[go: up one dir, main page]

Jump to content

Billboard 200

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Billboard 200 (Billboard ամսագրի թոփ 200), 200 ամենաշատ վաճառված երաժշտական ալբոմների և մինի-ալբոմների հիթ-շքերթ, ըստ Billboard ամսագրի։ Դա արվում է երգչի կամ արտիստի հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ Հաճախ մարդիկ հիշում են երգչի գրաված առաջնակարգ հորիզոնականները, ալբոմների երգերը, որոնք այլ երգերի համեմատ ավելի թանկ արժեին (գոնե մեկ շաբաթ շարունակ)։ Հիթ-շքերթը հիմնավորվում է միայն վաճառքների թվերի վրա (ԱՄՆ-ի տարածքում)։ Վաճառքը, որը հաշվում են մեկ շաբաթվա համար, սկսվում է երկուշաբթի օրը և տևում է մինչև կիրակի։ Նոր հիթ-շքերթի տվյալները հայտնվում են հինգշաբթի օրը։ Նման մի հիթ-շքերթ կոչվում է Billboard Hot 100։

Սովորաբար նոր ալբոմը հայտնվում է ամերիկյան շուկայում երեքշաբթի օրը։

Billboard-ը սկսել է հիթ-շքերթներ թողարկել 1945 թվականից։ Սկզբում հաշվի էր առնվում միայն 5 առաջնակարգ հորիզոնականները, հիթ-շքերթների մասին տեղեկությունները ամեն շաբաթ չէին թողարկվում, երբեմն դրանք չէին թարմացվում 3-7 շաբաթ շարունակ։ Ամենշաբաթյա ֆորմատով Billboard-ը սկսեց թողարկվել 1956 թվականին։

Սկսած 1959 թվականի մայիսի 25-ից Billboard-ը սկսեց տարանջատել 2 տիպի հիթ-շքերթներ. 1-ը ստերեո ալբոմների հիթ-շքերթ (30 հորիզոնական), 2-ը մոնո ալբոմների հիթ-շքերթ (50 հորիզոնական)։ Այդ հիթ-շքերթները սկսեցին կրել Երաժշտական Ալբոմների Լավագույն Վաճառք անվանումները։ Մինչև 1963 թվականն այդ հիթ-շքերթների տեղերը անընդհատ փոխվում էին։ Այդ ժամանակահատվածի համար ստերեո ալբոմների հիթ-շքերթը ներառում էր 50 հորիզոնական, իսկ մոնո ալբոմների հիթ-շքերթը՝ 150։

1963 թվականի օգոստոսի 17-ին ստերեո և մոնո հիթ-շքերթները միաձուլվեցին մեկ ընդհանուր հիթ-շքերթի ներքո։ Այն ներառում էր 150 հորիզոնական և կրում էր Լավագույն Երկարակյաց Սկավառակ անվանումը։ 1967 թվականի ապրիլ 1-ին հիթ-շքերթը ընդլայնվեց մինչև 175 հորիզոնական, իսկ 1967 թվականի մայիսի 13-ին արդեն ընդգրկում էր 200 հորիզոնական։ 1984 թվականին հիթ-շքերթը կրկին վերանվանվեց Լավագույն 200 Ալբոմ։ 1992 թվականի մարտի 14-ին հիթ-շքերթը ստացավ իր ներկայիս անվանումը՝ Billboard Top 200։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]