[go: up one dir, main page]

Jump to content

Stack Overflow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stack Overflow
Изображение логотипа
stackoverflow.com(անգլ.)
ՏեսակStack Exchange forum site?
ՍեփականատերProsus?[1]
ՀեղինակՋոել Սպոլսկի
Բացվածսեպտեմբերի 15, 2008[2]
 Stack Overflow Վիքիպահեստում

Stack Overflow, հարց և պատասխանի հայտնի համակարգ ծրագրավորման ոլորտում։ Ստեղծվել է Ջոել Սպոլսկիի և Ջեֆֆ Էտվուդոի կողմից 2008 թվականին։ Stack Echange Network-ի մասն է կազմում։ Ինչպես մյուս նմանատիիպ կայքերը, այստեղ նույնպես կա հնարավորություն գնահատելու հարց կամ պատասխանը, որ հնարավորություն է տալիս բարձրացնել կամ իջեցնել գրանցված օգտատիրոջ հեղինակությունը։ Պրոյեկտը ստեղծված АSP.NЕТ 4 և ASP.NET MVC-ի միջոցով[3][4]։

2014 թվականի հուլիսի տվյալներով բազայում պահպանվում է ավելի քան 7,7 մլն հարց[5]։ Stack Overflow-ում 7 ամենաքննարկված թեմաներին են՝ JAVA, C#, JavaScript, PHP, Android, jQuery, Python և HTML[6]:

2017 թվականի մայիսին Alexa Internet-ը հայտնեց, որ կայքը զբաղեցնում է 53-րդ տեղը ամենաշատ այցելված կայքերի ցանկում, 2010 թվականին մշտական այցելուների քանակը հաշվում էր 18 մլն մարդ։ 2010 թվականի մայիսին կայքի հեղինակները հայտնեցին, որ կայքի վենչուրային կապիտալը կազմում է 6 մլն դոլար[7]։

2016 թվականին հրապարակեց գիտական հետազոտության արդյունքները, որոնք ցույց էին տալիս, որ Android ծրագրավորողները, ովքեր օգտվում են Stack Overflow-ից, ստեղծում են ավելի ֆունկցիոնալ կոդ, քան նրանք ովքեր օգտագործում են պաշտոնական փաստաթղթեր[8]

Stack Overflow-ն տարբեր լեզուներով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ շարունակ, որպես հիմնական լեզու օգտագործվել է անգլերենը։ Այսօր բացի անգլերենից, Stack Overflow-ը համացանցում կա 4 լեզուներով․

Գերմաներեն և թուրքերեն տարբերակները առաջարկվել է ստեղծել Аrea51-ում աշխատող հարյուրավոր մարդկանց օգնելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. WSJ News Exclusive | Stack Overflow Sold to Tech Giant Prosus for $1.8 BillionThe Wall Street Journal.
  2. http://www.joelonsoftware.com/items/2008/09/15.html
  3. «Which tools and technologies are used to build the Stack Exchange Network?». Meta Stack Overflow. Stack Overflow.
  4. Jeff Atwood (2008 թ․ սեպտեմբերի 21). «What Was Stack Overflow Built With?». Stack Overflow Blog. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.
  5. «Questions». Stack Overflow. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  6. «Tags». Stack Overflow. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  7. Stack Overflow 2010 recap // Joel on Software
  8. Y. Acar, M. Backes, S. Fahl, D. Kim, M. L. Mazurek and C. Stransky, "You Get Where You're Looking for: The Impact of Information Sources on Code Security," 2016 IEEE Symposium on Security and Privacy (SP), San Jose, CA, 2016, pp. 289-305. doi: 10.1109/SP.2016.25

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Stack Overflow» հոդվածին։