Ստեղծվել է 1987 թվականին՝ նորաձևության Louis Vuitton տան (հիմնադրվել է 1854 թ.) և Moët Hennessy ընկերության միաձուլման արդյունքում։ Վերջինս իր հերթին ստեղծվել է 1971 թվականին՝ շամպայնի արտադրությամբ հայտնի Moët & Chandon-ի (հիմնադրվել է 1743 թ.) և կոնյակ արտադրող Hennessy-ի (հիմնադրվել է 1765 թ.) միաձուլմամբ[8][9][10]։ 2021 թվականի տվյալներով LVMH-ն ընդհանուր առմամբ $329 միլիարդ ամերիկյան դոլար գնահատվող իր կորողություններով ճանաչվել է Եվրոպայի ամենամեծարժեք ընկերությունը[11]։ Վերահսկում է մոտավորապես 60 դուստր ձեռնարկությունների, որոնք ընդհանուր առմամբ գործածում են 75 հեղինակավոր բրենդ. դրանցից ամենահինը գինիների Château d'Yquem-ն է (սկսած 1593 թվականից)[12]։