը չեն միացնի ռադիոյով։ "The End" երգի վերջին մասը փոփոխվել է որպեսզի հեռացնեն այն հատվածները որտեղ Մորիսոնը անընդհատ օգտագործում է "fuck" բառը։ 1999 թվականի վերաթթղարկման ժամանակ երգերը լույս են տեսել իրենց իսկական տեսքով։

Բոլոր երգերը գրվել են Ջիմ Մորիսոնի, Ռոբի Կրիգերի, Ռեյ Մանզարեկի, և Ջոն Դենսոմրի կողմից, այլ հեղինակները նշված են։

1 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Break On Through (To the Other Side)»    2:29
2. «Soul Kitchen»    3:35
3. «The Crystal Ship»    2:34
4. «Twentieth Century Fox»    2:33
5. «Alabama Song (Whisky Bar)»  Կուռտ Վեիլ,Բերտոլտ Բրեչտ 3:20
6. «Light My Fire»    7:06
2 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Back Door Man»  Վիլի Դիքսոն, Չեսթեր Բառնետ 3:34
2. «I Looked at You»    2:22
3. «End of the Night»    2:52
4. «Take It as It Comes»    2:23
5. «The End»    11:41
  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Տարի Չարթ Հորիզոնական
1967 Ամերիկա 2
Երկիր Սերտեֆիկացիա Վաճառք
Արգենտինա Ոսկե 30,000
Իսպանիա Ոսկե 50,000
Ավստրիա Ոսկե 25,000
Շվեյցարիա Պլատինե 50,000
Կանադա 4× Պլատինե 400,000
Գերմանիա Պլատինե 500,000
Մեծ Բրիտանիա 2× Պլատինե 600,000
Ֆրանսիա 3× Պլատինե 900,000
ԱՄՆ 4× Պլատինե 4,000,000
  1. http://www.rollingstone.com/music/lists/500-greatest-albums-of-all-time-20120531/the-doors-the-doors-20120524
  2. The Doors: The Doors by The Doors, 2006, p. 37
  3. The Doors: The Doors by The Doors, 2006, p. 53
  4. The Doors: The Doors by The Doors, 2006, p. 58
  5. http://www.discogs.com/Doors-The-Doors/release/526319
  6. The Doors: The Doors by The Doors, 2006, p. 68
  7. http://www.amazon.com/The-Doors/e/B000APF3U2
  8. Botnick, Bruce: Liner notes to 40th Anniversary CD release, May 2006.
  9. Sound and Vision review of the Doors' DVD-Audios
  10. Warner Premium Sound 14 September releases Արխիվացված 2011-08-13 Wayback Machine (in Japanese). Retrieved November 3, 2011.
  11. http://www.allmusic.com/album/the-doors-mw0000650088
  12. Christgau, Robert (1976 թ․ դեկտեմբերի 20). «Christgau's Consumer Guide to 1967». The Village Voice. New York. էջ 69. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  13. «Rolling Stone Review». Rolling Stone Magazine, Parke Puterbaugh. 2003 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  14. Marsh, Dave; Swenson, John (Editors). The Rolling Stone Record Guide, 1st edition, Random House/Rolling Stone Press, 1979, p. 109.
  15. «Slant Review». Slant Magazine, Sal Cinquemani. 2007 թ․ ապրիլի 18. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  16. Doors CD Album at CD Universe
  17. «Rolling Stone : Photos : The 40 Essential Albums of 1967 :». Web.archive.org. 2007 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.