Տրիդիմիտ
Տրիդիմիտ | |
---|---|
Տրիդիմիտի վանդակաձև բյուրեղներ, Օխտենդունգ, Գերմանիա | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Օքսիդային միներալ, քվարցի տարատեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | SiO2 |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.DA.10 |
Դանա դասակարգում | 75.1.2.1 |
Բյուրեղի սիմետրիա | C2221 |
Նույնականացում | |
Մոլեկուլային զանված | 60.08 գ/մոլ |
Գույն | Անգույն, սպիտակ |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղի հատկություն | Շերտավորված |
Բյուրեղային համակարգ | Օրթոռոմբիկ (α-tridymite) |
Թերթականություն | {0001} պղտոր, {1010} ոչ հստակ |
Բեկում | Փխրուն, կոնխոիդալ |
Մոոսի կարծրություն | 7 |
Փայլ | Ապակենման |
Շերտեր | Սպիտակ |
Ձգողականություն | 2.25–2.28 |
Օպտիկական հատկություններ | Բիաքսիալ(+), 2V=40–86° |
Բեկման ցուցանիշ | nα=1.468–1.482 nβ=1.470–1.484 nγ=1.474–1.486 |
Երկճառագայթաբեկում | δ < 0.004 |
Պլեոքրոիզմ | Անգույն |
Այլ հատկանիշներ | Ռադիոակտիվ չի, չունի մագնիսական հատկություններ, ֆլուորեսցենտություն ցուցաբերում է կարճալիք ՈւՄ=մուգ կարմիր |
Ծանոթագրություններ | [1][2] |
Ենթակատեգորիա | դիոքսոսիլիկատային հանքանյութեր և տեկտոսիլիկատներ |
Տրիդիմիտ, (հուն․՝ trídymos — եռակի), հանդես է գալիս առավելապես նմանակ բյուրեղների եռյակներով[3], անվանում են նաև ասմանիտ։ Քվարցային տեսակի հազվագյուտ միներալ (SiO2), հանդիպում է երկնաքարերում և հրաբխային ապարների ճեղքերում, (Հունգարիա, Մեքսիկա)[4], ինչպես նաև հայտնաբերվել է Մարսի վրա[5]։ Սիլիցիումի օքսիդի բարձր ջերմաստիճանային պոլիմորֆ ապար, սովորաբար հանդիպում է մանր վանդակավոր և անգույն պսևդոհեքսագոնալ բյուրեղների ձևով։ Տրիդիմիտը առաջին անգամ բնութագրվել է 1868 թվականին։
Ստրուկտուրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրիդիմիտը կարող է հանդիպել յոթ բյուրեղատեսակներով։ Դրանցից երկուսը համեմատաբար ավելի տարածված են և հայտնի են որպես α և β տրիդիմիտներ։ α կրիստոբալիտը ձևավորվում է բարձր ջերմաստիճանային պայմաններում (> 870 °C) և վեր է ածվում β կրիստոբալիտի ջերմաստիճանը ավելի բարձրացնելիս (1470 °C): Բայց սովորաբար տրիդիմիտը չի ձևավորվում մաքուր β քվարցից, դրա համար անհրաժեշտ է որոշակի միացությունների առկայություն չնչին քանակներով, հակառակ դեպքում β քվարց-տրիդիմիտ փոխարկումը բաց է թողնվում և β քվարց-կրիստոբալիտ փոխակերպումը (1050 °C ) տեղի է ունենում առանց տրիդիմիտ ֆազի ի հայտ գալու։
Անվանում | Սիմետրիա | Բյուրեղագրական խումբ | T (°C) |
---|---|---|---|
HP (β) | Հեքսագոնալ | P63/mmc | 460 |
LHP | Հեքսագոնալ | P6322 | 400 |
OC (α) | Օրթոռոմբիկ | C2221 | 220 |
OS | Օրթոռոմբիկ | 100–200 | |
OP | Օրթոռոմբիկ | P212121 | 155 |
MC | Մոնոկլինիկ | Cc | 22 |
MX | Մոնոկլինիկ | C1 | 22 |
Աղյուսակում M, O, H, C, P, L և S տառերը նշանակում են համապատասխանաբար՝ մոնոկլինիկ, օրթոռոմբիկ, հեքսագոնալ, կենտրոնացած, պրիմիտիվ, ցածրջերմաստիճանային և անթերի բյուրեղացանցով։ Վերջին սյունակում նշված են այն ջերմաստիճանները, որոնց դեպքում համապատասխան ֆազերը հանդես են գալիս հարաբերական ստաբիլ վիճակում, չնայած ֆազերի միջև փոխակերպումները բավականին բարդ են և կախված են տվյալ նմուշի տեսակից, նաև բոլոր ֆազերը կարող են գոյակցել միջավայրի միևնույն պայմաններում։
Հանքաբանական տեղեկատուներում տրիդիմիտը հաճախ դասակարգում են որպես տրիկլինային բյուրեղային համակարգ, բայց բյուրեղացանցերի հեքսագոնային կառուցվածքների պատճառով օգտագործում են Միլլերի հեքսագոնալ ինդեքսները[1]։
Մարս
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերին ՆԱՍԱ գիտական լաբորատորիայի թիմը հայտարարում է, որ Մարս մոլորակի վրա, Էոլիդա (հայտնի է նաև որպես Շարփ) սարի լանջին, Մարիաս կոչվող իջվածքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ տրիդիմիտ[6]։ Հաշվի առնելով Երկրի վրա այդ միներալի հազվագյուտ լինելու, նաև Մարսի վրա հրաբուխների ակնհայտ բացակայության փաստերը, այս հայտնագործությունը շատ անսպասելի էր, և ոչ մի բացատրություն չկար այն փաստին, թե ինչպես է առաջացել տրիդիմիտի բյուրեղը։ Նրա հայտնագործությունը եղել է երջանիկ պատահականություն։ Երկու տարբեր մարսագնաց Curiosity սարքերի համար պատասխանատու երկու խմբերը իրարից անկախ հայտարարեցին, որ իրենց սարքերի տված արդյունքները բավականին անհետաքրքիր են։ Մեկը հայտնել էր, որ տվյալ շրջանում նկատվել է սիլիկահողի առկայություն, իսկ մյուս խումբը՝ նեյտրոնների բարձր մակարդակ։ Տվյալները վերաբերում էին Մարսի վրա նույն տարածաշրջանին։ Թիմերից և ոչ մեկը չէր իմանա մյուսի արդյունքների մասին, եթե 2015 թվականի հուլիսին Փարիզում չկայանար Մարս համաժողովը, որտեղ հավաքվել էին միջազգային տարբեր խմբեր իրենց գիտական հայտնագործությունները քննարկելու համար։ Նեյտրոնների բարձր ցուցանիշը մեկնաբանվում է որպես մեծ քանակությամբ ջրածնի առկայություն, իսկ սիլիկահողի առկայությունը զարմանալի չէ, հաշվի առնելով այն փաստը, որ Մարսի վրա այն տարածված է ամենուր։ Այս երկու հայտնագործությունները հաշվի առնելով ՆԱՍԱ-ն նորից մարսագնաց ուղարկեց նույն վայրը և հայտնաբերեց, որ այնտեղ առկա է տրիդիմիտի մեծ քանակություն։ Իսկ թե ինչպես են նրանք առաջացել՝ մնում է հանելուկ[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Anthony, John W.; Bideaux, Richard A.; Bladh, Kenneth W.; Nichols, Monte C. (eds.). «Tridymite». Handbook of Mineralogy (PDF). Vol. III (Halides, Hydroxides, Oxides). Chantilly, VA, US: Mineralogical Society of America. ISBN 0-9622097-2-4. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Mindat
- ↑ Минералогическая энциклопедия / Под ред. К. Фрея: Пер. с англ.. — Л.: Недра, 1985. — С. 463. — 512 с. — 60 000 экз.
- ↑ Тридимит // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ ««Кьюриосити» обнаружил на Марсе типично земной минерал» (ռուսերեն). Gismeteo. 16.06.2016. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Chang, Kenneth (2015 թ․ դեկտեմբերի 17). «Mars Rover Finds Changing Rocks, Surprising Scientists». New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Lakdawalla, Emily (2015 թ․ դեկտեմբերի 18). «Curiosity stories from AGU: The fortuitous find of a puzzling mineral on Mars, and a gap in Gale's history». The Planetary Society. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրիդիմիտ կատեգորիայում։ |
|