Psyonix
Psyonix | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2000 |
Վայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | համակարգչային խաղերի զարգացում |
Մայր ընկերություն | Epic Games |
Կայք | psyonix.com(անգլ.) |
Psyonix Inc., ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, և տեղակայված է Սան Դիեգոյում (Կալիֆոռնիա)։ Հիմնադրվել է 2000 թվականին Դեյվ Հայձվուդի կողմից։ Ընկերությունը հայտնիություն է ստացել Rocket League խաղի շնորհիվ, որը թողարկվել է 2015 թվականին։ Psyonix-ը գնվել է 2019 թվականի մայիսին Epic Games-ի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին Դեյ Հայձվուդի կողմից, այն բանից հետո երբ մշակեց և թողարկեց WebSite Machines ծրագրային ապահովումը[1], և գրանցել է 2001 թվականի ապրիլի 30-ին[2]։ Ընկերության առաջին նախագիծը դարձավ Proteus-ը[1]։ 2004 թվականին ընկերությունը տեղափոխվեց սկզբնական գլխավոր գրասենյակից՝ Սաթելլիթ Բիչից (Ֆլորիդա), Ռոլի (Հյուսիսային Կալիֆորնիա), իսկ հետագայում՝ 2005 թվականին տեղափոխվեց նույն նագանգի Կէրի քաղաք, որից հետո 2009 թվականին տեղափոխվեց Սան Դիեգո (Կալիֆոռիա)[3]։
2008 թվականին ընկերությունը թողարկեց Supersonic Acrobatic Rocket-Powered Battle-Cars և Monster Madness։ Grave Danger խաղերը, սրա հետ մեկ տեղ շարունակում էր աշխատանքներ իրականացնել այլ նախագծերի վրա, այդ թվում պայմանագրային, խոշոր բյուջե ունեցող նախագծեր[4]։ Հետո ընկերությունը սկսեց աշխատանքներ իրականացնել Battle-Cars, Rocket League խաղերի վրա, որոնք գրանցեցին փայլուն հաջողություն, հավաքելով ավելի քան 70 միլլիոն դոլլար։ Rocket League խաղի գրանցած հաջողությունը ոգևորեց ընկերությանը փոխել բիզնես մոդելը, որի արդյունքում սկսեց ավելի շատ աշխատանքներ իրականացնել սեփական նախագծերի վրա, այլ պայմանագրային նախագծերի վրա աշխատելու փոխարեն[5]։
2019 թվականի մայիսի 1-ին ընկերությունը գնվեց Epic Games-ի կողմից[6]։
Մշակված խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Պլատֆորմ | Հրատարակչություն |
---|---|---|---|
2001 | Proteus | ||
2003 | Vampire Hunter: The Dark Prophecy | ||
2008 | Monster Madness: Grave Danger | PlayStation 3 | SouthPeak Games |
Supersonic Acrobatic Rocket-Powered Battle-Cars | Psyonix | ||
2009 | Whizzle | Windows | |
2012 | ARC Squadron | iOS | |
2013 | ARC Squadron: Redux | iOS, Android | |
2015 | Rocket League | Windows, PlayStation 4, Xbox One, OS X, Linux, Nintendo Switch | |
2016 | Nosgoth | Windows | Square Enix |
Մասնակցել է մշակմանը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 — Unreal Tournament 2004
- 2006 — Gears of War
- 2007 — Unreal Tournament 3
- 2011 — Bulletstorm
- 2011 — Homefront
- 2012 — Mass Effect 3
- 2012 — XCOM: Enemy Unknown
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 hal (2004 թ․ մարտի 24). «BU Interviews: Psyonix» (անգլերեն). BeyondUnreal. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Detail by Entity Name». sunbiz.org (անգլերեն). Департамент штата Флорида. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Psyonix, Inc. Moves into New San Diego Office» (անգլերեն). Gamasutra. 2009 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Charles Husemann (2008 թ․ հոկտեմբերի 13). «Psyonix Studios Interview» (անգլերեն). Gaming Nexus. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Eddie Makuch (2016 թ․ ապրիլի 5). «Rocket League Dev Has "Exciting" New Games in the Works» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Psyonix is Joining the Epic Family!». rocketleague.com. 2019 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.