Տիվոլի
Կոմունա | |||||
---|---|---|---|---|---|
Տիվոլի | |||||
Tivoli | |||||
| |||||
Տեսարաններ Տիվոլիից | |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Լացիո | ||||
Գավառ | Հռոմ | ||||
Համայնք | Metropolitan City of Rome? | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 338 թ. | ||||
Այլ անվանումներ | Տիբուր | ||||
Մակերես | 68.43 կմ² | ||||
ԲԾՄ | 235 մ | ||||
Բնակչություն | 56685 մարդ (2015 թ.[1]) | ||||
Խտություն | 773 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0774 | ||||
Փոստային դասիչ | 00019 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ROMA | ||||
Պաշտոնական կայք | comune.tivoli.rm.it | ||||
| |||||
Տիվոլի (իտալ.՝ Tivoli), քաղաք Իտալիայի Լացիո մարզի Հռոմ նահանգում[2]՝ Անյենե գետի ափին՝ մայրաքաղաք Հռոմից մոտ 30 կմ հյուսիս-արևելք։ Ունի մոտ 57 հազար բնակիչ։ Հիմնական տեսարժան վայրերը՝ Ադրիանոսի հին հռոմեական վիլլան, Հռոմի Պիոս II պապի (1458-1461) ամրոցը, հայտնի Վիլլա դ’Էստեն (XVI դար) և Գրիգորյան վիլլան (XIX դար)։
Քաղաքի հովանավորներն են Լավրենտի և Սիմֆորոզա սրբերը. տոնակատարությունը՝ օգոստոսի 10-ին։
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը, որը կորցրել էր իր երբեմնի հմայքը դաշնակիցների կողմից ռմբակոծությունների և հետագա անվերահսկելի կառուցապատման պատճառով, հնում հռոմեացիներին գրավում էր Սաբինյան լեռների արևմտյան լանջին գտնվող գեղատեսիլ տեղակայմամբ, որտեղից բացվում էր Լացիոյի անծայրածիր տեսարանը, և Անիո գետի հսկայական ջրվեժներին մոտ լինելով։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի վկայությամբ.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում Տիվոլին կոչվում էր Տիբուր և միանում էր Հռոմին Տիբուրտինյան ճանապարհով։ Տիբուրով անցնում էին Հռոմից Իտալիայի արևելք ընկած բոլոր ճանապարհները։ Ըստ ավանդության՝ Տիբուրը հիմնադրվել է մ. թ. ա. 13-րդ դարում. ըստ Գայոս Յուլիուս Սոլինուսի, որը հղում է անում Կատո Ավագի կորած Origines աշխատությանը, Տիվոլի քաղաքը հիմնադրվել է Տրոյական պատերազմից մեկ սերունդ առաջ՝ Ամֆիարաուսի որդիներ կամ թոռներ՝ Կատիլիուսի, որը այստեղ է եկել ապրելու՝ փախչելով Հունաստանի Թեբե քաղաքում կազմակերպված կոտորածից, և Կորասի կողմից, ու իր անվանումը ստացել է նրանց եղբոր՝ Տիբուրտուսի պատվին։
Մեկ այլ ավանդության համաձայն, այն հիմնադրվել է սիկուլների կամ սիկանների կողմից, այնուհետև անցել է պելասգների իշխանությոան տակ և ի վերջո ենթարկվել է լատինացինեերին[3]։ Պատմական աղբյուրները նշում են, որ Տիբուրը գաղութ էր Ալբա Լոնգայում։ Բնակավայրի տարածքում գտնված ամենահին հետքերը մ.թ.ա. 13-րդ դարի են։ Քաղաքի անունը, հնարավոր է, կապ ունի Տիբեր գետի հետ[4]։ Էտրուսկների կառավարման շրջանում Տիբուրը Տիբուրտին սիբիլլայի նստավայրն է եղել։
Լատինացիների տիրապետության ընթացքում Տիբուրը՝ որպես Լատինական միության խոշոր քաղաքներից մեկը, հասել է զգալի իշխանության և որոշ ժամանակ մրցել է Հռոմի հետ։ Մ. թ. ա. 90 թվականին Տիբուրի բնակիչները հռոմեական քաղաքացիություն են ստացել։ Օկտավիանոս Օգոստոսի օրոք, գեղատեսիլ դիրքի շնորհիվ դարձել է Իտալիայի սիրված և նորաձև վայրերից մեկը։
Հռոմեական շրջանում Տիբուրը կարևորություն է ձեռք բերել, քանի որ այնտեղով անցնում էր Հռոմից Աբրուցո տանող ճանապարհը։ Աբրուցոյի շրջանում են ապրել Հռոմի երդվյալ թշնամիներից Վոլսկի, Սաբինի և Սամնիտես ընտանիքները։
Տիբուրի շուրջ շատ հարուստ հռոմեացիներ ունեցել են վիլլաներ և կանգնեցրել են անձնական բարեպաշտության հուշարձաններ։ Բացի Օկտավիանոսից, այստեղ ապրել են նաև Գայոս Մեկենասը, Հորացիոսը, Սեքստոս Պրոպերցիոսը և Գայուս Վալերիուս Կատուլլուսը։ 273 թվականին Տիբուրում է բնակեցվել գերի թագուհի Զենոբիան։
Այստեղ Հերկուլեսի պաշտամունք կար։
Բարբարոսների ոչնչացնելուց հետո Տիվոլին նախկին բարեկեցության մի մասը վերադարձրել է X դարում, կայսրից մի շարք արտոնություններ է ստացել և պահպանել նախկին ազատավանդակի մնացորդները մինչև 1816 թվականը։ XVI դարում պատկանում էր Իտալիայի հնագույն իշխանական տոհմերից մեկին՝ Դ’Էստեին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիվոլին միջերկրածովյան կլիմայի գոտում է՝ շոգ և չոր ամառներով, ցուրտ ու խոնավ ձմեռներով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հայտնի էր ձիթապտղի յուղով, կավից արտադրանքով, քարահանքերով։ Այժմ էլ Տիվոլիում տրավերտին է արդյունահանվում, որով երեսպատված էր Կոլիզեյը և որն օգտագործվել է հռոմեական բազմաթիվ հուշարձանների կառուցման նպատակով։
Քաղաքի շրջակա բլուրները ծածկված են ձիթապտղի, խաղողի, թզի այգիներով։ Տիվոլիում զբաղվում են նաև թղթի արտադրությամբ։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Statistiche demografiche ISTAT». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
- ↑ Н. П. Обнорский (1890–1907). «Тибур». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ George Davis Chase, "The Origin of Roman Praenomina", in Harvard Studies in Classical Philology, vol. VIII (1897)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Тиволи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիվոլի» հոդվածին։ |
|