Fefe
«Fefe» | |||||
---|---|---|---|---|---|
6ix9ine-ի սինգլը | |||||
Թողարկված | 22 հուլիսի, 2018 | ||||
Ֆորմատ | թվային ներբեռնում | ||||
Ժանր | հիփ-հոփ | ||||
Տևողություն | 2:59 | ||||
Լեյբլ | TenThousand Projects | ||||
Պրոդյուսեր | Murda Beatz, Cubeatz | ||||
«Fefe» | |||||
6ix9ine-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Նիքի Մինաժի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Fefe», ամերիկացի հիփ-հոփ երաժիշտ 6ix9ine-ի երգը Նիքի Մինաժի և կանադացի հեղինակ և պրոդյուսեր Murda Beatz-ի մասնակցությամբ։ Թողարկվել է 2018 թվականի հուլիսի 22-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր երգի մասին ռեփեր 6ix9ine-ն առաջին անգամ հայտարարել է իր եվրոպական համերգային շրջագայության ժամանակ՝ 2018 թվականի հունիսին։ Հուլիսի 18-ին նա Ինստագրամի իր էջ է վերբեռնել երգի ոչ մեծ հատված[1]։ Հուլիսի 20-ին նա հայտարարել է, որ նոր սինգլի թողարկումը ծրագրված է երկու օր անց[2]։ Հուլիսի 22-ին սինգլը պաշտոնապես թողարկվել է և հասանելի դարձել թվային ներբեռնման համար[3]։ Հուլիսի 24-ին 6ix9ine-ը հայտարարել է, որ սինգլից ստացված շահույթի մի մասը կհատկացնի Նյու Յորքի երիտասարդական ծրագրերին[4]։
«Fefe» սինգլի գեղարվեստական ձևավորումը կատարվել է երգիչների 3D-անիմացիայով արված կերպարների ձևով։ Մինաժի հագին G-string է[3]։
Ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում երգն իր նորամուտը կատարել է չորրորդ հորիզոնականում՝ թողարկման առաջին շաբաթում ունանալով 24,000 օրինակ վաճառք և 45,7 մլն սթրիմինգ։ Դա ամենաբարձր ցուցանիշն է ռեփեր 6ix9ine-ի հաամր («Gummo» սինգլի զբաղեցրած № 12 հորիզոնականից հետո)։ Երգը դարձել է Նիքի Մինաշի 17-րդ հիթը լավագույն տասնյակում, ինչով նա գերազանցել է սեփական ռեկորդը, որ սահամնել էր ռեփեր կանանց շարքում[5]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգն ընդհանուր առմամբ արժանացել է խառը գնահատականների երաժշտական քննադատների և առցանց հրատարակությունների կողմից. Noisey-ից Քրիստեն Քորրին նշել է, որ անհարմարություն է զգում այդ երգի նկատմամբ[6], Idolator-ից Mike Wass-ը գրել է, թե «Մինաժի նոր դարաշրջանը դեռ բոլորովին չի հեռացել ժամանակակից ռեփ բեմի հետին պլան, սակայն նա, թվում է, կորցնում է դիրքերն իր գլխավոր մրցակիցների դեմ»[7]։ Nylon ամսագրից Թեյլոր Բրայանն ռեփերների նոր համագործակցությունն ավելացրել է 2018 թվականին Մինաժի հակադրությունների ցանկում՝ գրելով, թե «եթե 2017 թվականը Քեթի Փերրիին ուղղված հարցերի տարի էր, ապա 2018 թվականը Նիքի Մինաժին ուղղված հարցերի տարի է»[8]։ Երգին դրական է արձագանքել Փիթեր Ա. Բերին XXL ամսագրից[3]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր եվրոպական համերգային շրջագայության ժամանակ՝ 2018 թվականի հունիսին, ռեփեր 6ix9ine-ը հայտարարել է, որ նախատեսում է թողարկել այդ երգի տեսահոլովակը, երբ կվերադառնա ԱՄՆ։ Երգի թիզերը հանրությանը ներկայացվել է հուլիսի 19-ին[1]։ Այդ ժամանակ էլ TMZ-ը հայտնել է, որ 6ix9ine-ը պատրաստում է նոր My Little Pony նոր տեսահոլովակի հետ Նիքի Մինաժի մասնակցությամբ[9]։ Երաժշտական տեսահոլովակը հուլիսի 22-ին վերբեռնվել է YouTube-ի ալիք երգի թողարկումից մի քանի ժամ անց։ Տեսահոլովակը նկարահանել են ռեժիսորներ TrifeDrew-ը և Ուիլյամ Աշերը Figure Eight Creative Group-ից. տեսահոլովակի բեմադրմանը մասնակցել է նաև ռեփեր 6ix9ine-ը[10]։ Նրանում ներկայացված են տարբեր չափերի սառնաշաքարներ և վարդագույն, դեղին ու կարմիր տարատեսակ փուչիկներ[3]։ Առաջին երեք օրվա ընթացքում տեսահոլովակը դիտվել է 32 մլն[11], իսկ առաջին շաբաթում՝ ավելի քան 70 մլն անգամ[12]։ Երգի ուղղահայաց հոլովակը թողարկվել է օգոստոսի 1-ին Spotify-ում[13]։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2018) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[14] | 8 |
Ö3 Austria Top 75[15] | 34 |
Ultratip Flanders[16] | 11 |
Ultratop Wallonia[17] | 42 |
Canadian Hot 100[18] | 4 |
Singles Digitál Top 100[19] | 5 |
Suomen virallinen lista[20] | 11 |
Media Control AG[21] | 16 |
Single Top 10[22] | 5 |
Stream Top 40[23] | 29 |
Իռլանդիա (IRMA)[24] | 21 |
Իտալիա (FIMI)[25] | 30 |
Mega Single Top 100[26] | 14 |
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[27] | 3 |
Նորվեգիա (VG-lista)[28] | 16 |
(AFP)[29] | |
Scottish Singles Top 40[30] | 65 |
Singles Digitál Top 100[31] | 1 |
Շվեդիա (Sverigetopplistan)[32] | 6 |
Schweizer Hitparade[33] | 10 |
UK Singles Chart[34] | 17 |
US Billboard Hot 100[5] | 4 |
Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[35] | 3 |
Rhythmic (Billboard)[36] | 31 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Burks, Tosten (2018 թ․ հուլիսի 19). «Fans Think a Nicki Minaj and 6ix9ine Collab Is Coming Soon». XXL. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Goddard, Kevin (2018 թ․ հուլիսի 21). «Tekashi 6ix9ine's "FEFE" Single Drops This Sunday». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Berry, Peter A. (2018 թ․ հուլիսի 22). «6ix9ine, Nicki Minaj and Murda Beatz Drop Colorful "Fefe" Video». XXL. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Grant, Shawn (2018 թ․ հուլիսի 24). «Tekashi 6ix9ine to Donate Sales from 'FEFE' to NYC Youth Programs». The Source. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 5,0 5,1 Trust, Gary (2018 թ․ հուլիսի 30). «Drake's 'In My Feelings' No. 1 For Third Week on Hot 100, Drake Passes Rihanna For Most Weeks at No. 1 This Decade». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Corry, Kristin (2018 թ․ հուլիսի 25). «6ix9ine Opening For Nicki Minaj and Future's Tour Kinda Sucks». Noisey. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Wass, Mike (2018 թ․ հուլիսի 23). «Nicki Minaj Teams Up With Controversial Rapper 6ix9ine For "Fefe"». Idolator. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ Bryant, Taylor (2018 թ․ հուլիսի 26). «Nicki Minaj, What's… Going On?». Nylon. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Tekashi69's $95k 'My Little Pony' Chain Has Real Human Hair!». TMZ. 2018 թ․ հուլիսի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «6ix9ine, Nicki Minaj, Murda Beatz - "FEFE" (Official Music Video)». YouTube. 2018 թ․ հուլիսի 22. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «6ix9ine Will Open For Nicki Minaj and Future on Their Co-Headlining NICKIHNDRXX Tour». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Dare, Angie (2018 թ․ հուլիսի 30). «Nicki Minaj & Tekashi 6ix9ine's "FEFE" Video Already Has 70 Mil Views». SOHH. Արխիվացված է օրիգինալից 2018-07-30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «6ix9ine - FEFE (feat. Nicki Minaj & Murda Beatz)». Spotify. 2018 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2018 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 6ix9ine feat. Nicki Minaj & Murda Beatz — Fefe Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է August 1, 2018.
- ↑ Ultratop.be — 6ix9ine feat. Nicki Minaj — Fefe (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 3, 2018.
- ↑ Ultratop.be — 6ix9ine feat. Nicki Minaj — Fefe (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 3, 2018.
- ↑ Nicki Minaj Album & Song Chart History Canadian Hot 100 for Nicki Minaj. Ստուգվել է July 31, 2018.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201831 into search. Ստուգվել է August 6, 2018.
- ↑ Finnishcharts.com — 6ix9ine — Fefe (Feat. Nicki Minaj & Murda Beatz). Finland’s Official List
- ↑ 6ix9ine feat. Nicki Minaj & Murda Beatz - Fefe (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է August 3, 2018.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է August 4, 2018.
- ↑ "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено August 4, 2018.
- ↑ «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Top Singoli – Classifica settimanale WK 31» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dutchcharts.nl — 6ix9ine feat. Nicki Minaj — Fefe (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 3, 2018.
- ↑ «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «VG-lista – Topp 20 Single uke 31, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ "Portuguesecharts.com – 6ix9ine feat. Nicki Minaj – Fefe". AFP Top 100 Singles. Retrieved August 4, 2018.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է July 28, 2018.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201831 into search. Ստուգվել է August 6, 2018.
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 6ix9ine feat. Nicki Minaj & Murda Beatz — Fefe swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է August 6, 2018.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է August 4, 2018.
- ↑ Nicki Minaj Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Nicki Minaj. Ստուգվել է July 31, 2018.
- ↑ Nicki Minaj Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Nicki Minaj. Ստուգվել է July 31, 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Fefe» (անգլ.)
|