[go: up one dir, main page]

Jump to content

OxygenOS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
ՏեսակAndroid distribution? և ՕՀ
ՍտեղծողOnePlus
Հիմք են ծառայելԱնդրոիդ[1]
Առաջին թողարկումմարտ 2015
ԱրտոնագիրAndroid Open Source Project
Կայքoneplus.com/oxygenos

OxygenOS ( չինարեն հեշտ. 氧OS , պինին: yǎng OS), օպերացիոն համակարգ մշակված Android-ի հիման վրա, նախատեսված է սմարթֆոնների և պլանշետների համար, որոնք ունեն բաց ներքին կոդ։ Մշակված է սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող, չինական OnePlus ընկերության կողմից, բացառապես իր իսկ արտադրած սարքերի համար։ Գոյություն ունի նաև օպերացիոն համակարգի տարբերակ, որը նախատեսված է չինական ներքին շուկայի համար և կրում է HydrogenOS անունը ( չինարեն հեշտ. 氢OS , պինին: qīng OS

2014 թվականին OnePlus ընկերությունը հայտարարություն տարածեց, որ մշակում է օպերացիոն համակարգ առանց bloatware և նեղ կարգավորումների հնարավորությամբ։ Ինչպես նաև սկսվեց մրցույթ, որի ընթացքում պետք էր առաջարկել անվանում նոր օպերացիոն համակարգի համար[2]։ Արդյունքում ընտրվեց OxygenOS տարբերակը[3], իսկ տարբերակի հեղինակը՝ @midfire, հրավիրվեց ընկերության գլխավոր գրասենյակ, որը տեղակայված է Շենժենում[4]։

2017 թվականին տեղեկատվական անվտագության մասնագետ՝ Քրիսթափոր Մուռը հայտնեց, որ օպերացիոն համակարգը հավաքում է օգտատերերի տվյալներ և ուղարկում OnePlus-ի սերվերներ[5]։ Ինչին ի պատասխան, ընկերության հիմնադիր Կառլ Պեյը հայտնեց, որ տվյալները երրորդ անձի չեն փոխանցվել, և, որ այդ տվյալները օգտագործվել են միայն հետվաճառքային վիճակագրություն կազմելու համար[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://oneplus.net/3/specsOnePlus.
  2. «[Contest] OnePlus ROM: You Name It». OnePlus Community (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Meet the OnePlus ROM: OxygenOS». OnePlus Community (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. «My journey to the Oneplus HQ !». OnePlus Community (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Смартфоны OnePlus собирают телеметрию, которая позволяет связать устройство с конкретным пользователем» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «OnePlus обещает не собирать данные с телефона без разрешения пользователя». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.