[go: up one dir, main page]

Jump to content

I Will Survive

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I Will Survive»
«I Will Survive» սինգլի շապիկը (Գլորիա Գեյնոր, 1978)
Գլորիա Գեյնորի սինգլը
«Love Tracks» ալբոմից
Թողարկված1978 թվականի հոկտեմբերի 27
Ֆորմատվինիլային սկավառակ
Ժանրդիսկո
ԵրգահանFreddie Perren?[1] և Dino Fekaris?[1]
Տևողություն3:18 (45) 8:01 (12"/LP)
ԼեյբլPolydor
Գլորիա Գեյնորի սինգլների ժամանակագրություն
«Let's Make a Dea»
(1976)
«I Will Survive»
(1978)
«Substitute»
(1978)

I Will Survive (անգլ. թարգմանաբար՝ «Ես ողջ կմնամ»), Գլորիա Գեյնորի երգացանկի ամենահայտնի երգը, որը թողարկվել է 1978 թվականի հոկտեմբերին։ Երգի հեղինակներն են Ֆրեդի Փերենը և Դինո Ֆեկարիսը։

Երգի պատմությունը ներկայացվում է այն մարդու անունից, որն իր սիրելիի հետ կապերը խզել է, և նա հավաքում է բոլոր ուժերը հետագայում ապրելու համար։ Այս երգը հաճախ օգտագործվում է որպես ֆեմինիստական շարժման, ԼԳԲՏ համայնքի և ՄԻԱՎ-ով վարակվածների օրհներգ[2][3][4]։ Այն դիսկո ոճի ամենահայտնի երգերից մեկն է և Գլորիայի Գեյնորի սուպերհիթը, որը 1979 թվականին «Billboard Hot 100»-ում գրավել է առաջին հորիզոնականը։ 1980 թվականին երգն արժանացել է «Գրեմմի» մրցանակի` որպես «Դիսկո ոճի լավագույն երգ», ինչպես նաև «Rolling Stone» ամսագրի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկում զբաղեցրել է 489-րդ հորիզոնականը։

Բացի Գլորիա Գեյնորից՝ երգը տարբեր ժամանակներում կատարել են Դայանա Ռոսը (1995), «Cake» խումբը (1996), «R.E.M.» խումբը (1996), «Crazy Frog»-ը (2006), Շիրլի Բեսսին (2007) և շատ այլ կատարողներ, այդ թվում` «U-stay»-ը, որի քավեր տարբերակն օգտագործվել է որպես «Բախելով երկնքի դռները» ֆիլմի սաունդթրեք, ինչպես նաև Դեմի Լովատոն, որի քավեր տարբերակն «Angry Birds» մուլտֆիլմի սաունդթրեքն է։ Երգը նաև հնչել է «Ելումուտ», «Կեղտոտ կոյոտ բար», «Հղին», «Հին երգեր գլխավորի մասին 3» ֆիլմերում և հիմք հանդիսացել Ռոբբի Վիլիամսի «Supreme» երգի համար (2000):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Elizabeth Kaminski and Verta Taylor (2008). We're Not Just Lip-synching Here: Music and Collective Identity in Drag Performances. ISBN 9780816651399. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  3. Nadine Hubbs (2007). «'I Will Survive': musical mappings of queer social space in a disco anthem». Popular Music. 26 (2): 231–244. doi:10.1017/s0261143007001250. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  4. «'I Will Survive': Radio 4 celebrates the enduring success of Gloria Gaynor's classic song». BBC. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.(չաշխատող հղում)