Վրանգելի կղզի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Արևելա-Սիբիրական և Չուկոտի ծովերի սահմանում, Ռուսաստանի Մագադանի մարզի Չուկոտի Ինքնավար մարզի կազմում։ Տարածությունը 7300 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1096 մ։ Շատ կան փոքր լճեր։ Հիմնականում կազմված է ֆիլիտներից, բյուրեղային թերթաքարերից, գրանիտներից, գնեյսներից։ Ցածր ափերը տեղ-տեղ կտրտված են ծովալճակներով, որոնք բաժանված են ծովից ավազային թմբերով։ Կլիման խստաշունչ է։ Ամբողջ տարին շրջապատված է սառցաբեկորներով։ Լեռներում կան փոքր սառցադաշտեր։ Տիրապետում է արկտիկական տունդրան։ Անվանվել է ռուս ծովագնաց Ֆ․ Պ․ Վրանգելի (1796—1870 թվականներ) անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 505)։