[go: up one dir, main page]

Jump to content

Gosset

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gosset
Տեսակwinery?
Երկիր Ֆրանսիա
Կայքchampagne-gosset.com(ֆր.)

Gosset, շամպայնի ամենահին բրենդներից։ 16-րդ դարում Գոսսոները ամենահայտնի ընտանիքներից էին։ 1531 թվականից Ժան Գոսսեն իր որդու Կլոդի հետ զբաղվում էր գինեգործությամբ։ Սակայն գինեգործական ընտանիքին իր փառքին հասցրեց Պիեռ դե Գոսսեն, ով 1584 թվականին հիմնեց գինեգործական «Գոսսե» տունը։ Պիեռը իր ղեկավարած 1584-1592 թվականներին հյուրընկալում է ֆրանսիական կայսր Հենրիխ IV-ին, ով մեծ հաճույքով համտեսում է տեղական գինին, որը այն ժամանակ դեռևս չէր դասակարգվում փրփրուն գինիների շարքին։

Gosset-ի պատրաստման համար օգտագործվում են խաղողի հետևյալ տեսակները՝Պինո Նուար, Շարդոնե և Պինո Մենյե։ 1992 թվականին Gosset բրենդը նվաճեց Grande marque բարձրագույն տիտղոսը։ 1994 թվականին այս 410- ամյա ընտանեկան բրենդը վաճառվեց Կոնտրո ընտանիքին, որը մինչ այժմ ղեկավարում է Բեատրիս Կոնտրոն։ Սակայն գինու արտադրման պրոցեսի աշխատանքները դեռևս կատարվում են Գոսսեների եղանակով։ Փոփոխություն չի կրել անգամ արտադրանքի քանակը, տարեկան արտադրելով 500000 շիշ շամպայն։ Gosset բրենդը պահպանում է իր որակը արտադրելով Grande Reserve, Grand Millesime, Grand Millesime Rose և Celebris շամպայնի տեսականին։