Pollice verso
Pollice verso կամ verso pollice, լատիներեն արտահայտություն, որը նշանակում է «բութ մատը շրջել»։ Օգտագործվում է գլադիատորական մարտերի համատեքստում։ Այսպես է կոչվում այն ժեստը, որը ցույց է տալիս հին հռոմեական ամբոխը՝ պարտված գլադիատորին մահվան դատապարտելով։ Ժեստի ճիշտ ձևը, որը նկարագրվում է pollice verso արտահայտությամբ և նրա իմաստը բազմաթիվ գիտական բանավեճերի առարկա են։
Հին Հռոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Pollice verso արտահայտությամբ նկարագրվող ժեստը պարզ չէ։ Պատմական, հնագիտական և գրական հիշատակություններից հասկանալի չէ, թե արդյոք բութ մատը դեպի վեր է ուղղված, ներքև, թե հորիզոնական դիրքում է, կամ թե ափի մեջ է թաքնված, որն արտահայտում է դրական կամ բացասական կարծիք[1][2][3]։
Յուվենալիսն իր սատիրաներում գրում է․
quondam hi cornicines et municipalis harenae
|
Эти-то вот трубачи, завсегдатаи бывшие разных
|
Զանգվածային մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Pollice verso ժեստը մասսայականացվել է 1872 թվականին ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Լեոն Ժերոմի կողմից Pollice Verso կոչվող կտավում (սովորաբար թարգմանվում է «բութ մատերը ներքև»)։ Մեծ կտավում պատկերված է վեստալ, որը հասկացնում է գլադիատոր-մուրմիլոնին, որ հրապարակում ընկած իր հակառակորդը պետք է սպանվի։ Կտավը Ժերոմից գնեց ամերիկացի մագնատ Ալեքսանդր Թերնի Ստյուարտը (1803-1876), որն այնուհետև այն ցուցադրեց Նյու Յորքում։ Այժմ կտավը գտնվում է Արիզոնայի Ֆինիքսի արվեստի թանգարանում։
Կտավը մեծ ազդեցություն է թողել «Գլադիատոր» գեղարվեստական ֆիլմի ստեղծողների վրա։ Պրոդյուսերները ռեժիսոր Ռիդլի Սքոթին ցույց տվեցին վերարտադրված կտավը նախքան նա կկարդար սցենարը։
Այս կտավն ինձ ցույց տվեց Հռոմեական կայսրությունն իր ամբողջ փառքով և ամրությամբ։ Ես միանգամից ամեն ինչ հասկացա․ ինձ դա հետաքրքրեց[4]։ - Ռիդլի Սքոթ
|
Pollice Verso է կոչվում նաև ավստրալիացի գեղանկարիչ Նորման Լինդսեյի 1904 թվականի վիճահարույց նկարը, որտեղ պատկերված է Հիսուս Քրիստոսի խաչումը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ James Grout: The Gladiator and the Thumb, part of the Encyclopædia Romana
- ↑ Desmond Morris, Peter Collett, Peter Marsh and Marie O’Shaughnessy, 1979 Webified by Bernd Wechner: Gestures: Their Origin and Meanings, The Thumb Up
- ↑ «Did The Romans Turn Thumbs Down On Gladiators?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Phoenix Art Museum — Jean-Léon Gérôme: Pollice Verso(չաշխատող հղում)
- ↑ «National Gallery of Australia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anthony Philip Corbeill — «Thumbs in Ancient Rome: pollex as Index» in Memoirs of the American Academy in Rome 42 (1997) pp. 61–81.
- Anthony Corbeill — Nature Embodied: Gesture in Ancient Rome (Princeton University Press, 2004) 978-0-691-07494-8
- Desmond Morris — Gestures: Their Origin and Distribution (1979)
- «Top 10 Myths About the Romans» at listverse.com (5 May 2008)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Pollice Verso», article by Edwin Post in American Journal of Philology, Vol. 13, No. 2 (1892), pp. 213–225, online at LacusCurtius
- «The Gladiator and the Thumb»
- «Pollice Verso» at Phoenix Art Museum(չաշխատող հղում)