Վագինիզմ
Վագինիզմ | |
---|---|
Ներառված մկանները | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Վախ ցավից[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ սեռական ակտի ժամանակ[2] |
Բժշկական մասնագիտություն | Գինեկոլոգիա, Սեքսոլոգիա |
ՀՄԴ-9 | 625.1 |
ՀՄԴ-10 | N94.2 |
Հոմանիշներ | Վագինիզմուս, սեռա-կոնքային ցավային խանգարում[3] |
Ռիսկի գործոններ | Սեռական բռնության պատմություն, էնդոմետրիոզ, վագինիտ, նախկինում իրականացված էպիզիոտոմիա[2] |
Ախտորոշում | Հիմնված ախտանիշների և կոնքի հետազոտության վրա[2] |
Տարբերակիչ ախտորոշում | Դիսպարեունիա (ցավոտ սեռական հարաբերություն)[4] |
Բուժում | Վարքային թերապիա, հեշտոցի աստիճանաբար լայնացում[2] |
Կանխատեսում | Բուժման պարագայում հիմնականում բավարար[5] |
Հանդիպման հաճախականություն | Կանանց 0,5%-ի մոտ[2] |
Vaginismus Վիքիպահեստում |
Վագինիզմ, վիճակ, երբ կնոջ մոտ ակամա մկանային սպազմը թույլ չի տալիս առնանդամին ներհրվել հեշտոց[2]։ Այն հաճախ հանգեցնում է սեռական հարաբերության ժամանակ ցավի առաջացման[2]։ Այն հիմնականում ի հայտ է գալիս հենց առաջին սեռական հարաբերության փորձի ժամանակ[1]։
Վագինիզմի հիմքում ընկած պատճառը հիմնականում վախն է առ այն, որ ներհրումը (կուսազրկումը) կարող է լինել ցավոտ[1]։ Ռիսկի գործոններից են նախկինում տեղի ունեցած սեռական բռնությունը, էնդոմետրիոզը, վագինիտը կամ նախկինում իրականացված էպիզիոտոմիան[2]։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է ախտանիշների և կոնքի զննման հիման վրա[2]։ Կարևոր պայման է որևէ անատոմիական կամ ֆիզիկալ խնդիրների բացակայությունը, և կնոջ կողմից սեռական ակտի իրականացման ցանկությունը[1][6]։
Բուժումը կարող է ներառել վարքային թերապիա, օրինակ՝ համակարգային դեսենսիբիլիզացիա (խնդրի պատճառ հանդիսացող գործոնների հետ աստիճանաբար առերեսվում, որի արդյունքում իջնում է զգայունությունը այդ գործոնների նկատմամբ) և հեշտոցի պատերի աստիճանաբար լայնացում[2][1]։ Վիրահատական բուժում հիմնականում ցուցված չէ[5]։ Բոտուլոտոքսինի ազդեցությունը դեռևս հետազոտվում է[2]։ Այս խնդրով տառապում են կանանց մոտավորապես 0,5%-ը[2]։ Բուժման պարագայում ելքը հիմնականում բարենպաստ է[5]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեշտոցային ներհրման ժամանակ ցավի արտահայտվածության աստիճանը տարբեր կանանց մոտ տարբեր է[7]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնային վագինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վագինիզմի մասին խոսում ենք, երբ ներհրմամբ իրականացվող սեռական հարաբերությունը կամ այլ հեշտոցային ներհրում անհնար է իրականացնել առանց ցավի զգացողության։ Այն հիմնականում հայտնաբերվում է դեռահաս աղջիկների և կյանքի 2-րդ տասնամյակում գտնվող կանանց մոտ, քանի որ այս տարիքում է երբ աղջիկների և երիտասարդ կանանց մեծամասնությունը առաջին անգամ փորձում են օգտագործել տամպոն, զբաղվում են սեռական հարաբերությամբ, կամ ենթարկվում են Պապ թեստի։ Վագինիզմի առկայության մասին կարելի է չիմանալ մինչև առաջին հեշտոցային ներհրման փորձը։ Վագինիզմի պատճառները կարող են մնալ անհայտ[8]։
Առաջնային վագինիզմի բերող հիմնական պատճառներից մի քանիսն են՝
- Քրոնիկ ցավային վիճակներ, կամ ցավից խուսափող վարքագիծ[9]։
- Սեռական գրգռման նկատմամբ բացասական էմոցիոնալ ռեակցիա, այսինքն՝ տհաճության զգացում ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական մակարդակներում[10]։
- Խիստ պահպանողական բարոյական դաստիարակություն, ինչը նույնպես կարող է առաջացնել բացասական էմոցիաներ[11]։
Առաջնային վագինզիմը շատ հաճախ իդիոպաթիկ (անհայտ ծագման) է[12]։
Լամոնտը դասակարգել է վագինիզմը[13]՝ կախված ծանրության աստիճանից։ Լամոնտը նկարագրում է վագինիզմի չորս աստիճան։ Վագինիզմի առաջին աստիճանի դեպքում անձի մոտ դիտվում է կոնքի հատակի մկանների սպազմ, որը կարող է անցնել ինքնակառավարման միջոցով։ Երկրորդ աստիճանի դեպքում սպազմը կրկին առկա է, սակայն, չնայած ինքնակառավարման փորձերի, չի անցնում։ Երրորդ աստիճանի դեպքում պացիենտը բարձրացնում է հետույքը՝ չթողնելով, որպեսզի իրեն զննեն։ Վագինիզմի չորրորդ աստիճանի դեպքում (հայտնի նաև ինչպես 4-րդ կարգի վագինիզմ), որը հանդիսանում է վագինիզմի ամենածանր ձևը, պացիենտը բարձրացնում է հետույքը, հետ է քաշվում և ամուր փակում է ազդրերը՝ զննումից խուսափելու համար։ Պացիկ անունով բժիշկը Լամոնտի դասակարգմանը ավելացրել է նաև 5-րդ աստիճանը, որի դեպքում, մնացած դրսևորումներից բացի, պացիենտի մոտ նաև դիտվում են ընդերային ռեակցիաներ՝ քրտնարտադրություն, թոքերի գերօդափոխություն (շնչառության հաճախականացում), սրտխփոց, դող, ցնցումներ, սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ, աթոռից փախչելու կամ բժշկի վրա հարձակվելու ցանկություն[14]։
Չնայած նրան, որ վագինիզմի առաջացման համար հիմնական պատասխանատու մկանը հանդիսանում է ցայլքա-պուչուկային մկանը (musculus pubococcygeus), Պացիկը առանձնացրել է նաև 2 հավելյալ մկաններ, որոնց սպազմը նույնպես բերում է վագինիզմի առաջացման։ Այդ մկաններն են մուտքի մկանը (բուլբոկավերնոզ) և միջին-հեշտոցային մկանը (ցայլքա-ուղիղաղիքային, puborectalis)։ Մուտքի մկանի սպազմը հանդիսանում է անհաջող սեռական հարաբերությունից հետևյալ գանգատի պատճառը՝ «․․․առնանդամը կարծես դեմ է առնում քարե պատին»[8]։
Երկրորդային վագինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդային վագինիզմի մասին խոսում ենք այն դեպքում, երբ պացիենտը, ով մինչ այս ունեցել է հեշտոցային ներհրմամբ հաջողված սեռական հարաբերություն, առնչվում է այս խնդրի հետ։ Սա կարող է լինել ֆիզիկալ որևէ վիճակի պատճառ, ինչպիսին է՝ սնկային վարակը կամ ծննդաբերության ընթացքում ստացած տրավման, սակայն, որոշ դեպքերում պատճառը կարող է լինել հոգեբանական, կամ այս երկուսի զուգորդումը։ Երկրորդային վագինիզմի բուժումը նույնն է ինչ առաջնային վագինիզմի բուժումը, սակայն, որոշ դեպքերում, նախկինում հաջողված ներհրումը կարող է նպաստել այս խնդրի ավելի արագ հաղթահարմանը։ Պերիմենոպաուզալ կամ մենոպաուզալ փուլում գտնվող կանանց մոտ էստրոգենի արտադրության պակասի հետևանքով շատ հաճախ առաջանում է ամոթույքի և հեշտոցային հյուսվածքի չորություն, ինչը կարող է բերել «միկրո-ճաքերի» առաջացման, որոնց հետևանքով սկզբից դիտվում է ցավ սեռական օրգանների շրջանում, որը այնուհետև բերում է վագինիզմի առաջացման[15]։
Մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վագինիզմը հիմնականում առաջանում է հետևյալ մկանների սպազմի հետևանքով՝ ցայլքա-պոչուկային, հետանցքը բարձրացնող, բուլբոկավերնոզ, ցիրկումվագինալ կամ շուրջհեշտոցային մկաններ[16]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վագինիզմի, ինչպես նաև կանանց այլ սեռական դիսֆունկցիաների ախտորոշումը կարելի է իրականացնել, երբ «ախտանիշները այնքան արտահայտված են, որ բերում են անհարմարության առաջացման»[17]։ Ըստ DSM-IV-TR-ի վագինիզմը «սեռական հարաբերության ժամանակ հեշտոցի արտաքին 1/3-ի մկանների ակամա կրկնվող կամ կայուն սպազմն է, որը բերում է էական դիսթրեսի կամ միջանձնային խնդիրների առաջացման»[17]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս պարզ չէ, թե համակարգային դեսենսիտիզացիան համարվում է ավելի լավ բուժում քան մնացած մեթոդները, որոնց մեջ մտնում է նաև ոչինչ չանելը, թե ոչ[18]։
Հոգեբանական
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին իրականացված հետազոտության համաձայն վագինիզմով տառապողների մոտ 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում մանկական տարիքում սեռական կապը, և նրանք ունեն բացասական վերաբերմունք իրենց սեռականության նկատմամբ, մինչդեռ չի հայտնաբերվել որևէ կապ սեռական կրթության պակասի կամ (ոչ սեռական) ֆիզիկական բռնության հետ[19]։
Ֆիզիկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ ցավոտ սեռական հարաբերություն ունեցող պացիենտների հետ առնչվելիս, գինեկոլոգները խորհուրդ են տալիս փորձել Կեգելի վարժություններ և օգտագործել հավելյալ քսուկներ (լուբրիկանտներ)[20][21][22][23]։ Այն մկանների մարզումը, որոնք ակամա կծկվում են վագինիզմի ժամանակ, որոշ մարդկանց համար կարող է թվալ ծայրահեղ անտրամաբանական։ Չնայած նրան, որ վագինիզմը չի ազդում կնոջ մոտ լուբրիկանտներ արտադրելու ունակության վրա, հավելյալ լուբրիկանտների օգտագործումը կարող է օգնել ներհրման հարցում։ Սրա բացատրությունը կայանում է նրանում, որ կնոջ մոտ բնական լուբրիկանտների արտադրությունը կարող է խանգարվել, եթե նա գտնվում է տագնապային վիճակում կամ զգում է ցավ։ Վագինիզմի բուժման համար նաև կիրառվում են Հեգարի լայնիչները (երբեմն կոչվում են նաև հեշտոցային մարզիչներ), որոնք մտցվում են հեշտոցի մեջ՝ լայնացնելով վերջինիս պատերը։ Լայնիչների չափսերը աստիճանաբար պետք է մեծացնել[24][25]։
Նեյրոմոդուլյատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոտուլոտոքսին A-ն համարվում է վագինիզմի բուժման տարբերակներից մեկը, քանզի այն կարող է ժամանակավորապես նվազեցնել կոնքի հատակի մկանների գերկծկողականությունը։ Չնայած նրան, որ չկան իրականացված այս բուժումը հաստատող ռանդոմիզացված հետազոտություններ, փոքր խմբեր ներառող փորձառական հետազոտությունները ապացուցել են այս մեթոդի արդյունավետությունը՝ դրական արդյունքը պահպանվել է առնվազն 10 ամիսների ընթացքում[16][26]։ Նույն մեխանիզմով Լիդոկայինը նույնպես համարվում է բուժման փորձառական մեթոդ[16][27]։
Տագնապամարիչները և հակադեպրեսանտները ֆարմակոթերապիայի այլ մեթոդներ են, որոնք նշանակվում են այլ հոգեթերապևտիկ միջոցների հետ միասին, կամ, եթե տվյալ մարդու մոտ իր վիճակի նկատմամբ կա բարձր աստիճանի տագնապ[16]։ Այս դեղամիջոցների արդյունավետությունը չի հետազոտվել[16]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վագինիզմի իրական համաճարակաբանական հետազոտություն չի իրականացվել, քանի որ ախտորոշումը հստակեցնելու համար հարկավոր է պացիենտին ենթարկել ցավոտ զննման, ինչից շատերը հրաժարվում են։ Ներկայումս առկա տվյալները հիմնականում ստացվել են կլինիկաներ դիմած հիվանդներից[16]։
Վագինիզմը հետազոտությունը Մարոկոյում և Շվեդիայում ցույց է տվել 6% տարածվածություն։ Բրիտանական և Ավստրալիական հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդկանց 18-20%-ի մոտ առկա է դիսպարեունիա (ցավոտ սեռական հարաբերություն), մինչդեռ ավելի մեծ Բրիտանացիների մոտ այս թիվը կազմում է ընդամենը 2%[28]։
Ըստ ամենանոր ուսումնասիրությունների սեռական թերապիայի դիմած կամ սեռական խնդիրներից գանգատվող պացիենտների 5-47%-ի մոտ առկա է վագինիզմ, և առկա է էական տարբերություն մշակույթների միջև[29]։ Պարզ է դարձել, որ հասարակության ակնկալիքները մարդու սեռականությունից շատ մեծ ազդեցություն են ունենում վագինիզմի զարգացման վրա[30]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Vaginismus». Merck Manuals Professional Edition. 2013 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ferri, Fred F. (2016). Ferri's Clinical Advisor 2017 E-Book: 5 Books in 1. Elsevier Health Sciences. էջ 1330. ISBN 9780323448383.
- ↑ Maddux, James E.; Winstead, Barbara A. (2012). Psychopathology: Foundations for a Contemporary Understanding. Taylor & Francis. էջ 332. ISBN 9781136482847.
- ↑ Domino, Frank J. (2010). The 5-Minute Clinical Consult 2011. Lippincott Williams & Wilkins. էջ 1394. ISBN 9781608312597.
- ↑ 5,0 5,1 5,2 «Vaginismus». NHS. 2018 թ․ հունվարի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Braddom, Randall L. (2010). Physical Medicine and Rehabilitation E-Book. Elsevier Health Sciences. էջ 665. ISBN 978-1437735635.
- ↑ Reissing, Elke; Yitzchak Binik; Samir Khalife (1999 թ․ մայիս). «Does Vaginismus Exist? A Critical Review of the Literature». The Journal of Nervous and Mental Disease. 187 (5): 261–274. doi:10.1097/00005053-199905000-00001. PMID 10348080.
- ↑ 8,0 8,1 Pacik PT (2009 թ․ դեկտեմբեր). «Botox treatment for vaginismus». Plast. Reconstr. Surg. 124 (6): 455e–6e. doi:10.1097/PRS.0b013e3181bf7f11. PMID 19952618.
- ↑ Borg, Charmaine; Peters, L. M.; Weijmar Schultz, W.; de Jong, P. J. (2012 թ․ փետրվար). «Vaginismus: Heightened Harm Avoidance and Pain Catastrophizing Cognitions». Journal of Sexual Medicine. 9 (2): 558–567. doi:10.1111/j.1743-6109.2011.02535.x. PMID 22024378.
- ↑ Borg, Charmaine; Peter J. De Jong; Willibrord Weijmar Schultz (2010 թ․ հունիս). «Vaginismus and Dyspareunia: Automatic vs. Deliberate: Disgust Responsivity». Journal of Sexual Medicine. 7 (6): 2149–2157. doi:10.1111/j.1743-6109.2010.01800.x. PMID 20367766.
- ↑ Borg, Charmaine; Peter J. de Jong; Willibrord Weijmar Schultz (2011 թ․ հունվար). «Vaginismus and Dyspareunia: Relationship with General and Sex-Related Moral Standards». Journal of Sexual Medicine. 8 (1): 223–231. doi:10.1111/j.1743-6109.2010.02080.x. PMID 20955317.
- ↑ «Vaginismus». Sexual Pain Disorders and Vaginismus. Armenian Medical Network. 2006. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Lamont, JA (1978). «Vaginismus». Am J Obstet Gynecol. 131 (6): 633–6. doi:10.1016/0002-9378(78)90822-0. PMID 686049.
- ↑ Pacik, PT.; Cole, JB. (2010). When Sex Seems Impossible. Stories of Vaginismus and How You Can Achieve Intimacy. Odyne Publishing. էջեր 40–7.
- ↑ Pacik, Peter (2010). When Sex Seems Impossible. Stories of Vaginismus & How You Can Achieve Intimacy. Manchester, NH: Odyne. էջեր 8–16. ISBN 978-0-9830134-0-2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Lahaie, MA; Boyer, SC; Amsel, R; Khalifé, S; Binik, YM (2010 թ․ սեպտեմբեր). «Vaginismus: a review of the literature on the classification/diagnosis, etiology and treatment». Women's Health (London, England). 6 (5): 705–19. doi:10.2217/whe.10.46. PMID 20887170.
- ↑ 17,0 17,1 American College of Obstetricians Gynecologists Committee on Practice Bulletins-Gynecology (2011 թ․ ապրիլ). «Practice Bulletin No. 119: Female Sexual Dysfunction». Obstetrics & Gynecology. 117 (4): 996–1007. doi:10.1097/aog.0b013e31821921ce. ISSN 0029-7844. PMID 21422879.
- ↑ Melnik, T; Hawton, K; McGuire, H (2012 թ․ դեկտեմբերի 12). «Interventions for vaginismus». The Cochrane Database of Systematic Reviews. 12: CD001760. doi:10.1002/14651858.CD001760.pub2. PMID 23235583.
- ↑ Reissing ED, Binik YM, Khalifé S, Cohen D, Amsel R (2003). «Etiological correlates of vaginismus: sexual and physical abuse, sexual knowledge, sexual self-schema, and relationship adjustment». J Sex Marital Ther. 29 (1): 47–59. doi:10.1080/713847095. PMID 12519667.
- ↑ «When sex hurts – vaginismus». The Society of Obstetricians and Gynecologists of Canada. n.d. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Herndon, Jaime (2015 թ․ նոյեմբերի 30). «Vaginismus». Healthline. George Kruick, MD. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Nazario, Brunilda, MD. (2012). «Women's Health: Vaginismus». WebMD. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «When sex gives more pain than pleasure». Harvard Health Publications. Harvard Health. 2012 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Doleys, Daniel (2012 թ․ դեկտեմբերի 6). Behavioral Medicine (English). Springer Science & Business Media. էջ 377. ISBN 9781468440706.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ nhs, nhs (2015). «NHS Choices Vaginal Trainers to treat vaginismus». NHS Choices Vaginismus treatment. NHS.
- ↑ Pacik, PT. Vaginismus: A Review of Current Concepts and Treatment using Botox Injections, Bupivacaine Injections and Progressive Dilation Under Anesthesia. Aesthetic Plastic Surgery Journal,
- ↑ Melnik, T; Hawton, K; McGuire, H (2012 թ․ դեկտեմբերի 12). «Interventions for vaginismus». The Cochrane Database of Systematic Reviews. 12: CD001760. doi:10.1002/14651858.CD001760.pub2. PMID 23235583.
- ↑ Lewis RW, Fugl-Meyer KS, Bosch R, և այլք: (2004 թ․ հուլիս). «Epidemiology/risk factors of sexual dysfunction». J Sex Med. 1 (1): 35–9. CiteSeerX 10.1.1.565.3552. doi:10.1111/j.1743-6109.2004.10106.x. PMID 16422981.
- ↑ see Reissing et al. 1999; Nusbaum 2000; Oktay 2003
- ↑ «Critical literature Review on Vaginismus». Vaginismus Awareness Network. Վերցված է 2008 թ․ հունվարի 8-ին.
Այլ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Crowley T, Richardson D, Goldmeier D (2006 թ․ հունվար). «Recommendations for the management of vaginismus: BASHH Special Interest Group for Sexual Dysfunction». Int J STD AIDS. 17 (1): 14–8. doi:10.1258/095646206775220586. PMID 16409672.
- Reissing ED, Binik YM, Khalifé S (1999 թ․ մայիս). «Does vaginismus exist? A critical review of the literature». J. Nerv. Ment. Dis. 187 (5): 261–74. doi:10.1097/00005053-199905000-00001. PMID 10348080.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vaginismus: A Review of the Literature on the Classification/Diagnosis, Etiology and Treatment (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագինիզմ» հոդվածին։ |
|