Hello Games
Hello Games | |
---|---|
Տեսակ | Կորպորացիա, ծրագրային ապահովման ընկերություն և տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | օգոստոսի 8, 2008 |
Հիմնադիր | Sean Murray? |
Վայր | Գիլֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | hellogames.org(անգլ.) |
Hello Games Վիքիպահեստում |
Hello Games Ltd, բրիտանական ընկերություն, որ զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակչությամբ և տեղակայված է Գիլֆորդ քաղաքում (Մեծ Բրիտանիա)։ Ընկերությունը ավելի հայտնի է իր տիեզերական արկածների մասին պատմող No Man’s Sky խաղով, ինչպես նաև The Last Campfire խաղով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Hello Games-ը հիմնադրվել է 2008 թվականի օգոստոսին, այն ընկերությունների մի քանի նախկին մշակողների կողմից։ Develop Awards 2010-ի ժամանակ ընկերությունը նվաճեց մի անգամից երկու տիտղոս՝ «Լավագույն նոր ստուդիա» և «Լավագույն միկրոստուդիա»[1][2]։ 2010 թվականի սեպտեմբերին ընկերությունը ընդգրկվեց The Guardian ցանկի հարյուրյակում, որեպես վեջին 12 ամիսների ընթացքում ամենաինովացիոն և ստեղծագործական ընկերություն[3]։ Gamescom 2011-ի ժամանակ ընկերությունը ներկայացրեց իր երկրորդ խաղը՝ Joe Danger 2: The Movie[4]։ Երկու տարի անց, VGX 2013-ի ժամանակ, Hello Games-ը ներկայացրեց գիտաֆատսատիկ արկածային խաղ, որը կրում էր No Man’s Sky անվանումը[5]։ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին ընկերության գրասենյակը, մոտ գետերից մեկի հունից դուրս գալու պատճառով անցավ ջրի տակ[6]։
No Man’s Sky խաղը սկզբնական շրջանում պետք է թողարկվեր 2016 թվականի հունիսին, սակայն դրանից մեկ ամիս առաջ, Շոն Մյուրրեյը հայտարարեց, որ խաղի թողարկում հետաձգվել է, որոշակի ծրագրային խնդիրների պատճառով[7][8]։
Game Developers Conference 2017-ի ժամանակ Hello Games-ը հայտարարեց, Hello Labs-ի հիմնադրման մասին, այն իրենից ներկայացնում էր խումբ, որը պետք է զբաղվեր փորձնական նախագծերի ֆինանսավորմամբ[9]։ 2018 թվականին The Game Awards-ի ժամանակ Hello Games-ը ցուցադրեց իր նոր խաղը՝ The Last Campfire[10], որը թողարկվել էր 2020 թվականի ամռանը[11]։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Պլատֆորմ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
PS3 | X360 | PS4 | XONE | Switch | Win | Mac | Lin | Vita | Android | iOS | ||
2010 | Joe Danger | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո |
2012 | Joe Danger 2: The Movie | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ |
2014 | Joe Danger Infinity | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Այո |
2016 | No Man’s Sky | Ոչ | Ոչ | Այո | Այո[12] | Ոչ | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
2020 | The Last Campfire | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Այո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Greg Howson (2010 թ․ հուլիսի 15). «Develop Awards — Heavy Rain, Angry Birds, Arkham amongst winners» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Phil Elliott (2010 թ․ հուլիսի 15). «Hello Games wins 2 awards» (անգլերեն). GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Tech media invest 100» (անգլերեն). The Guardian. 2010 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ JC Fletcher (2011 թ․ օգոստոսի 12). «Joe Danger: The Movie is Hello Games' next stunt» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Owen Good (2013 թ․ դեկտեմբերի 8). «Wow. No Man's Sky Just Stole The Show At The VGX» (անգլերեն). Kotaku Australia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Marc Nix (2013 թ․ դեկտեմբերի 26). «Hello Games Hit By Flood» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Sean Murray (2016 թ․ մայիսի 27). «No Man's Sky Coming to PS4 in August» (անգլերեն). PlayStation Blog. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Tyler Wilde (2016 թ․ օգոստոսի 15). «The anatomy of hype: how No Man's Sky became the best and worst game ever» (անգլերեն). PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Sam Machkovech (2017 թ․ մարտի 3). «No Man's Sky creator describes issues with launch, crashes, money» (անգլերեն). Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Colin Campbell (2018 թ․ դեկտեմբերի 6). «The Last Campfire is a surprise new adventure from Hello Games» (անգլերեն). Polygon. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Tom Phillips (2020 թ․ մարտի 17). «Hello Games' The Last Campfire re-emerges for summer launch» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
- ↑ Matt Wales (2018 թ․ մարտի 29). «No Man's Sky headed to Xbox One, next big update arrives this summer» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքԱրխիվացված 2022-03-08 Wayback Machine(անգլ.)