KitKat
KitKat-ի շենքը՝ Ռուսաստանում | |
Ծագում | |
Տեսակ | քաղցրավենիք |
Ենթատեսակ | շոկոլադե սալիկ |
Առաջացման երկիր | Միացյալ Թագավորություն |
Արտադրող | Nestlé |
Ստեղծման տարեթիվ | 1935 |
Kit Kat Վիքիպահեստում |
KitKat (հայերեն՝ ՔիթՔաթ)՝ շոկոլադային սալիկներ՝ «Nestlé» ընկերության կողմից։ Արտադրողն ԱՄՆ սահմաններից դուրս «Nestlé»-ն է, իսկ և երկրի տարածքում՝ «Hershey»-ը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]KitKat առևտրային ապրանքատեսակը ստեղծվել է Rowntree շոկոլադային ընկերության կողմից։
1935 թվականի սեպտեմբերին՝ Rowntree’s գործարանում՝ Նյու Յորքում, առաջին անգամ ստեղծվեց Rowntree’s Chocolate Crisp անվամբ ապրանքատեսակ (անգլ.՝ crisp ճռճռան)։ Սկզբում այն ներառում էր 4 շոկոլադային սալիկներ՝ ճռճռան խորիզով, միավորված մեկ սալօջախում՝ լանչային արկղի չափսով։ 1937 թվականին ապրանքատեսակը ստացավ KitKat Chocolate Crisp անվանումը։
1989 թվականին շվեյցարական Nestlé-ն գնեց Rowntree ընկերությունը, և նոր տերը միանգամից սկսեց շուկայում ակտիվորեն առաջ մղել բրենդը։ 1990-ականներին Nestlé-ն Ասիայում և Արևելյան Եվրոպայում զբաղվում էր KitKat-ի հայտնիությամբ և շատ շուտով առևտրային ապրանքատեսակը դարձավ երկրորդը իր հայտնիությամբ՝ զիջելով Mars-ին, բայց Միացյալ Թագավորությունում՝ KitKat-ի հայրենիքում, Nestlé-ն չէր օգտագործում ռիսկային շուկայաբանական քաղաքավարություն, բացի այն շրջաններից, որտեղ սալիկները կարող էին ունենալ ոչ սովորական համ՝ արախիսենուց մինչև կանաչ թեյ։
Բայց 1999 թվականին ֆիրման որոշեց փոփոխություններ կատարել։ Nestlé-ն հրատարակեց նոր մեծ KitKat Chunky։ Դրա հայտնիությունը անգամ մեծ էր սպասելիքներից, այնպես որ գործարանները հազիվ էին հասցնում իրացնել խանութների պատվերները։ Բայց ավելի ուշ Chunky KitKat-ի վաճառքի ցուցանիշներն նվազեցին, ինչպես նաև «դասական» KitKat-ի գնորդները նույնպես սկսեցին հրաժարվել KitKat-ից։ Ծախսը չբավարարեց Double Cream նոր ծրագիրը։ Nestlé-ն որոշեց խնայել KitKat-ի վրա կատարվող ծախսերը՝ քչացնելով գովազդը և շոկոլադի պարունակությունը սալիկի մեջ, որոնք չէին կարող չիջացնել գնորդների պահանջարկը։ Ֆինանսական խնդիրներն լուծելու համար Nestlé ընկերությունը որոշեց միանգամից մեծացնել շոկոլադային սալիկների տեսակները։ Շվեյցարական կոնցեռնը ընդունեց ստրատեգիական միտքը մտածելով, որ հրապարակելով ապրանքի տարատեսակություններ ավելի էժան է, քան բրենդի նոր անծանոթ գնորդներին գովազդներ ցուցադրելը։
2003 թվականին սկսվեց KitKat-ի նոր տեսակների արտադրությունը։ Մեկ տարի անց շուկայում արդեն առկա էին KitKat-ի տարատեսակություններ։ Ամառային շրջանում արտադրվել էին ելակով, մանգոյով, կաթի սերուցքով և անտառային հատապտուղներով KitKat-ներ։ Ձմեռային շրջանում վաճառվում էին «Սուրբ ծննդյան փուդինգ»-ը և «Տիրամիսուն՝ գինով ու մասկարպոնե պանրով»։ Իրենց քաշին հետևողների համար ստեղծվեց հատուկ քիչ ածխաջրային KitKat։
Բրիտանական շուկայում KitKat-ի մի քանի տեսակներ հայտնվեցին, որոնք մեծ պահանջարկ էին ներկայացնում ուրիշ երկրներում (Լիմոն-յոգուրտային սալիկը՝ ճանաչված Գերմանիայում)։ Այդ շուկայաբանական քայլը ընկերության համար շատ թանկ չէր։ Հարկավոր էր միայն փոխել բաղադրատոմսերը, գնել նոր բաղադրատարրեր և աշխատել նոր տեսքի վրա։
2005 թվականին սկսվեցին տարածվել գաղափարներ, որ «սալիկները քաղցր են և համով տարօրինակ»։ Գնորդները չէին ցանկանում 2-րդ անգամ գնել էկզոտիկ համեր, և նոր KitKat-ի մնացորդները լցնում էին քաղցավենիքի մեջ՝ ամբողջ Մեծ Բրիտանիայում։ Խանութները սկսեցին սալիկներ վաճառել մեծաքանակ զեղչերով (90 %-ի հասնող) և երբեմն պահանջում էին անգամ Nestlé ընկերությանը վերցնել մնացորդները, քանի որ եթե դրանք նույնիսկ այդպիսի գներով չէին վաճառում, ստիպված խանութներն այն թափում էին։ Մրցակից հրուշակային բրենդներն՝ Mars-ը, Twix-ը և Snickers-ը, խանութների տնօրենների խոսքերով, համոզում էին նրանց KitKat-ը տեղափոխել գլխավոր վայրերից դեպի էժանացած ապրանքների վայրը։
ACNielsen-ի հաշվարկներով, 2005 թվականին KitKat-ի ընդհանուր վաճառքը ընկել է 16,8 % տոկոսով՝ 260 միլիոն ֆունտով։ 2005 թվականի աշնանը Nestlé-ի տնօրենները աշխատանքից ազատեցին մի շարք մենեջերների իրենց չգոհացնելու համար և բերեցին նորերին՝ ցանկանալով բարձրացնել KitKat ապրանքանիշի համբավը։
Ի սկզբանե կազմակերպեցին հեռախոսային գծի ներկայությունը՝ նոր համերի հանդեպ անգոհանակության պատճառների բացահայտման համար։ Շատ գնորդներ զանգում էին և ասում, որ չէին կարողանում բազմատեսակ KitKat-ների մեջ գտնել «դասական»-ը։ Մի քանի շաբաթվա ընթացքում էկզոտիկ նորություններն անհետացան խանութներից։ Դեռ վաճառվում էին կարամելն ու տիրամիսուն՝ ունենալով մեծ պահանջարկ։ Նոր ծրագիրը նաև ուներ կարգախոս «Ընդմիջում արա, կեր KitKat»։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալիկների բաղադրության մեջ մտնում է կաթնային շոկոլադը և ճռճռան վաֆլին։
- Պիտանելիության ժամկետ. մոտ 9 ամիս՝ արտադրման ամսաթվից
- Պահել +15 °C-ից մինչև +21 °C ջերմության տակ
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաքարավազ, չոր կաթ, կակաո-յուղ, ալյուր, մանրած կակաո, հրուշակային ճարպ, էմուլսիա գոյացնող (սոյայի լեցիտին, E476), խմորիչ, փխրեցուցիչ (նատրիումի հիդրոկարբոնատ), ալյուրն մեծացնող (Կալցիումի սուլֆատ), աղ, օսլա, արոմատիզատոր (վանիլին)։
Տարատեսակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում գոյություն ունեն հետևյալ տեսակի սալիկներ.
- Kit-Kat mini — 16 գ
- Kit-Kat — 46 գ
- Kit-Kat King Size — 68 գ
- Kit-Kat Super King Size — 102 գ
- Kit-Kat 4-Fingers — 45 գ
Աշխարհում գոյություն ունի 160 տեսակի KitKat։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի հայտ գալով 1935 թվականին՝ քաղցրավենիքը KitKat անվանմամբ կարող են նաև կոչած լինել KitKat ակումբի 18-րդ հարյուրամյակի պատվին։ Այդ ակումբի անդամներն համարվում էին այդ ժամանակների քաղաքական առաջնորդները։ Նրանք հայտնի բանաստեղծներ էին, դրամատուրգներ, նկարիչներ (Ուիլյամ Կոնգրիվ, Չարլզ Սեյմուր, Գոդֆրի Նելեր և այլն), իսկ ակումբը գտնվում էր Քրիստոֆեր Քեթլինգի տանը (Christopher Catling)։ Իր անունից առաջացել է կրճատված Kit-cat-ը (ֆրանս. Kit — Christopher, Cat — Catling) և ստեղծվել է ակումբի անվանումը։ Քանի որ կառույցն ուներ շատ ցածր առաստաղ, պատերից կախում էին ոչ մեծ, բայց լայն նկարներ, որոնք հայտնի դարձան 'kitkats' անվանմամբ։
- 1997 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը հայտարարեց, որ 1995 թվականին վաճառվել է 13,2 միլիարդ KitKat և որ ամեն վայրկյան ամբողջ աշխարհում պահանջվում է 418 սալիկ։
- 5 րոպեում արտադրված KitKat սալիկներն բավարար են Էյֆելյան աշտարակ ստանալու համար (321 մ), եթե շարենք միմյանց վրա։
- Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո KitKat Chocolate Crisp-ը («What active people need»- «Այն ինչ պետք է ակտիվ մարդկանց» գովազդային կարգախոսով) կորցրեց իր վերջին 2 բառերը և դարձավ KitKat։
- 1945-1947 թվականներին KitKat-ը կերպարանափոխվեց և ավանդական սպիտակ և կարմիր փաթեթավորումը դարձավ կապույտ։ Պատճառը համարվում էր շոկոլադի պատրաստման համար կաթի մատակարարումը, որը բաղադրության մեջ փոփոխություններ էր բերել։ 1947 թվականին մատակարարումը կարգավորվեց, ընկերությունը վերականգնեց իր բաղադրատոմսն ու փաթեթավորումը։
- Տարբեր երկրներում կան KitKat-ի տարատեսակ համեր՝ կախված տեղական համերից։ Օրինակ. Ճապոնիայում կանաչ թեյը կամ գետնանուշի կարագը՝ Մեծ Բրիտանիայում և Կանադայում։
- KitKat-ի արտադրամասները գտնվում են Յորքում (Մեծ Բրիտանիա), Տորոնտոյում (Կանադա), Համբուրգում (Գերմանիա), Պոնդում (Հնդկաստան), Չեմբոնգում (Մալազիա), Տյանցզինում (Չինաստան), Կասումիգաուրայում (Ճապոնիա), Կամպբելֆիլդում (Ավստրալիա), Իստ Լոնդոնում (Հարավային Աֆրիկա) և Ջերսիում (ԱՄՆ)։
- 2008 թվականի ապրիլի 21-ից Nestlé-ի ճապոնական ստորաբաժանումը և KitKat բրենդը, որը Ճապոնիայում հայտնի էր kitto katsu արտասանության շնորհիվ, սկսվեց վաճառվել արկղերում, որոնք կարելի է ուղարկել փոստով։ Ծրագիրն այդպես էլ կոչվում է KitKat Mail (KitKat փոստ) և հենց արկղի վրա կարելի է գրել փոքրիկ հաղորդագրություն, ստացողի հասցեն և ուղարկողը (փոստային առաքման արժեքը՝ երկրում, արդեն մտած է ապրանքի գնի մեջ)
- kitto katsu բառի արտասանության շնորհիվ՝ ճապոնացի ուսանողներն հավատում էին, որ քնությունից առաջ պետք է սնվել այդ սալիկով՝ մտածելով որ այն բերում է հաջողություն։
- Google ընկերությունը KitKat-ի անունով է կոչել իր հեռախոսային ծրագրերից մեկը, Android 4.4[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- KitKat-ի պաշտոնական կայքը Արխիվացված 2009-05-03 Wayback Machine(անգլ.)
- Հետաքրքիր փաստեր KitKat-ի մասին Արխիվացված 2009-05-03 Wayback Machine(անգլ.)
- KitKat բրենդի նորություններ (չաշխատող հղում)(ռուս.)
- KitKat ապրանքանիշի պատմությունը Արխիվացված 2015-11-17 Wayback Machine(ռուս.)
- Ռուսաստանում KitKat-ի նոր գովազդը(չաշխատող հղում)(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «KitKat» հոդվածին։ |