Another Part of Me (անգլ. թարգմանաբար՝ «Իմ մյուս մասը»), ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը։ Երգիչն այն գրել և ձայնագրել է 1985-1986 թվականներին 17 րոպե տևողությամբ 3D«Կապիտան Իո»ֆիլմի համար։ 1987 թվականին ներառվել է երգչի «Bad » 7-րդ ստուդիական ալբոմի մեջ։ Որպես սինգլ՝ սկավառակներով թողարկվել է 1988 թվականի հուլիսին «Epic Records» ձայնագրման լեյբլում։ Երգի պրոդյուսերներն են դարձել Ջեքսոնն ու Կունիս Ջոնսը։
Երգը գլխավորել է Billboard R&B Singles ամերիկական հիթ-շքերթը և զբաղեցրել է Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնականը։ Որպես երգի տեսահոլովակ՝ օգտագործվել են մոնտաժված հատվածներ Ջեքսոնի Bad World Tour շրջագայության ժամանակ Փարիզում և Լոնդոնում կայացած համերգներից։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1988 թվականի հուլիսի 30-ին։
1985-1986 թվականներին Ջեքսոնը «Կապիտան Իո»ֆուտուրիստական3D ֆիլմի համար գրել և ձայնագրել է երկու նոր ստեղծագործություն՝ «We Are Here to Change the World» և «Another Part of Me»[3]։ Ժապավենի պրեմիերան կայացել է 1986 թվականի սեպտեմբերին։ «Կապիտան Իո»-ն դարձել է ամբողջական խորասուզման պատրանքով առաջին այսպես կոչված 4D ատրակցիոնը, այն օգտագործվել է Կալիֆոռնիայի Դիսնեյլենդում և աշխարհի մի քանի այլ զվարճանքի այգիներում[3][4]։ Իմանալով այն մասին, որ երաժիշտը «Epic Records» ձայնագրման լեյբլից առանձին նոր երգեր է ձայնագրում, ընկերության տնօրեն Ուոլտեր Էտնիկոֆը սապռնացել է դատի տալ նրան։ Նրանց հաջողվել է գալ համաձայնության․ Ջեքսոնը համաձայնել է չթողարկել սինգլով ստեղծագործությունները որպես ֆիլմի գովազդ[5]։
1987 թվականին զբաղվելով է նոր ստուդիական ալբոմի երգերի ընտրությամբ՝ երգիչը ցանկանում էր իր նոր սկավառակի երգերի ցանկի մեջ ներառել «Streetwalker» բլյուզ երգը, սակայն պրոդյուսեր Կունիս Ջոնսը համոզել է երաժշտին փոխարինել այն «Another Part of Me» երգով[6]։ Արդյունքում «Streetwalker» երգը թողարկվել է 2001 թվականին՝ «Bad» ալբոմի վերահրապարակման ժամանակ[7]։
1988 թվականի հուլիսի 11-ին՝ երգը թողարկվել է որպես Ջեքսոնի «Bad» ալբոմի վեցերորդ սինգլ։ Այն դարձել է երգչի 9-րդ սինգլը, որը գլխավորել է Billboard R&B Singles ամերիկյան հիթ-շքերթը և զբաղեցրել է Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնականը[8][9]։
Los Angeles Times-ի քննադատները ընդգծել են «երգի ծանր ռիթմ ընդ բլյուզային ռիֆը»[10]։ «Ալբոմում ամենահետաքրքիր տեքստն ունի «Another Part of Me» երգը․ առաջնորդել տիեզերքից մեսիական անունից մեր»,- գրել են The New York Times-ում[11]։ Billboard-ի լրագրողները գրել են, որ «Man in the Mirror» և «We Are the World» երգերի հետ միասին Ջեքսոնի այս ստեղծագործությունը լսողի ուշադրությունը կենտրոնանում է աշխարհի միասնության կարևորության վրա[12]։
Երգիչը կատարել է «Another Part of Me» երգն իր մեներգային Bad World Tour շրջագայության երկրորդ մասում (1988-1989 թվականներին)։ Որպես երգի տեսահոլովակ օգտագործվել են Ջեքսոնի՝ Փարիզում և Լոնդոնում կայացած համերգներից մոնտաժված հատվածներ[13]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1988 թվականի հուլիսի 30-ին «Michael Jackson: Around the World» հեռուստահաղորդման ժամանակ[13]։ Հոլովակը ներառվել է երգչի «Michael Jackson's Vision » տեսահոլովակների հավաքածուի մեջ[14]։ 1988 թվականին Ուեմբլի ստադիոնում կայացած համերգներից մեկի ժամանակ երգը թողարկվել է DVD տարբերակով[15]։
↑«Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Another Part of Me». Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
↑«RPM100 Singles» (անգլերեն). RPM. 1988 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.