[go: up one dir, main page]

Jump to content

Տոլուկա դե Լերդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տոլուկա դե Լերդո
իսպ.՝ Toluca de Lerdo
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՀամայնքToluca Municipality?
ՔաղաքապետՄարթա Իլյուդա Գոնսալես Կալդերոն (2012—2015)[1]
Հիմնադրված էմարտի 19, 1527 թ.
Մակերես29,79 կմ²
ԲԾՄ2660±1 մետր
Բնակչություն489 333[2] մարդ
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ722
Փոստային դասիչ50000–50295
Պաշտոնական կայքtoluca.gob.mx
Տոլուկա դե Լերդո (Մեքսիկա)##
Տոլուկա դե Լերդո (Մեքսիկա)

Տոլուկա դե Լերդո (իսպ.՝ Toluca de Lerdo, ացտեկերեն` Tōllohcān), քաղաք Մեքսիկայում։ Մեխիկոյի նահանգի մայրաքաղաքը և Տոլուկայի շրջանի վարչական կենտրոնը։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով` բնակչության թվաքանակը կազմել է 489 333 մարդ։

Toluca անունը ծագում է նաուատլ լեզվից (աստ. Tllllohcān), որը կարող է թարգմանվել որպես մի վայր, որտեղ ապրում է Տոլիո աստվածը։ Նաև ացտեկական կանոնագրքերում այս տեղը կոչվում էր Tolutépetl, ինչը նշանակում է Տոլո աստծո բլուր, մատնացույց անելով հարևանությամբ գտնվող Նևադո դե Տոլուկա հրաբուխը։

1861 թվականին քաղաքի անվանն ավելացվել է Մեքսիկայի նախագահ Սեբաստիան Լերդո Դե Տեխադայի անունը։.

Հնագույն ժամանակներում այդ վայրը հայտնի էր որպես Մատլատցինկոյի հովիտ, որտեղ ապրում էին չորս ցեղեր` մատլացինկա, օտոմի, մասաու և ացտեկներ։ Հետդասական շրջանում հովիտը ղեկավարվում էր մայրաքաղաքից, որի ավերակները այժմ գտնվում են Տոլուկից հյուսիս` Calixtlahuaca գյուղում։

1478 թվականին մեքսիկացի կայսր Աշայակատելը (Axayacatl) գրավել է Տոլուկի հովիտը։ Մայրաքաղաքը զրկվեց դինաստիայից և իշխանությունից, իսկ որոշ հողեր բաժանվեցին Մեխիկոյի հովտի թագավորների և իշխանավորների միջև։

1521 թվականին իսպանացիները նվաճեցին Տոլուկայի հովիտը, որը ղեկավարել է Գ. դե Սանդովալի (Gonzalo de Sandoval) կողմից, որը Կորտեսի գլխավոր սերժանտներից մեկն էր։ 1522 թվականին քաղաքը հիմնադրվել է Տոլուկայի առաջին նահանգապետ Պ.Կոյոտցինի կողմից (Pedro Cortés Coyotzin): 1524 թվականին այստեղ սկսվել է քրիստոնեացման գործընթացը։ 1662 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1793 թվականին սկսվել է դեպի Մեխիկո ճանապարհի կառուցումը։ 1810 թվականին, անկախության համար շարժման սկզբում, Միգել Հիդալգոն, Մոնտե դե լա Կրուսի ճակատամարտից առաջ, կանգ է առել այս քաղաքում։ 1812 թվականին այստեղ հռչակվել է անկախություն։ 1825 թվականին, նահանգի ստեղծումից հետո, մայրաքաղաքը մի քանի անգամ տեղափոխվել է, մինչև 1830 թվականին Տոլուկան դարձավ Մեխիկոյի նահանգի մայրաքաղաքը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան սննդի, տեքստիլ, մետաղամշակման, ցելյուլոզա-թղթային արդյունաբերության տարբեր ձեռնարկություններ, մշակութային և կրթական հաստատություններ։ Զարգացած է տրանսպորտային ենթակառուցվածքը։ Քաղաքը սպասարկում է Ադոլֆո Լոպես Մատեոսի անվան միջազգային օդանավակայանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլուկա դե Լերդո» հոդվածին։