[go: up one dir, main page]

Jump to content

Բոինգ 757

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Boeing 757ից)
Բոինգ 757
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակnarrow-body jet airliner with 2 engines?
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
ԱրտադրողBoeing Commercial Airplanes
Առաջին թռիչք1982 թ. փետրվարի 19
Շահագործման սկիզբ1983
Կարգավիճակշահագործվող
ՇահագործողներAmerican Airlines (143) Delta Air Lines (121)
United Airlines (97)
United Parcel Service (75)
Արտադրման թվականներ1982 - 2004
Միավոր արտադրված1 050
Միավորի արժեք757-200` $65 մլն. (2002)
757-300` $80 մլն. (2002)
 Boeing 757 Վիքիպահեստում

Boeing 757` ամերիկյան Բոինգ ընկերության արտադրության միջին հեռավորության օդանավ է։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրության դրվելու սկզբում նախատեսված է եղել British Airways և Eastern Air Lines ընկերությունների հնացող Boeing 727-ներին փոխարինելու համար։ Հետագայում սկսել է լայնորեն օգտագործվել Միացյալ Նահանգների քաղաքների, ինչպես նաև` Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի և ևրոպայի միջև իրականացվող տրանսատլանտյան ծանրաբեռնված երթուղիներում։ Ընդհանուր առմամբ, 757-ը համարվում է Բոինգ-ի առավել հաջողված կոմերցիոն նախագծերից մեկը[1]։

Boeing 757-ը միջին չափսերի, նեղ մարմնով երկու շարժիչանի օդանավ է։ Ընդունակ է փոխադրելու 200-ից 295 ուղևոր 5830-ից 7590 կիլոմետրի վրա։ Արտադրվել է 1982-ից սկսած։ Արտադրությունը դադարեցվել է 2004 թ. հոկտեմբերի 28-ին 1050 հատ արտադրելուց հետո[2]։ Այս տեսակի վերջին օդանավը 2005 թ. նոյեմբերի 28-ին փոխանցվել է Shanghai Airlines ընկերությանը։ Ենթարկվել է ութ կործանարար վթարների, որոնցից յոթը՝ զոհերով։

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
7N7-ը Ֆարնբորոուի օդային շոուում ներկայանում է որպես 757-200

70-ականների սկզբին 747-ի արձակումից հետո Boeing-ն սկսեց զարգացնել նեղ մարմնով 727[3]։ Ստեղծված լինելով կարճ և միջին չվուղիների համար, երեք շարժիչանի 727-ը 1960-ականների ամենալավ վաճառվող օդանավն էր և միացյալ նահանգների ներքին օդուղիների շուկայի հիմնասյունը[3][4]։ Աշխատանքները կենտրոնացան 727-ի ամենահաջողված 189 տեղանոց 727-200-ը զարգացնելու վրա։ Կար երկու մոտեցում՝ զարգացրած 727-300 և բոլորովին նոր օդանավ՝ 7N7 անունով[5]։ Առաջին տարբերակն ավելի էժան էր արժենալու, քանի որ պետք է օգտագործվեր 727-ի գոյություն ունեցող տեխնոլոգիան՝ նոր նյութերով։

757-200 757-200PF 757-300
Անձնակազմը Երկու
Նստատեղեր 200 (երկրորդ կարգի)
239 (առաջին կարգի)
N/A 243 (երկրորդ կարգի)
295[6] (առաջին կարգի, առավելագույնը)
Բեռնախցի ծավալը 43.3 մ3
Երկարությունը 47.32մ 54.47մ
Թևերի բացվածքը 38.05մ
Պոչի բարձրությունը 13.56մ
Դատարկ քաշը 57 840կգ 64 590կգ
Առավելագույն բեռնված քաշը 115 680կգ 123 600կգ)
Ճախրելու արագությունը 530կմ/ժ, 850կմ/ժ 10.66կմ բարձրության վրա
Առավելագույն արագությունը 567կմ/ժ, 913կմ/ժ
Վառելիքի պաշարը 43 490լ 42 680լ 43 400լ
Թռիչքայի բարձրությունը 12,800մ
Շարժիչները (×2) Rolls-Royce RB211
Pratt & Whitney PW2037
Pratt & Whitney PW2000
Rolls-Royce RB211
Pratt & Whitney PW2037
Pratt & Whitney PW2000
Pratt & Whitney PW2000

Վթարներ և պատահարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավի համարը Ամսաթիվ Վայրը Նկարագրությունը Զոհեր Նավում եղածներ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն B-2812 1990 թ. հոկտեմբերի 2 Գուանչժոու Թռիչքի սպասելիս բախվել է վազքուղու վրա ընկած B737-ի հետ 46 122
Ամերիկայի Միացյալ Նահանգներ N651AA 1995 թ. դեկտեմբերի 20 Բուգա (Կոլումբիա) Կործանվել է լեռներում անձնակազմի սխալից 159 163
Թուրքիա TC-GEN 1996 թ. փետրվարի 6 Ատլանտյան օվկիանոս Արագության ցուցիչը բաց է եղել թռիչքից առաջ մի քանի օր և տվել է սխալ ցուցմունք 189 189
Պերու N52AW 1996 թ. հոկտեմբերի 2 Խաղաղ օվկիանոս Լվացման ժամանակ կպչուն ժապավենով փակել են Պիտոյի խողովակը և մոռացել են հանեն 70 70
Միացյալ Թագավորություն G-BYAG 1999 թ. սեպտեմբերի 14 Ժիրոնա, Իսպանիա Հեղեղի ժամանակ կատարված կոշտ վայրէջքից դուրս է գլորվել վազքուղուց և ջարդվել է երեք մասերի[7] 0 245
Ամերիկայի Միացյալ Նահանգներ N644AA 2001 թ. սեպտեմբերի 11 Վաշինգտոն Բռնագրավել են ահաբեկիչները և ուղղել են Պենտագոնի շենքի վրա 125+64 64
Ամերիկայի Միացյալ Նահանգներ N591UA 2001 թ. սեպտեմբերի 11 Փենսիլվանիա, Միացյալ Նահանգներ Կործանվել է այն բանից հետո, երբ ահաբեկիչները պայքարի մեջ են մտել ահաբեկիչների հետ 44 44
Բահրեյն A9C-DHL 2002 թ. հուլիսի 1 Բոդենի լճի վերևում, Գերմանիա Կարգավարի սխալից օդում բախվել է Տու 154-ի հետ 69+2 2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McMillin, Molly (2004 թ․ օգոստոսի 10). «Wichita's final 757 to take a bow». Wichita Eagle. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Boeing Marks Completion of its 757 Commercial Airplane Program»
  3. 3,0 3,1 Norris & Wagner 1998, էջեր. 143–45.
  4. Norris & Wagner 1999, էջ. 12.
  5. Norris & Wagner 1998, էջ. 144.
  6. FAA Type Certificate Data Sheet http://rgl.faa.gov/Regulatory_and_Guidance_Library/rgMakeModel.nsf/0/76f1b4b597ac25cf86257d430062f219/$FILE/A2NM_Rev_31.pdf Արխիվացված 2016-01-03 Wayback Machine
  7. «Accident Database: Accident Synopsis 09141999». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 757» հոդվածին։