90-ականների կեսեր
90-ականների կեսեր անգլ.՝ Mid90s | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, պատմություն հասունացման մասին և դրամա |
Թեմա | 1990-ական թվականներ[1], սեռական հասունացում[1], տղամարդկանց կապ[1] և ընկերություն[1] |
Թվական | սեպտեմբերի 9, 2018[2], հոկտեմբերի 19, 2018, հոկտեմբերի 26, 2018[2], փետրվարի 10, 2019[2], փետրվարի 20, 2019[2], փետրվարի 21, 2019[2], մարտի 7, 2019[2], մարտի 14, 2019[2], ապրիլի 4, 2019[2] և ապրիլի 12, 2019[2] |
Լեզու | անգլերեն և իսպաներեն |
Ռեժիսոր | Ջոնա Հիլ |
Պրոդյուսեր | Սքոթ Ռուդին, Էլի Բուշ, Քեն Կաո և Ջոնա Հիլ |
Սցենարի հեղինակ | Ջոնա Հիլ |
Դերակատարներ | Սաննի Սուլջիկ, Լուկաս Հեդջես, Քեթրին Ուոթերսթոն, Na-Kel Smith? և Olan Prenatt? |
Օպերատոր | Քրիսթոֆեր Բլովելթ |
Երաժշտություն | Թրենթ Ռեզնոր և Աթիքուս Ռոս |
Մոնտաժ | Նիք Հյուի |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | A24 և Scott Rudin Productions |
Տևողություն | 84 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Mid90s Վիքիպահեստում |
«90-ականների կեսեր» (անգլ.՝ Mid90s), ամերիկյան կատակերգական դրամա, որի հեղինակը և ռեժիսորը Ջոնա Հիլն է։ Ֆիլմը վերջինիս ռեժիսորական դեբյուտն է։ Գլխավոր դերակատարներն են Լուկաս Հեջեսը և Քեթրին Ուոթերսթոնը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ, իսկ A24 ընկերությունն այն կինոթատրոններում թողարկել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին։ Ֆիլմը լավ է ընդունվել քննադատների կողմից, որոնք այն անվանել են «խոստումնալից առաջին մուտքը Հիլի համար» և բարձր են գնահատել նոստալգիայի զգացումը[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեն ծավալվում է դեռահաս Սթիվի և նրա մոր, ավագ եղբոր ու ընկերների հետ հարաբերությունների շուրջը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաննի Սուլջիկ` Սթիվի
- Լուկաս Հեջես` Իեն՝ Սթիվի ավագ եղբայրը
- Քեթրին Ուոթերսթոն` Դեբնի՝ Սթիվի մայրը
- Նա-քել Սմիթ՝ Ռեյ
- Օլան Պրենատ՝ «Չերտ»
- Ջո Գալիսիա՝ Ռուբեն
- Ռայդեր Մակլաֆլին՝ «Չորրորդ դասարան»
- Ալեքսա Դեմի՝ Էսթի
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտի 30-ին հայտարարվել է, որ Ջոնա Հիլը կզբաղվի իր դեբյուտային ֆիլմի ռեժիսորական աշխատանքներով, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր[4]։ 2016 թվականի օգոստոսին, զբաղվելով այլ ֆիլմի առաջխաղացմամբ, Հիլն ասել է, որ նկարահանման գործընթացը նշանակված է 2017 թվականի փետրվարին։ Նա նաև նշել է, որ ֆիլմի սցենարը գրելիս ոգեշնչվել է «Երեխաներ» և «Սա Անգլիան է» ֆիլմերից[5]։
2017 թվականի հունվարին հայտարարվել է, որ Միշել Ուիլյամսը բանակցություններ է վարում ֆիլմում նկարահանվելու համար[6]։ 2017 թվականի մարտին դերասանական կազմին միացել է Լուկաս Հեջեսը[7]։ 2017 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Քեթրին Ուոթերսթոնը փոխարինել է Ուիլյամսին աշխատանքային գրաֆիկների անհամապատասխանության պատճառով, և որ Սունի Սուլջիկը միացել է դերասանական կազմին որպես գլխավոր դերակատար։ Դրա հետ միաժամանակ հայտարարվել է, որ ֆիլմի նկարահանումները պաշտոնապես սկսվել են[8]։ 2017 թվականի օգոստոսին դերասանական կազմին միացել է Ալեքսա Դեմին[9]։ 2018 թվականի օգոստոսին Տրենտ Ռեզնորը և Ատիկուս Ռոսը հայտարարվել են ֆիլմի կոմպոզիտորներ[10]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում[11]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին[12]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 80% վարկանիշ՝ հիմնված 198 գրախոսականների վրա և 10 հնարավորից 7,08 միջին գնահատականով։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է. «Ֆիլմը պատմում է դեռահասի մասին պարզ, բայց նոստալգիական պատմություն, որը կարող է նշանավորվել դեբյուտող սցենարիստ-ռեժիսոր Ջոնա Հիլի նոր կարիերայի բարեհաջող սկիզբը»[13]։
Metacritic կայքում ֆիլմը 100 հնարավորից հավաքել է 67 միավոր, որը հիմնված է 41 ակնարկների վրա, ինչը նշանակում է «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ»[14]։
Chicago Tribune թերթից Մայքլ Ֆիլիպսը ֆիլմին տվել է 4 աստղից երկուսը. «Մասամբ վառ «90-ականների կեսերը» ընկալվում է որպես ճանաչողական ալբոմ ֆիլմի համար, այլ ոչ թե կինո։ Որքան շատ է Հիլը նետում ձեզ այս ու այն կողմ՝ կտրուկ, անմիջական տպավորություն ստեղծելու նպատակով, այնքան շատ է տպավորությունների աղոտացումը։ Հիլն անհամեմատ ավելի լավ ստոպ-կադրեր է ստեղծում. որպես դերասանի՝ «Superbad»-ից հետո նրան մի քանի ֆիլմ անհրաժեշտ եղավ, որպեսզի պարզի օգուտը քիչն ու պակաս նկատելին անելուց։ Նրան՝ որպես ռեժիսորի, կարող է անհրաժեշտ լինել մեկ այլ նախագիծ, որպեսզի պարզի դա, անկախ այն բանից, թե ինչ պատմություն է նա պատմում[15]»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Mid90s — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Internet Movie Database — 1990.
- ↑ «Hunter Killer Is Substandard» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Lincoln, Ross A. (2016 թ․ մարտի 30). «Jonah Hill To Helm 'Mid 90s' From His Spec Script In Feature Directorial Debut». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Chitwood, Adam (2016 թ․ օգոստոսի 10). «Jonah Hill Says His Directorial Debut Shoots in February; Cites 'Kids' and 'This Is England' as Influences». Collider (անգլերեն).
- ↑ Busch, Anita (2017 թ․ հունվարի 26). «Michelle Williams In Talks To Star In Jonah Hill's 'Mid-90s'». Deadline.com (անգլերեն).
- ↑ Mazzanti, Mike (2017 թ․ մարտի 1). «Jonah Hill's Directorial Debut 'Mid '90s' to Reunite 'Manchester by the Sea' Stars». The Film Stage (անգլերեն).
- ↑ Sneider, Jeff (2017 թ․ հուլիսի 14). «Katherine Waterston, Sunny Suljic to Star in Jonah Hill's Directorial Debut "Mid-90s" (Exclusive)». The Tracking Board (անգլերեն).
- ↑ N'Duka, Amanda (2017 թ․ օգոստոսի 2). «Alexa Demie Set For Jonah Hill's 'Mid '90s'; Tommy Dorfman Cast In 'Fluidity'». Deadline.com (անգլերեն).
- ↑ Reilly, Nick (2018 թ․ օգոստոսի 22). «Nine Inch Nails' Trent Reznor & Atticus Ross record score for Jonah Hill's 'Mid90s'». NME (անգլերեն).
- ↑ Erbland, Kate (2018 թ․ օգոստոսի 14). «TIFF Adds More High-Profile Titles, Including Jonah Hill's 'Mid90s,' 'Boy Erased,' 'Hold the Dark,' and Many More». IndieWire (անգլերեն).
- ↑ Goldberg, Matt (2018 թ․ հուլիսի 24). «'Mid90s' Trailer: Jonah Hill's Directorial Debut Takes a NSFW Dive into L.A. Skate Culture». Collider (անգլերեն).
- ↑ «Mid90s (2018)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Mid90s». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Michael Phillips. «'Mid90s' review: Jonah Hill's LA story smells like teen spirit». chicagotribune.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «90-ականների կեսեր» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2018 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր թմրանյութերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1996 թվականին
- Ֆիլմեր եղբայրների մասին