Ֆադու
Ֆադու fado | |
---|---|
Ոճային հիմքեր | Պորտուգալական երաժշտություն |
Մշակութային հիմքեր | 19-րդ դարի սկիզբ, Լիսաբոն, Պորտուգալիա |
Ծագման ժամանակ | 19-րդ դար[1] |
Ծագման երկիր | Պորտուգալիա[1][2] |
Բխող ժանրեր | Կոիմբրա ֆադու |
Ֆադու (պորտ.՝ fado` լատին․՝ fatum բառից, որ նշանակում է ճակատագիր[3]), ավանդական պորտուգալական երաժշտության հատուկ ոճ, որում զգացմունքային առումով գերակշռում է միայնության, նոստալգիայի, տխրության և սիրային կարոտի զգացումների բարդ համադրումը, որ պորտուգալերենում կոչվում է սաուդադի (պորտ.՝ saudade): Պորտուգալական կիթառի համադրությամբ լիրիկական սոլո երգերի տարատեսակներ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանրը վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի սկզբում հունական ազգային, արաբական երաժշտությունների խառնման արդյունքում` բրազիլական երաժշտության ազդեցությամբ։ Ֆադուն կարևոր տեղ է զբաղեցնում պորտուգալացիների ազգային ինքնարտահայտման գործում և շատ է տարբերվում իսպանական պայծառ և կենդանի ռիթմերից, որոնք արտահայտում են իսպանական կտրուկ բնավորությունը։ Ֆադուում տեսանելի է պորտուգալացիների նուրբ և մելանխոլիկ հոգին։
Գոյություն ունի ֆադուի երկու հիմնական կենտրոն. Լիսաբոն և Կոիմբրա։ Ֆադուի կոիմբրյան ոճը կապված է Կոիմբրայի համալսարանի ակադեմիական ավանդույթների հետ։ Այն ունի առավել նուրբ մեղեդիներ և կատարվում է բացառապես տղամարդկանց կողմից։ Լիսաբոնում ֆադուն հիմնականում կատարում են այսպես կոչված ֆադուի տներում (պորտ.՝ casa do fado) ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց կողմից։
Ֆադուի առաջին կատարողը (ֆադիշտա) համարվում է Մարիա Սևերան, ով երգում էր և կիթառ էր նվագում Մորարիայի փողոցներում (Լիսաբոնի ամենահին կենտրոնական շրջաններից մեկը)։ Կապելան փողոցում պահպանվել է տուն, որում նա ծնվել և ապրել է։ 2013 թվականի Մարիա Սևերայի տանը բացվել է համանուն ֆադուի տունը։
Ֆադուի թագուհին համարվում է Ամալիա Ռոդրիգեշը[4]։ Պորտուգալացի կատարող Մարիզան շատ բան է արել, որպեսզի այդ ոճը գտնի իր ունկնդրողին այլ երկրներում ևս։ Ժամանակակից ֆադու կատարող Անա Մոուրան իր համաշխարհային հռչակի շնորհիվ ամրապնդեց ֆադուի «իշխանությունը» համաշխարհային բեմում։
2011 թվականի նոյեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն ֆադուն ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Հայտնի կատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆադիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամալիա Ռոդրիգեշ
- Դուլսե Պոնտեշ
- Կարլուշ դու Կարմու
- Արժենտինա Սանտուշ
- Կրիշտինա Բրանկու
- Մարիզա
- Կամանե
- Միզիա
- Անա Մոուրա
- Մարիա Անա Բոբոնե
- Էլդեր Մոուտինյո
- Կրիշտիանու դե Սոուզա
- Մարկո Ռոդրիգեշ
- Պեդրու Մոուտինյու
- Մարկո Օլիվեիրա
- Կարմինյու
- Ֆերնանդու Մաուրիսիու
- Ալֆրեդո Մարսինեյրու
- Ժուան Ֆարինյա
- Մաքս
- Էրմինիա Սիլվա
- Լուսիլիա դու Կարմու
- Կուկա Ռոզետա
- Անտոնիո Զամբուժու
- Յոլա Դինիշ
- Իզաբել Նարոնիա
- Վանեսսա Ալվեշ
- Կրիշտիանա Ագուաշ
Կիթառահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտոնիու Շաինյու
- Կարլուշ Պարեդեշ
- Լուիշ Գերեյրու
- Ժոզե Մանուիլ Նետու
- Անտոնիո Նետու
- Սանդրու Կոշտա
Խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան նկարել է Ֆադու դոկումենտալ ֆիլմը, որը ներառում էր պորտուգալացիների երգիչների կողմից այդ ոճի կատարումներ և նրանց հետ հարցազրույցներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://markfreidkin.com/lectures/fado.html
- ↑ Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
- ↑ Վիքիբառարան (անգլ.)
- ↑ «Amália Rodrigues - The Queen of Fado». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Portal do Fado
- Terreiro do Fado Արխիվացված 2021-02-28 Wayback Machine(պորտ.)
- Verdes Anos — Grupo de fados de Coimbra(պորտ.)
- Rosabranca ռուսալեզու ալիք ֆադուի մասին youtube-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆադու» հոդվածին։ |
|