[go: up one dir, main page]

Jump to content

Baby Shark

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Baby Shark»
ի երգը
Ժանրմանկական երգ
Baby Shark

«Baby Shark», շնաձկների ընտանիքի մասին մանկական երգ։ Pinkfong կորեական նախագծով տեսահոլովակը դարձել է հայտնի վիրուսային տեսանյութ. ՅուԹյուբում երգը լսվել է 6 մլրդ անգամ[1]։ 2018 թվականի աշնանը երգը 11 շաբաթ եղել է Kid Digital Song Sales հիթ-շքերթի առաջին տեղում[2]։

«Baby Shark»-ը եղել է խարույկի մասին երգ, որտեղ շնաձկների ընտանիքի յուրաքանչյուր անդամ ներկայացվել է ձեռքերի տարբեր շարժումներով։ Տարբեր տարբերակներում շնաձկները որսում են ձկների, ուտում են նավաստի կամ սպանում են մարդկանց, ովքեր հետո հայտնվում են երկնքում[3]։

Գերմանական տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Baby Shark»-ի պարային տարբերակն առաջին անգամ առցանց տարածվել է Յություբում 2007 թվականին՝ «Kleiner Hai»[4] անվանումով տեսահոլովակի միջոցով, որը հրապարակվել է Ալեքսանդրա Մյուլլերի (գերմ.՝ Alexandra Müller) կողմից, որը նաև հայտնի է alemue բեմական կեղծանվամբ[5]։ Այս տարբերակը կապված է Ծնոտներ ֆիլմի երաժշտության հետ, որտեղ պատմվում է փոքրիկ շնաձկան մասին, ով մեծանում է և ուտում է լողորդի[6]։ Տեսահոլովակը շատ արագ ձեռք է բերել հայտնիություն[7][8]։ Երգը հասել է առավելագույնին՝ գերմանական հիթ-շքերթի 25-րդ տեղում և ավստրիական հիթ-շքերթի 21-րդ տեղում[9][10]։ Երգի և օրիգինալ տեսահոլովակի հիման վրա Յություբ համայնքը ստեղծել է հայտնի երաժշտական տեսահոլովակ, որը քրաուդսորսինգի տիպիկ օրինակ է։ Երգի գերմանական տարբերակը մնում է հայտնի գերմանական երիտասարդական խմբերի շրջանում և մի քանի տարբերակներ (նաև գերմաներենի տարբեր բարբառներով[11]) հրապարակվել են այն պահից հետո, երբ նրանք 2007 թվականին առաջին անգամ ձեռք են բերում հայտնիություն։

Pinkfong-ի տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Baby Shark» երգը հանրածանոթ է դարձել Pinkfong-ի կողմից թողարկված տեսանյութով, որը Հարավային Կորեայի SmartStudy մեդիա-սթարթափի կրթական ապրանքանիշն է, որը կոչվում է «Baby Shark» (հանգըլ: 상어 가족; կոր․ նոր ռոմ․: Sang-eo Gajok), թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին և ունեցել է 2 մլրդ-ից ավելի դիտում[12]։ Այս տարբերակը սկսվում է չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի սիմֆոնիա № 9-ով , որը հիշեցնում է Ծնոտներ ֆիլմի երաժշտությունը։ Երգում պատմվում է շնաձկների ընտանիքի մասին, որոնք որսում են ձկներին[13]։

2017 թվականին Ինդոնեզիայում տեսահոլովակը դարձել է վիրուսային, և տարիների ընթացքում տարածվել է ասիական շատ երկրներում՝ հատկապես Հարավարևելյան Ասիայում։ Բջջային հավելվածը ներառվել է 2017 թվականին Հարավային Կորեայի, Բանգլադեշի, Սինգապուրի, Հոնկոնգի, Ինդոնեզիայի և նման երկրներում ընտանեկան հավելվածների (family apps)[14] կատեգորիայում ամենածանրաբեռնվածների տասնյակում, «Baby Shark» երգի պարային տարբերակը թողարկվել է 2016 թվականի հունիսի 17-ին[15] և ստացել է ավելի քան 2 մլրդ դիտում ամբողջ աշխարհում՝ դառնալով Յություբի 26-րդ ամենադիտվող տեսահոլովակը[16]։

Իր ճանաչվածության համար, նա խթանել է օնլայն պարերի հանդեպ ընդհանուր հետաքրքրվածություն ամբողջ աշխարհում, այդ ժամանակ մեջբերելով՝ «Հաջորդ մեծ գործը՝ Gangnam Style-ի իշխելուց հետո»։ Քեյ փոփ խմբերը՝ Girls' Generation, Twice, Red Velvet, Blackpink սկսեցին խթանել այս վիրուսային երգի տարածումը՝ քավր տարբերակների և պարերի միջոցով՝ մասնավորապես իրենց հեռուստաշոուների և համերգների ժամանակ[17][18]։ 2018 թվականի օգոստոսին երգը սկսեց տարածվել Եվրոպայում և Ամերիկայում[19]։ 2018 թվականի սեպտեմբերին Էլեն Դեջեներեսը իր Էլեն ԴեՋեներեսի շոուի ժամանակ ցույց է տվել իր սեփական տարբերակը, իսկ Ջեյմս Քորդենը իր տարբերակը ցույց է տվել «The Late Late Show with James Corden» շոուի ժամանակ[20]։ 2018 թվականի դեկտեմբերի սկզբին երգը եղել է The X Factor հեռուստահաղորդման մեջ, քանի որ դա խնդրել էր Էրիկը՝ ժյուրիի գլխավոր անդամի և պրոդյուսեր Սայմոն Քաուելի չորս տարեկան որդին[21]։

Անգլերեն տարբերակում միայն թվարկվում է շնաձկների ընտանիքը, իսկ կորեական տարբերակում ասվում է՝ մայրիկ շնաձուկը «համակրելի է», հայրիկ շնաձուկը՝ «ուժեղ», տատիկ շնաձուկը՝ «բարի», իսկ պապիկ շնաձուկը՝ «խիստ»։ 2018 թվականի հարավկորեական Kyunghyang Shinmun թերթը հրապարակել է առաջադեմ հոդված, որը երգի տեքստը դատապարտում է որպես խտրականական։

«Johnny Johnny Yes Papa» ինտերնետային երգի բառերը խառնվել են «Baby Shark»-ի տեքստի հետ[22]։

2012 թվականի փոփոխության հետ կապված, երբ Billboard Hot 100 երաժշտական չարթերում սկսել են հաշվի առնել նաև Յություբումում երաժշտական տեսահոլովակների առցանց դիտումները, «Baby Shark»-ը միանգամից Billboard Top 100 է ներխուժել 32-րդ հորիզոնականով, որը սկսվել է 2019 թվականի հունվարի 7-ին (պաշտոնական հիթ-շքերթը ՝ հունվարի 12-ին)[23]։

Ռուսական տարբերակով երգը և տեսահոլովակը գոյություն ունեն «Kote TV» ալիքում[24][25]։

Տարեկան ամփոփիչ հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
հիթ-շքերթներ (2019) Դիրք
կանադա (Canadian Hot 100)[26] 85
UK Singles (Official Charts Company)[27] 48
US Billboard Hot 100[28] 75

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1.  «Baby Shark»
  2. Rutherford, Kevin (2019 թ․ հունվարի 8). «'Baby Shark' Debuts in Billboard Hot 100's Top 40». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. Valens, Ana (2018 թ․ նոյեմբերի 18). «'Baby Shark' reminds us of the past—and that's what makes it a great meme». The Daily Dot. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Оригинальные источники «Kleiner Hai» от Александры Мюллер (Alexandra Müller):
  5. «Where did the Baby Shark song come from?». Evening Standard. 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. Pineros, Benjamin (2018 թ․ սեպտեմբերի 18). «Sexism, German memes and right-wing chants: Behind the 'Baby Shark' viral sensation». Techly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Alemuel Biografie». last fm. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Schnappt der "kleine Hai" nach "Schnappi"?». Bild Zeitung online. 2008 թ․ մայիսի 29.
  9. «Offizielle Deutsche Charts - Offizielle Deutsche Charts». www.offiziellecharts.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  10. Hung, Steffen. «Kleiner Hai feat. Alemuel - Kleiner Hai - dim dim...». austriancharts.at. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. Hassendoerper. «WRS Baby Hai». YouTube. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «Baby Shark | Animal Songs | PINKFONG Songs for Children». 2015 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. Sen, Indrani. «The story behind the astonishingly viral Baby Shark YouTube video». Quartzy. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. «PINKFONG» – via Facebook.
  15. «Baby Shark Dance | Sing and Dance! | Animal Songs | PINKFONG Songs for Children». 2016 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. «Who Is Behind The Viral 'Baby Shark' Song And How Is It Taking Over Our Lives?». Rojakdaily.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  17. Ramirez, Elaine. «How This 'Baby Shark' Video Went Insanely Viral In Indonesia». Forbes.
  18. «"Baby Shark" Dance Craze From South Korea Dominates Online World». Phil News. 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  19. Sen, Indrani (2018 թ․ օգոստոսի 27). «The story behind the astonishingly viral Baby Shark YouTube video». Quartz. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  20. «James Corden, Ellen, and The Internet: Why is Everyone Dancing to 'Baby Shark' Nursery Jingle?». News18. 2018 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  21. Dosani, Rishma (2018 թ․ դեկտեմբերի 2). «Simon Cowell's son Eric makes X Factor debut as Baby Shark opens final show». Metro. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  22. «People Are Freaking Out Over This "Johnny Johnny" And "Baby Shark" Video Mashup». BuzzFeed News. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  23. Victor, Daniel (2019 թ․ հունվարի 10). «Baby Shark (Doo Doo Doo Doo Doo Doo) Billboard Chart (Doo Doo Doo Doo Doo Doo)». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  24. Акулёнок я туруру 1 час/Shark tururu 1 hours.
  25. Акуленок Танцы для детей.
  26. «Canadian Hot 100 – Year-End 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  27. «End of Year Singles Chart Top 100 – 2019». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  28. «Hot 100 Songs – Year-End 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Baby Shark» հոդվածին։