Foxconn
Foxconn | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1974[1] |
Հիմնադիր | Terry Gou? |
Վայր | Նոր Նայպեյ, Թայվան |
Երկիր | Թայվան[2] |
Տնօրեն | Terry Gou? |
Արդյունաբերություն | Էլեկտրոնիկայի արդյունաբերություն և Էլեկտրոնիկա |
Հասույթ | 206 մլրդ $ (2021)[3] |
Աշխատողների թիվ | ▼618 460 մարդ (ապրիլի 30, 2017)[4] |
Դուստր ընկերություններ | SMART Technologies?, Foxconn (China)?, Foxconn (United Kingdom)?, Foxconn (Far East)?, Foxconn (United States)?, FIH Mobile Limited?, CircuTech International?, Foxconn Holdings?, Sharp Corporation?, Foxconn CZ?, Foxconn Europe Digital Solutions?, Foxconn European Manufacturing Services?, Foxconn Technology CZ?, Global Services Solutions?, Cloud Network Technology?, Belkin International, Inc.?, Foxconn Technology?, Foxconn Group? և Foxtron? |
Սեփականատեր | Terry Gou? և The Vanguard Group |
Կայք | foxconn.com(անգլ.) |
Մասնակից է | Վայ-Ֆայ Դաշինք[5] |
Բորսա | 2317, SEHK: 2038[6] և LSE: HHPD |
Foxconn Վիքիպահեստում |
Foxconn (富士康), թայվանական ընկերություն։ 2005 թվականից համարվում է Թայվանի խոշոր ընկերություններից մեկը, որն ունի ավելի քան մեկ միլլիոն աշխատակից, որից 700 հազարը աշխատում են Թայվանում։ Համարվում է աշխարհի ամենախոշոր OEM պայմանագրով աշխատող ընկերությունը, որը արտադրում է էլեկտրոնիկա[7]։ Ընկերությունը ընդրգրկվում է տաս լավագույն ընկերությունների ցանկում, որոնք արտադրում են համակարգչային սարքավորումներ[8]։ 1974 թվականից ընկերությունը գլխավոր է Թերրի Գոուն, և համարվում է ընկերության ամենամեծ բաժնետերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 1974 թվականին Թերրի Գոուի կողմից Թայպեյում։ Սկզբնական շրջանում ընկերությունը արտադրում էր պլաստմասե դետալներ հեռուստացույցների համար, և կրում էր Hon Hai Plastics Corporation անվանումը։ Արդեն հաջորդ տարում ընկերության արտադրանքի տեսականին ընդլայնվեց և համապատասխանաբար փոխվեց նաև ընկերության անվանումը դառնալով՝ Hon Hai Industrial Corporation։ 1981 թվականին Hon Hai-ին իր համար ընտրեց Foxconn բրենդային անունը և սկսեց արտադրել միակցիչներ համակարգիչների համար, իսկ արդեն 1982 թվականից սկսեց զբաղվել նաև լարերի արտադրությամբ։ 1980-ականների վերջերին ընկերության հաճախորդները դարձան համակարգիչների հայտնի արտադրողներ։ 1988 թվականին ընկերությունը դարձավ առաջինը՝ հիմնելով արտադրամաս Չինաստանում։ 1991 թվականին ընկերությունը դարձավ հանրային տեղադրելով իր բաժնետոմսերը Թայվանական ֆոնդային բորսայում, սակայն Գոուն իրեն պահեց բաժնետոմսերի 25 տոկոսը։ Բաժնետոմսերից ստացված շահույթը ընկերությունը օգտագործեց ընդլայնման համար և 1993 թվականին հիմնեց երկու նոր արտադրամաս Չինաստանում։ 1994 թվականին ըկերությունը բացեց գիտահետազոտական կենտրոններ Ամերիկայում և Ճապոնիայում։ 1996 թվականին ընկերությունը սկսեց արտադրել շրջանակներ անհատական համակարգիչների համար, իսկ արդեն հաջորդ տարում Foxconn հաճախորդներն էին այնպիսի ընկերություններ ինչպիսիք են՝ IBM, Dell, Apple և Compaq։ 1998 թվականին Foxconn արտադրամասներ բացեց Մեծ Բրիտանիայում, իսկ 1999 թվականին ԱՄՆ-ում և Իռլանդիայում։ 2000 թվականին ընկերությունը հիմնեց նոր արտադրամաս Չեխիայում, որը զբաղվում էր Apple-ի համակարգիչների շրջանակների արտադրությամբ։ 2001 թվականից ընկերությունը սկսեց արտադրել սարքեր բջջային հեռախոսների համար, իսկ 2003 թվականին գնեց Մեքսիկայում գտնվող Motorola-ի արտադրամասը[9]։
2007 թվականին Foxconn հիմնեց մի շարք արտադրամասեր՝ Չեխիայում, Հունգարիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Վիետնամում[10]։
2010 թվականին ընկերությունը հիմնեց նոր արտադրամաս Ռուսաստանում[11]։
2016 թվականին Foxconn-ը գնեց Sharp ընկերություն բաժնետոմսերի 66%-ը, գործարքի արժեքը կազմեց 3,47 միլլիարդ դոլլար[12]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Foxconn զբաղվում է այնպիսի հայտնի ընկերությունների և արտադրանքնների պատվերներով ինչպիսիք են՝
- Canon տեսախցիկներ
- խաղային համակարգեր՝ PlayStation 3 և PlayStation 4 Sony ընկերության համար, Wii և Switch Nintendo-ի համար, Xbox 360 Microsoft-ի համար։
- սմարթֆոններ OnePlus, Huawei, HMD Global ընկերությունների համար
- էլեկտրոնային գրքեր Amazon.com (Kindle), Barnes & Noble (Nook) և PocketBook International համար
- iPhone, iPad, MacBook, iPod Apple ընկերության համար[13]
- մայր սալիկներ Intel ընկերության համար
- սարքավորումներ Cisco-ի համար
- կատարամում պատվերներ Dell և Hewlett-Packard ամերիկյան ընկերությունների համար[10][14][15][16]
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքային պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղադրանքներն այն մասին, որ ընկերության արտադրամասերում կան վատ աշխատանքային պայմաններ, առաջ է քաշվել ոչ մեկ անգամ[17]։ Լրատվական միջոցները հայտնում են՝ անկանոն աշխատանքային ժամերի[18], խտրականության չինացի աշխատակիցների նկատմամբ թայվանցի կոլեգաների կողմից[19] և արտադրամասերում աշխատանքային հարաբերություններ բացակայության մասին[20]։
Անհանգստությունը մեծացավ 2012 թվականի սկզբին The New York Times-ում հրապարակումից հետո[21]։ Հոդվածում առկա որոշ մեղադրանքներ հաստատվեցին «Fair Labor Association» կողմից անց կացված ստուգումների ժամանակ։ Ստուգումների արդյունքում պարզ դարձավ, որը աշխատակիցները ցածր են վճարվում արտաժամյա աշխատանքների համար, ինչպես նաև արտադրամասերում առկա է վնասվածքների բարձր մակարդակ[22][23]։
Հոնկոնգյան անկախ «Students and Scholars Against Corporate Misbehavior» կազմակերպությունը հրապարակեց մի շարք քննադատական ակնարկներ, այն մասին, թե ինչպես է Foxconn-ը վերաբերվում իր աշխատակիցներին[24]։ Կազմակերպությունը հայտնաբերեց ավելի վատ պայմաներ, քան Fair Labor Association-ը 2012 թվականին։
2012 թվականին ընկերությունը ընդունեց այն փաստը, որ որոշ տևական ժամանակ ընկերություն աշխատել են 14 տարեկան երեխաններ, սակայն նշեց նաև այն փաստը, որ այդ երեխաները անցել են որոակավորման փուլ։ Չինաստանում օրենքն արգելում է զբաղվել քաղաքացիական աշխատանքով մինչև 16 տարեկանը լրանալը[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ Global LEI index
- ↑ https://www.honhai.com/en-us/investor-relations/financial-information/financial-hightlights?section=income-statement
- ↑ http://www.foxconn.com/Files/annual_rpt_e/2016_annual_rpt_e.pdf
- ↑ https://www.wi-fi.org/membership/member-companies
- ↑ https://www.hkex.com.hk/eng/invest/company/profile_page_e.asp?WidCoID=2038&WidCoAbbName=&Month=&langcode=e
- ↑ Jess Macy Yu (2017 թ․ օգոստոսի 2). «Asian tech shares boosted by Apple's robust earnings» (անգլերեն). Reuters. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Кто больше — РЖД, Пентагон или McDonald’s? Արխիվացված 2012-04-10 Wayback Machine // Би-би-си
- ↑ «Hon Hai Precision Industry Co., Ltd. History» (անգլերեն). International Directory of Company Histories, Vol.59. St. James Press. 2004. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 10,0 10,1 The Forbidden City of Terry Gou Արխիվացված 2013-06-24 Wayback Machine, The Wall Street Journal, 11 August 2007(անգլ.)
- ↑ «Производить электронику в России теряет смысл: Foxconn свернет свой завод в С-Пб?» Արխիվացված 2014-08-15 Wayback Machine, Время Электроники, 2012(անգլ.)
- ↑ «Тайваньская Hon Hai покупает 66% акций Sharp за $3,5 млрд». ТАСС. 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Почему товары Apple разработаны в Калифорнии, но собраны в Китае» Արխիվացված 2014-08-09 Wayback Machine, HabraHabr, 2012(ռուս.)
- ↑ «Inside Apple’s iPod Factories», MacWorld website, June 12, 2006 Արխիվացված Հուլիս 20, 2011 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Front Company and OEM for Amazon Kindle is…», CrunchGear, 19 November 2007 Արխիվացված 10 Փետրվար 2010 Wayback Machine(անգլ.)
- ↑ Cisco does not directly manufacture its products. Instead, it hires companies like Foxconn Արխիվացված 2017-03-06 Wayback Machine(անգլ.)
- ↑ «The Stark Reality of iPod’s Chinese Factories» Արխիվացված 2011-09-06 Wayback Machine // Daily Mail (2006-08-18). Retrieved 2011-05-27.
- ↑ «Suicides at Foxconn: Light and Death» Արխիվացված 2014-04-10 Wayback Machine // The Economist. 2010-05-27.
- ↑ «Foxconn called to account for another employee suicide» Արխիվացված 2013-05-13 Wayback Machine // WantChinaTimes.com, 26 November 2011
- ↑ «What Has Triggered the Suicide Cluster at Foxconn?» Արխիվացված 2011-08-12 Wayback Machine // The Daily Telegraph (2010-05-16). Retrieved 2010-07-09.
- ↑ «Moral Issues Behind iPhone and Its Makers» Արխիվացված 2012-05-27 Wayback Machine. The New York Times 2012-03-28.
- ↑ Williams, Matt (29 March 2012). «Foxconn audit finds illegal overtime and unpaid wages at Apple factory» Արխիվացված 2017-08-09 Wayback Machine.guardian.co.uk (Guardian News and Media Ltd). Retrieved 2012-05-29.
- ↑ Bonnington, Christina, «Apple’s Foxconn Auditing Group ‘Surrounded With Controversy,’ Critics Say» Արխիվացված 2014-03-16 Wayback Machine, Wired magazine, February 13, 2012
- ↑ Отчёты за 2010 год «Publications: 2010» Արխիվացված 2012-04-13 Wayback Machine. Students and Scholars Against Corporate Misbehavior. Retrieved June 24, 2012. отчёты за 2011 год «Publications: 2011» Արխիվացված 2012-11-07 Wayback Machine. Students and Scholars Against Corporate Misbehavior. Retrieved June 24, 2012. отчёты за 2012 год «Publications: 2012» Արխիվացված 2012-11-07 Wayback Machine. Students and Scholars Against Corporate Misbehavior. Retrieved June 24, 2012.
- ↑ Ben Blanchard, Mark Bendeich, Ron Popeski (Oct 17, 2012). «Foxconn says underage workers used in China plant» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // Thompson Reuters. Retrieved 2013-06-03.