Du hast
Du hast սինգլ Sehnsucht ալբոմից | ||||
---|---|---|---|---|
Rammstein-ի | ||||
Թողարկված | նոյեմբերի 18, 1997 | |||
Ձայնագրված | Temple Studios, Մալթա, 1997 | |||
Ժանր | Neue Deutsche Härte, Industrial metal | |||
Տևողություն | 3:55 | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Լեյբլ | Motor Music | |||
Պրոդյուսեր | Յակոբ Հելլներ, Rammstein | |||
Rammstein-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Du hast» (գերմ.՝ «Դու ունես»), գերմանական Rammstein խմբի չորրորդ սինգլն է, և երկրորդը՝ Sehnsucht ալբոմից։ Խմբի ամենաճանաչված երգերից է։ 1999-ին առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխությանը՝ «Best metal song (Լավագույն մետալ երգ)» կատեգորիայում։ Դարձել է ամերիկյան «The Matrix» (1999) ֆիլմի սաունդթրեկը։
Երգի հեղինակները օգտագործել են խոսքերի խաղը։ Երգի անվանումը գերմաներենից բառացիորեն թարգմանվում է որպես «դու ունես», իսկ «Du hasst» (դու ատում էս) արտահայտությունը նման է երգի անվանմանը։ Տեքստում կա նաև երրորդ իմաստը՝ «haben» օժանդակ բայը անցյալ ժամանակին խոնարհվելիս դառնում է «hast». Այսպիսով, երգի «Du hast mich gefragt, und ich hab nichts gesagt» տողը թարգմանվում է որպես՝ «Դու ինձ հարցրեցիր, և ես ոչինչ չասացի»։ Պետք է նաև նկատել, որ երգի անգլերեն տարբերակում ասվում է «You Hate», որը նշանակում է «Դու ատում էս»։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Du hast» տեսահոլովակը թողարկվել է 1997 թ. հուլիսի 21-ին։ Նկարահանվել է Բեռլինում՝ Քվենտին Տարանտինոի «Խելագար շներ» ֆիլմի սյուժեյով։
Կենդանի կատարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ երգը հնչել է 1997 թ. ապրիլի 9-ին Ամստերդամում ելույթի ժամանակ[1]։ Տարիների ընթացքում կատարումների ժամանակ օգտագործվել են շատ հնարքներ, որոնցից ամենից շատ՝ չափսերով մեծ հեռախոսը, որով իբր Թիլլ Լինդեմանը զանգում ու երգում է կրկներգը։ Երգը կատարվում է խմբի բոլոր համերգներին։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Du hast (Single Version)» (Ты...) | 3:54 |
2. | «Bück dich (Album Version)» (Нагнись) | 3:21 |
3. | «Du hast (Remix By Jacob Hellner)» (Ты...) | 6:44 |
4. | «Du hast (Remix By Clawfinger)» (Ты...) | 5:24 |
Դիրքերը չարթերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Chart (1997) | Peak position |
---|---|
Ավստրալիա (ARIA Charts) | 97 |
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[2] | 10 |
Կանադա (Canadian rock/alternative chart) (RPM Magazine)[3] | 2 |
Գերմանիա (Media Control Charts) | 5 |
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[4] | 33 |
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) | 186 |
ԱՄՆ (Billboard Magazine։ Hot Mainstream Rock Tracks) | 20 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"RammsteinNicCage.com Concert Info - Amsterdam, The Netherlands - April 9, 1997"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Rammstein - Du hast - austriancharts.at (in German)».
- ↑ «PRM Magazine. Rock/Alternative - Volume 68, No. 6, November 02 1998». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Rammstein - Du hast - hitparade.ch (in German)».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|