OQ-2
OQ-1, OQ-2, OQ-3, OQ-7, OQ-13, և OQ-14 | |
---|---|
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | Radioplane |
Առաջին թռիչք | 1939 |
Շահագործողներ | ԱՄՆ ռազմաօդային ուժեր |
Միավոր արտադրված | 15000 |
Radioplane OQ-2 Վիքիպահեստում |
OQ-2 Radioplane, ԱՄՆ առաջին մասայական արտադրված ԱԹՍ-ն, նախագծվել է Radioplane Company կազմակերպության կողմից։ Այս շարքի OQ-3 սարքը դարձել է ամենալայնորեն կիրառված ուսումնական նշանակետը ԱՄՆ-ում, ավելին քան 9,400 հատ է ստեղծվել և օգտագործվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]OQ-2 ԱԹՍ-ն փոքր ռադիոկառավարումով ինքնաթիռ էր, նախագծողն էր Ուոլտեր Ռայթերը։ Ինքնաթիռի նախագիծը, ինչպես նաև նրա շարժիչի նախագիծը գնեց դերասան Ռեջենալդ Դենին, ով առաջարկեց այս ինքնաթիռը ԱՄՆ բանակին 1940 թվականին։ Նոր գնված նախագիծը սկզբում նշանակվեց RP-2, դրանից հետո ԱՄՆ բանակին ցուցադրվեցին մի քանի փոփոխված տարբերակներ RP-2, RP-3 և RP-4 1939 թվականին[1]։
1940 թվականին ԱՄՆ բանակը պատվիրեց 53 RP-4 տեսակի ինքնաթիռներ, նշանակելով դրանք OQ-1, OQ նշանակումը բացատրվում էր որպես "փոքր նշանակետ"։ Այս փոքր պատվերից հետո 1941 թվականին ԱՄՆ բանակը առաջադրեց մեկ այլ ավելի մեծ պատվեր RP-5 մոդելի համար, որն էլ նշանակվեց OQ-2։ ԱՄՆ ՌԾՈւ-ը նույնպես գնեց այս ԱԹՍ-ն անվանելով այն TDD-1 (Target Drone, Denny, 1 - թարգմանաբար, «Նշանակետ սարք, Դենիի 1»)։ Այս տիպի հազարավոր ինքնաթիռներ պատրաստվեցին Radioplane-ի Լոս Անջելես-ի գործարանում։
Այս գործարանում էր, որ 1945 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ բանակային լուսանկարիչ Դևիդ Քոնովեր-ը տեսավ և լուսանկարեց ինքնաթիռ հավաքող երիտասարդ աղջիկ Նորմա Ջեյն Դոհերթիին։ Այս լուսանկարն էլ պատճառ ծառայեց Նորմա Ջեյնի փորձնական լուսանկարման համար, շուտով նա փոխեց իր անունը դառնալով Մերիլին Մոնրո[2]։
Նկարագիր և տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]OQ-2-ը պարզ ինքնաթիռ էր, նրա վրա տեղադրված էր երկու մխոցով ներքին այրման շարժիչ, որը պտտում էր երկու պտուտակներ։ Ռադիոկառավարման համակարգը արտադրվում էր Bendix կազմակերպության կողմից։ Արձակումը կատարվում էր կատապուլտի միջոցով, իսկ վայրէջքը պարաշյուտի միջոցով։
OQ-2-ից հետո կառուցվեցին ավելի կատարելագործված տարբերակներ, OQ-3 / TDD-2 և OQ-14 / TDD-3, որոնք նույնպես արտադրվեցին բավականին քանակությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Radioplane-ի արտադրած նշանակետ ինքնաթիռները օգտագործվում էին բազմաթիվ փորձարկումներում, այսպես, օրինակ 1950 թվականին QQ-3 Radioplane ԱԹՍ-ն օգտագործվեց ռազմական հաղորդակցության հաղորդալարերի ձգման համար[3]։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկարությունը՝ 2,65 մ
- Թևերի բացվածքը՝ 3,73 մ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 47 կգ
Թռիչքային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առավելագույն արագությունը՝ 137 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 1 ժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Parker 2013, էջեր. 129–30
- ↑ Parker 2013, էջեր. 5, 7–10, 13, 59, 131–2
- ↑ "Drone Plane Lays Wire" Popular Mechanics, October 1950, p. 96
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել OQ-2 կատեգորիայում։ |
- "Radioplane-ի նշանակետ սարքը". Radioplane-ի պատմությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում
|