[go: up one dir, main page]

Jump to content

De mulieribus claris

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
De mulieribus claris
լատին․՝ De Mulieribus Claris
ՀեղինակՋովաննի Բոկաչչո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկենսագրական բառարան
Բնօրինակ լեզումիջնադարյան լատիներեն
Ստեղծման տարեթիվ1362
ԵրկիրԻտալիա
Հրատարակման տարեթիվմոտ 14-րդ դար
 De mulieribus claris Վիքիպահեստում

«De mulieribus claris», «De claris mulieribus» («Նշանավոր կանանց մասին»), իտալական Վերածննդի ականավոր ներկայացուցիչ, նորավեպերի հանրահայտ ժողովածուի՝ «Դեկամերոն» գրքի հեղինակ Ջովաննի Բոկաչչոյի (1313 - 1375) աշխատությունը, որի մեջ ամփոփված են 106 կանանց կենսագրություններ՝ սկսած մարդկության նախամայր Թվայից մինչև Նեապոլի թագուհի Իոաննան։ Արևմտյան գրականությունների պատմության մեջ դա առաջին ժողովածուն է, որն ամբողջությամբ նվիրված է բացառապես կանանց կենսագրություններին։ Ընդ որում՝ առաքինի գործերով ու արարքներով աչքի ընկած կանանց ոչ ծավալուն կենսագրականների կողքին հեղինակը տեղ է հատկացրել նաև արատավոր վարքուբարքի տեր կանանց հակիրճ կենսագրականներին։ Աշխատության առաջաբանում նա նշել է, որ ինքը այն հույսն է փայփայում, թե լավը ընդօրինակության կարժանանա, իսկ վատը կդատապարտվի ու կմերժվի ընթերցողների կողմից[1]։

«De mulieribus claris»-ը գրված է լատիներեն[2]։ Գիրքը չափազանց մեծ ժողովրդականություն է վայելել ու լայնորեն տարածվել հատկապես 14-16-րդ դարերում։

Բոկաչչոն պատրաստել է նաև նշանավոր այրերի կենսագրությունների ժողովածու՝ De Casibus Virorum Illustrium («Նշանավոր այրերի ճակատագրերը») խորագրով։ Նա խոստովանել է, որ նշանավոր անձանց կենսագրությունների վերոնշյալ երկու ժողովածուները կազմելիս ինքը ներշնչվել է Պետրարկայի De Viris Illustribus գրքից[3]։

Կենսագրությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անունը՝ լատիներեն Անունը՝ հայերեն[4] Նշումներ Պատկեր
1 I. De Eva parente prima. Եվա՝ մարդկության նախամայր
2 II. De Semiramide regina Assyriorum. Շամիրամ՝ ասորեստանցիների թագուհի
3 III. De Opi Saturni coniuge. Օպա՝ Սատուռնի կինը հինհռոմեական դիցուհի
4 IV. De Iunone regnorum dea Յունոնա՝ գերագույն դիցուհի հինհռոմեական դիցուհի
5 V. De Cerere dea frugum et Syculorum regina. Ցերերա հինհռոմեական դիցուհի
6 VI. De Minerva. Միներվա՝ հինհռոմեական դիցուհի
7 VII. De Venere Cypriorum regina. Վեներա՝ Կիպրոսի թագուհի հինհռոմեական դիցուհի
8 VIII. De Yside regina atque dea Egyptiorum. Իսիս՝ Եգիպտոսի թագուհի և աստվածուհի եգիպտական և հինհռոմեական դիցուհի
9 IX. De Europa Cretensium regina. Եվրոպա՝ Կրետեի թագուհի
10 X. De Lybia regina Lybie. Լիբյա՝ Լիբիայի թագուհի
11-12 XI, XII. De Marpesia et Lampedone reginis Amazonum. Մարպեսիա և Լամպեդո՝ ամազոնուհիների թագուհիներ
13 XIII. De Tisbe babilonia virgine. Պիրամ ու բաբելոնյան կույս Թիսբե
14 XIV. De Ypermestra Argivorum regina et sacerdote Iunonis. Հիպերմեստրա՝ արգիվցիների թագուհի ու Յունոնայի քրմուհի
15 XV. De Nyobe regina Thebanorum. Նիոբե՝ Թեբեի թագուհի
16 XVI. De Ysiphile regina Lemni. Հիպսիպիլա՝ Լեմնոսի թագուհի
17 XVII. De Medea regina Colcorum. Մեդեա՝ Կողքիսի թագուհի
18 XVIII. De Aragne colophonia muliere. Արախնա՝ Կոլոֆոսյան ջուլհակուհի
19-20 XIX, XX. De Orythia et Anthiope reginis Amazonum. Օրիթիա և Անտիոպա՝ ամազոնուհիների թագուհիներ
21 XXI. De Erytrea seu Eriphila sibilla. Էրիտրեա կամ Հերաֆիլա՝ սիբիլուհի Էրիտրեյան սիբիլուհի
22 XXII. De Medusa filia Phorci. Մեդուզա՝ Թորկիոսի դուստրը
23 XXIII. De Yole Etholorum regis filia. Իոլա՝ էտոլցիների արքայի դուստր
24 XXIV. De Deyanira Herculis coniuge. Դեյանիրա՝, Հերակլեսի կինը
25 XXV. De Yocasta Thebarum regina. Իոկաստա՝ Թեբեի թագուհի
26 XXVI. De Almathea seu Deyphebe sybilla. Ամալֆեյա կամ Դեիթոբա՝ սիբիլլուհի կումյան սիբիլլուհի
27 XXVII. De Nycostrata seu Carmenta Yonii regis filia. Կարմենտա՝ Իոնիա արքայի դուստր կիմերական սիբիլլուհի
28 XXVIII. De Pocri Cephali coniuge. Պրոկրիդա՝ Ցեֆալուսի կինը
29 XXIX. De Argia Polinicis coniuge et Adrasti regis filia. Արգիյա՝ Պոլինիկոսի կինը
30 XXX. De Manthone Thyresie filia. Մանտո՝ Թիրեսիասի դուստրը գուշակուհի
31 XXXI. De coniugibus Meniarum. Մենիացիներ կանայք
32 XXXII. De Penthessilea regina Amazonum. Պենտեսիլեա՝ ամազոնուհիների թագուհի
33 XXXIII. De Polysena Priami regis filia. Պոլիքսենա՝ Պրիամոս արքայի դուստրը
34 XXXIV. De Hecuba regina Troianorum. Հեկուբ՝ տրոյացիների թագուհի
35 XXXV. De Cassandra Priami Troianorum regis filia. Կասանդրա՝ Տրոյայի արքա Պրիամոսի դուստրը գուշակուհի
36 XXXVI. De Clitemestra Micenarum regina. Կլիտեմնեստրա՝ Միկենեի թագուհի
37 XXXVII. De Helena Menelai regis coniuge. Հեղինե՝ Մենելայոս արքայի կինը
38 XXXVIII. De Circe Solis filia. Ցիրցեա՝ Արևի դուստրը կախարդուհի
39 XXXIX. De Camilla Volscorum regina. Կամիլլա՝ վոլսկերի թագուհի ռազմուհի
40 XL. De Penelope Ulixis coniuge. Պենելոպե՝ Ոդիսևսի կինը
41 XLI. De Lavinia Laurentum regina. Լավինյա՝ Լավրենտումի թագուհի
42 XLII. De Didone seu Elissa Cartaginensium regina. Դիդոնա կամ Էլիսա՝ Կարթագենի թագուհի
43 XLIII. De Nicaula Ethyopum regina. Նիկաուլա՝ Եթովպիայի թագուհի
44 XLIV. De Panphyle Platee filia. Պամֆիլա՝ Պլաթեոսի դուստրը


(en)

ջուլհակուհի

45 XLV. De Rhea Ylia vestali virgine. Ռեյա Սիլվիա՝ վեստալուհի կույս
46 XLVI. De Gaia Cirilla Tarquinii Prisci regis coniuge. Գայա Ցիրիլլա՝ Լուցիուս Տարկվինիուս արքայի կինը
47 XLVII. De Sapho puella lesbia et poeta. Սապֆո, լեսբոսցի բանաստեղծուհի
48 XLVIII. De Lucretia Collatini coniuge. Լուկրեցիա՝ Կոլլատինուսի կինը
49 XLIX. De Thamiri Scitharum regina. Տոմիրիս՝ սկիֆյան թագուհի
50 L. De Leena meretrice. Լեենա՝ կուրտիզանուհի
(en)
51 LI. De Atalia regina Ierusalem. Ատալիա՝ Երուսաղեմի թագուհի
52 LII. De Cloelia romana virgine. Կլելիա՝ հռոմեացի կույս
53 LIII. De Hyppone greca muliere. Հիպպո՝ հույն կին
(en)
54 LIV. De Megulia Dotata. Մեոգիլիա Դոտոտա
(en)
55 LV . De Veturia romana matrona. Վետուրիա՝ հռոմեացի մատրոնա
(en)
56 LVI. De Thamari Myconis filia. Թիմարետ՝ Միկոնի դուստրը նկարչուհի
57 LVII. De Arthemisia regina Carie. Արտեմիսիա Կարիայի թագուհի
58 LVIII. De Virginea virgine Virginii filia. Վիրգինիա՝ հռոմեացի կույս
59 LIX. De Yrene Cratini filia. Էյրենա՝ Կրատինոսի դուստրը նկարչուհի

(կամ՝ Իրինա)

60 LX. De Leuntio. Լեոտիոն փիլիսոփա
61 LXI. De Olympiade regina Macedonie. Օլիմպիադա Էպիրոսցի՝ Մակեդոնիայի թագուհի
62 LXII. De Claudia vestali virgine. Կլավդիա՝ վեստալուհի կույս (en)
63 LXIII. De Virginea Lucii Volupnii coniuge. Վիրգինիա՝ Լուցիուս Վոլումնիուսի կինը

(en)

64 LXIV. De Flora meretrice dea florum et Zephiri coniuge. Ֆլորա՝ ծաղիկների թագուհին հինհռոմեական դիցուհի
65 LXV. De romana iuvencula. ծնողասեր հռոմեուհի հռոմեացի անանուն հերոսուհի]]
66 LXVI. De Martia Varronis. Մարսիա Կիզիկոսցի՝ Վառոնի դուստրը նկարչուհի,

նույն ինքը՝ Յայա Կիզիկոսցի

67 LXVII. De Sulpitia Fulvii Flacci coniuge. Սուլպիցիա՝ Կվինտուս Ֆուլվիուս Ֆլակկուսի կինը (en)
68 LXVIII. De Armonia Gelonis syculi filia. Հարմոնիա՝ Գելոն Սիցիլիացու դուստրը
69 LXIX. De Busa canusina apula muliere. Բուսա Կանոպացի (en)
70 LXX. De Sophonisba regina Numidie. Սոֆոնիսբա՝ Նումիդիայի թագուհի
71 LXXI. De Theosena Heredici principis filia. Թեոքսենա՝ Հերոդիկոսի դուստրը (en)
72 LXXII. De Beronice Capadecie regina. Լաոդիկա Կապադովկիացի՝ Կապադովկիայի թագուհի
73 LXXIII. De coniuge Orgiagentis gallogreci. Քիոմարա՝ Օրգիագենտիս Գալաթացու կինը
74 LXXIV. De Tertia Emilia primi Africani coniuge. Էմիլիա Տերցիա՝ Աֆրիկանուս Ավագի կինը
75 LXXV. De Dripetrua Laodocie regina. Դրեպետրուա՝ Լաոդիկիայի թագուհի

(en)

76 LXXVI. De Sempronia Gracci. Սեմպրոնիա՝ Գրակքոսի դուստրը
77 LXXVII. De Claudia Quinta muliere romana. Կլավդիա Կվինտա հռոմեուհի (en)
78 LXXVIII. De Hypsicratea regina Ponti. Հիպսիկրատիա՝ Պոնտոսի թագուհի ռազմուհի
79 LXXIX. De Sempronia romana. Սեմպրոնիա հռոմեուհի (en)
80 LXXX. De coniugibus <Cymbrorum>. Կիմբրերի կանայք
81 LXXXI. De Iulia Gaii Cesaris dictatoris filia. Յուլիա՝ Հուլիոս Կեսարի դուստրը
82 LXXXII. De Portia Catonis Uticensis filia. Պորցիա՝ Կատոն Ուտիցիացու դուստրը
83 LXXXIII. De Curia Quinti Lucretii coniuge. Կուրիա՝ Կվինտուս Լուկրեցիուսի կինը (en)
84 LXXXIV. De Hortensia Quinti Hortensii filia. Հորտենզիա՝ Կվինտուսիդուստրը հռետոր
85 LXXXV. De Sulpitia Truscellionis comuge. Սուլպենցիա՝ Լուցիուս Կոռնելիուս Տրուսցելիոնիսի կինը

(en)

86 LXXXVI. De Cornificia poeta. Կոռնիֆիցիա բանաստեղծուհի
87 LXXXVII. De Marianne Iudecrum regina. Մարիաննա՝ Հուդայի թագուհի
88 LXXXVIII. De Cleopatra regina Egyptiorum. Կլեոպատրա՝ Եգիպտոսի թագուհի
89 LXXXIX. De Antonia Antonii filia. Անտոնիա Կրտսեր՝ Անտոնիուսի դուստրը
90 XC. De Agrippina Germanici coniuge. Ագրիպինա Ավագ՝ Գերմանիկուսի կինը
91 XCI. De Paulina romana femina. Պաուլինա հռոմեուհի Անուբիսի մասին անեկդոտի աղբյուրը, Historiarum II, 4[5]
92 XCII. De Agrippina Neronis Cesaris matre. Ագրիպինա Կրտսեր՝ Ներոն կայսեր մայրը
93 XCIII. De Epycari libertina. Էպիքարիդա՝ ազատ արձակված կին
94 XCIV. De Pompeia Paulina Senece coniuge. Պոմպեա Պաուլինա՝ Սենեկայի կինը (en)
95 XCV. De Sabina Poppea Neronis coniuge. Պոմպեա Սաբինա՝ Ներոնի կինը
96 XCVI. De Triaria Lucii Vitellii coniuge. Տրիարիա՝ Լուցիուս Վիտելիուսի կինը ռազմուհի

(en)

97 XCVII. De Proba Adelphi coniuge. Ֆալտոնիա Պրոբա՝ Ադելֆիուսի կինը բանաստեղծուհի
98 XCVIII. De Faustina Augusta. Ֆաուստինա Ավգուստա
99 XCIX. De Semiamira muliere messana. Սեմիամիրա՝ մեսանացի կին
100 C. De Zenobia Palmirenorum regina. Զենոբիա՝ Պալմիրայի թագուհի
101 CI. De Iohanna anglica papa. Իոաննա՝ պապուհի
102 CII. De Yrene costantinopolitana imperatrice. Իրինա Բյուզանդացի՝ Կոստանդնուպոլսի կայսրուհի
103 CIII. De Enguldrada florentina virgme. Էնգուլդրադա՝ ֆլորենցիացի կույս (en)
104 CIV. De Constantia Romanorum imperatrice et regina Sycilie. Կոնստանցա՝ Հռոմի կայսրուհի և Սիցիլիայի թագուհի
105 CV. De Cammiola senensi vidua. Կամիոլա՝ սիենացի այրի (en)
106 CVI. De Iohanna Ierusalem et Sycilie regina. Յոհաննա՝ Երուսաղեմի և Սիցիլիայի թագուհի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Boccaccio (2003), էջ. xii
  2. Professor Giovanni Boccaccio, Джовани Бокачо, Giovanni Boccaccio De Mulieribus Claris. — Harvard University Press, 2001. — 572 с. — ISBN 978-0-674-00347-7
  3. Boccaccio (2003), էջեր. xii, xv
  4. Giovanni Boccaccio Famous Women. — Harvard University Press, 2003. — 324 с. — ISBN 978-0-674-01130-4
  5. Francesco Tateo Boccaccio. — Gius.Laterza & Figli Spa, 2015-06-01. — 182 с. — ISBN 978-88-581-2152-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «De mulieribus claris» հոդվածին։