[go: up one dir, main page]

Jump to content

Radio Ga Ga

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Radio Ga Ga»
«Radio Ga Ga» սինգլի շապիկը (Queen, 1984)
Queenսինգլը
Թողարկվածհունվարի 23, 1984
ՖորմատCD
Ձայնագրված1983
Ժանրփոփ երաժշտություն
ԵրգահանՌոջեր Թեյլոր
Տևողություն5:44
ՊրոդյուսերՌոյ Թոմաս Բեյքեր և Queen
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«Staying Power»
(1982)
«Radio Ga Ga»
(1984)
«I Want to Break Free»
(1984)

«Radio Ga Ga», բրիտանական Queen ռոք խմբի երգը 1984 թվականի The Works ալբոմից։ Հեղինակը Ռոջեր Թեյլորն է։

Ինչպես գրում էին շատ քննադատներ, երգը շատ ճիշտ արտահայտում է այն ժամանակի բրիտանական ռադիոհաղորդումների վիճակը։ Չնայած քննադատների գնահատականներին («Անկարգ հիմարություն», հայտարարել է NME ամսագիրը), երգը շատ վարակիչ է եղել և բարձրացել է Բրիտանիայի հիթ-շքերթի երկրորդ տեղ և առաջին տեղ աշխարհի 19 երկրներում։

Երգը կատարվում էր խմբի գրեթե բոլոր համերգների ժամանակ, այդ թվում նաև «Live Aid» լեգենդար համերգի ժամանակ, երբ կրկներգի ռիթմը ծափահարում էին միանգամից 70000 մարդ։

Երգը ընդգրկված է Greatest Hits II հավաքածուում։

Սկզբնական տարբերակում երգի անվանումն էր «Radio Ca-Ca»՝ այդ բառերը արտասանել է Ռոջեր Թեյլորի փոքր երեխան։ Թեյլորը գրել է այդ երգը իր սոլո ալբոմի համար, փակվելով երեք օր շարունակ ստուդիայում Roland Jupiter 8 սինտեզատորով և դրամ մեքենայով։ Խմբի մնացած անդամները տեսել են դրա մեջ հնարավոր հիթ, վերջացրել են գրել բառերը և գործիքային մասերը, հատկապես, փոխելով անվանումը «Radio Ga Ga»-ի վրա։

Թեյլորը բացատրել է, թե ինչպես է առաջացել «Մետրապոլիսից» դրվագներ տեսահոլովակի սցենարի մեջ ներառելու գաղափարը․ «Ջորջո Մորոդերը գնել է «Մետրապոլիս» ֆիլմի հեղինակային իրավունքները և ուզել է, որ մենք երգ գրենք դրա համար։ Մենք գրել ենք երգը և տվել փոխանակման ֆիլմից մի քանի դրվագ օգտագործելու համար»։ Եթերի համար իրավունքները ստիպված էինք գնել ԳԴՀ-ից[1]։

Տեսահոլովակում օգտագործվել են «Մետրապոլիս» ֆիլմից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների կինոխրոնիկայից դրվագներ։ Մուտքից հետո հայտնվում է ամբողջ խումբը, «թռչող մեքենայի» մեջ նստած։ Ֆրեդի Մերկուրին նստած է աջից, ինչպես և Ռոջեր Թեյլորը, իսկ Բրայան Մեյը և Ջոն Դիքոնը՝ հետևից։

«So don’t become some background noise» բառերից հետո տեսահոլովակը սև-սպիտակ է դառնում, հետո տեսահոլովակը գույնը «վաստակում է» գույն և էկրանի վրա հայտնվում է երգող Ֆրեդի Մերկուրին սև շալվարով և կարմիր կոստյումով։ Կրկներգի ժամանակ նորից հայտնվում է ամբողջ խումբը և «Queen»-ի սպիտակ հագուստով երկրպագուները։ Այդ գաղափարը դուր է եկել «Queen»-ի բոլոր երկրպագուներին։

Երկրորդ կրկներգի կատարման ժամանակ օգտագործվել են Queen-ի այլ տեսահոլովակներից դրվագներ։ Բրայան Մեյի կիթառը հայտնվում է երգի վերջում։ Կիթառային պարտիայից հետո Ֆրեդին նորից երգում է «You had your time — you had the power. You’ve yet to have your finest hour. Radio...», տեսահոլովակը աստիճանաբար ավարտվում է։

1997 թվականին խորեոգրաֆ Մորիս Բեժարը օգտագործել է երգը, Queen-ի մնացած ստեղծագործությունների հետ միասին, իր «Հոգևորականների տուն» բալետում։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան վերցրել է իր կեղծանունը այդ երգի պատվին[2]։ Նրա բառերի համաձայն, նա սիրում է Queen-ը և նրանց Radio Gaga հիթը, ինչի համար էլ ընտրել այդ կեղծանունը[3][4]։

Հիթ-շքերթներ և հավաստագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Illegal chart entered Canadatopsingles|11 Illegal chart entered West Germany|2
Հիթ-շքերթ (1984) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[5] 2
Ավստրիա Ö3 Austria Top 75[6] 2
Բելգիա Ultratop Flanders[7] 1
Դանիա (Årets Singlehitliste)[8] 1
Եվրոպա (Eurochart Hot 100)[9] 1
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[10] 1
Ֆրանսիա (IFOP)[11] 28
IRMA[12]
Նիդերլանդներ Dutch Top 40[13] 1
Նիդերլանդներ Mega Single Top 100[14] 2
Նոր Զելանդիա RIANZ[15] 4
Նորվեգիա VG-lista[16] 2
Հարավային Աֆրիկա (Springbok Radio)[17] 4
Իսպանիա (AFYVE)[18] 6
Շվեդիա Sverigetopplistan[19] 1
Շվեյցարիա Schweizer Hitparade[20] 3
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[21] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[22] 28
US Billboard Hot 100[23] 16
US Cash Box[24] 14
Հիթ-շքերթ (2018) Ամենաբարձր
հորիզոնական
Կանադա (Hot Canadian Digital Songs)[25] 25
Ֆրանսիա SNEP[26] 164
Իտալիա FIMI[27] 80
Ճապոնիա Japan Hot 100[28] 37
US Hot Rock Songs (Billboard)[29] 17

Live Aid տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2019) Ամենաբարձր
հորիզոնական
US Hot Rock Songs (Billboard)[29] 23

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1984) Հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[30] 32
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[31] 22
Բելգիա (Ultratop 50 Flanders)[32] 34
Canada Top Singles (RPM)[33] 78
Նիդերլանդներ (Dutch Top 40)[34] 32
Նիդերլանդներ (Single Top 100)[35] 23
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[36] 25
US Cash Box[37] 100
Հիթ-շքերթ (2019) Հորիզոնական
US Hot Rock Songs (Billboard)[38] 55

Live Aid տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2019) Հորիզոնական
US Hot Rock Songs (Billboard)[38] 53

Queen + Paul Rodgers տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2019) Հորիզոնական
Պորտուգալիա (AFP)[39] 461
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Իտալիա (FIMI)[40] Platinum 50 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[41] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[42] Platinum 1 000 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Факты о песнях, Radio Ga Ga, Queen
  2. Dingwall, John (2009 թ․ նոյեմբերի 27). «The Fear Factor; Lady Gaga used tough times as inspiration for her new album». Daily Record (անգլերեն). էջեր 48–49. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  3. Martin, Gavin (2009 թ․ հունվարի 8). «Lady GaGa the new Princess of Pop». Daily Mirror (անգլերեն). Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.
  4. Rose, Lisa (2010 թ․ հունվարի 21). «Lady Gaga's outrageous persona born in Parsippany, New Jersey» (անգլերեն). NJ.com. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  5. Kent, David (1993). Australian Chart Book 1970-1992 (illustrated ed.). St Ives, N.S.W.: Australian Chart Book. էջ 243. ISBN 0-646-11917-6.
  6. Queen — Radio Ga Ga Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  7. Ultratop.be — Queen — Radio Ga Ga (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  8. «Danske Hitlister». Danskehitlister.dk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին.
  9. «UK, Eurochart, Billboard & Cashbox No.1 Hits». MusicSeek.info. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին.
  10. Nyman, Jake (2005). Suomi soi 4: Suuri suomalainen listakirja (ֆիններեն) (1st ed.). Helsinki: Tammi. ISBN 951-31-2503-3.
  11. «Accès direct aux Artistes (Q)». InfoDisc (ֆրանսերեն). Select "Queen" from the artist drop-down menu. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  12. "The Irish Charts – Search Results – Radio Ga Ga". Irish Singles Chart.
  13. Nederlandse Top 40 - week 8, 1984 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  14. Dutchcharts.nl — Queen — Radio Ga Ga (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  15. Charts.org.nz — Queen — Radio Ga Ga. Top 40 Singles. Hung Medien.
  16. Norwegiancharts.com — Queen — Radio Ga Ga. VG-lista. Hung Medien.
  17. «South African Rock Lists Website SA Charts 1969 – 1989 Acts (Q)». Rock.co.za. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  18. Salaverri, Fernando (2005 թ․ սեպտեմբեր). Sólo éxitos: año a año, 1959–2002 (իսպաներեն) (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  19. Swedishcharts.com — Queen — Radio Ga Ga. Singles Top 60. Hung Medien.
  20. Queen — Radio Ga Ga swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  21. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  22. Queen Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Queen.
  23. «Queen - Awards». AllMusic. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  24. «CASH BOX Top 100 Singles – Week ending APRIL 14, 1984». Cash Box. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  25. «Hot Canadian Digital Song Sales». Billboard. 2018 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  26. Lescharts.com — Queen — Radio Ga Ga (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  27. Italiancharts.com — Queen — Radio Ga Ga (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  28. Queen Album & Song Chart History Japan Hot 100 for Queen.
  29. 29,0 29,1 «Queen Chart History (Hot Rock Songs)». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  30. «Forum - ARIA Charts: Special Occasion Charts – Top 100 End of Year AMR Charts – 1980s». Australian-charts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  31. «Jahreshitparade 1984» (գերմաներեն). Austrian-charts.com. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  32. «Jaaroverzichten 1984» (հոլանդերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  33. «Top 100 Singles of 1984». RPM. Vol. 41, no. 17. Library and Archives Canada. 1985 թ․ հունվարի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  34. «Top 100-Jaaroverzicht van 1984» (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  35. «Jaaroverzichten – Single 1984» (հոլանդերեն). Single Top 100. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  36. «Schweizer Jahreshitparade 1984» (գերմաներեն). Hitparade.ch. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  37. «The CASH BOX Year-End Charts: 1984». Cash Box. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  38. 38,0 38,1 «Year-End Charts: Hot Rock Songs». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  39. «Top 3000 Singles + EPs Digitais: Semanas 01 a 52 de 2019 de 28/12/2018 a 26/12/2019» (PDF) (պորտուգալերեն). Associação Fonográfica Portuguesa. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  40. «Italian single certifications – Queen – Radio Ga Ga» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Radio Ga Ga" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  41. «British single certifications – Queen – Radio Ga Ga». British Phonographic Industry.
  42. «American single certifications – Queen – Radio Ga Ga». Recording Industry Association of America.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]